Արցախում վաղուց տարկետում չկա. Արցախի ԱԺ նախագահը՝ Հայաստանում տարկետման դասադուլի մասին

Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանից լարագրողները Հայաստանի Ազգային ժողովում հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթների եւ դրա շուրջ ստեղծված աղմուկի՝ մասնավորապես, դասադուլի մասին: Նախագահն  ասաց, որ Արցախում տարկետման մասին անգամ չեն էլ մտածում, 18 տարին լրանալուն պես, մեկնում են բանակ:

«Մենք չպետք է գնանք այն հակադրությանը՝ գիտությո՞ւնն է կարեւոր, թե՞ անվտանգությունը: Մենք միաժամանակ ստիպված ենք համադրել: Անվտանգությունը շատ կարեւոր է, բայց մենք չպետք է բաց թողնենք նաեւ գիտությունը: Ես կարծում եմ, որ Հայաստանում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որեւէ տարկետման իրավունք չկա: Միայն առողջության հետ կապված հարցը կարող է երիտասարդին ազատել բանկից ծառայելու հանգամանքից: Անկախ նրանցից, թե պետպատվերով են սովորում, թե մասնավոր բուհում, 18 տարեկանից գնում են բանակ»,- նշեց Ղուիլյանը:

Հարցին, թե Արցախում պաշտոնյաների որդիներն էլ ե՞ն բնակ գնում, Ղուլյանը հասատեց՝ այո, բայց անուններ չտվեց:

«Ես չեմ ցանկանում անձնական օրինակներ բերել, բայց բոլոր պաշտոնյաների որդիները ծառայել են: Հանրապետության նախագահի որդուց սկսած՝ ծառայում են»,- ասաց խորհրդարանի նախագահը:

 

Տպել
3365 դիտում

84-ամյա քաղաքացին նետվել է կամրջից, ողջ է մնացել, վիճակը կայուն ծանր է

Փանիկում այսօր հանդիպել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ու 102–րդ ռազմաբազայի հրամանատար Ելկանովը

Թալանել են «Երևան Սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետը, մի քանի մլն դրամ տարել

Նախագահն այցելել է նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց

Որոշվել է ձերբակալել սոցծառայության Ստեփանավանի գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին

Նախագահն այցելել է նկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

Գյումրու «Վանատուր» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել

Չընտրված քաղաքապետ. քանի՞ ձայն ունի Զախարյանը

Արդեն. «Արդարությունը» գնում է փլուզման   

Չի կարող պատահել. շնորհակալության փոխարեն ծեծ

Եվ այդ մեկ մարդը... դու չես. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արա Մինասյանը նոր սկանդալի կենտրոնու՞մ. որ ԲԿ-ն է 280 միլիոն դրամի բանկում ավանդ ներդրել

Գյումրիում բացվել է Հայաստանում առաջին «Երիտասարդների տուն»-ը

Էրդողանը աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է. Թրամփի նախկին խորհրդական

Շիրակի թեմի առաջնորդն առողջական խնդիրներ ունի. նա «Իզմիրլյան» ԲԿ-ում է, վիրահատվելու է

Երեւանում եւ մարզերում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում

Ալիևը Փարիզում է. Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպել, խոսել են ղարաբաղյան խնդրի կարգավորումից

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեից ծախսեր չպահանջվող տարբերակ. բաց նամակ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ