Ուզում են կրակեն, թող կրակեն, մենք էլ կկրակենք, պետք լինի՝ կկռվենք. Սեֆիլյանի գաղտնալսումը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արտագնա դատական նիստը:

Դատարանը նիստը սկսվելուն պես հերթական նախազգուշական սանկացին կիրառեց Սեֆիլյանի, Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ դատարանի ներս մտնելիս ոտքի չկանգնելու համար:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը նախ շնորհակալություն հայտնեց դատավորին՝ պաշտպանական կողմի համար խոչընդոտներից մեկը վերացնելու համար՝ այն է հնարավորություն ընձեռնելու պաշտպաններին առանց խուզարկության դատական նիստերի դահլիճ մտնել: Ապա Զաքարյանը մեկ այլ խոչընդոտի մասին բարձրաձայնեց: Մասնավորապես հայտարարեց, որ պաշտպանական կողմին թույլ չի տրվում առանձնատեսկացություններ ունենալ Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ համակարգչով:

«Համակարգչում գտնվում են բազմաթիվ նյութեր, դատական նիստի արձանագրություններ: Ի վերջո համակարգչի անհրաժեշտությունը տեսակցության ընթացքում նաեւ պայմանավորված է փաստաթղթեր պատրաստելով եւ պաշտպանյալի հետ քննարկելով: Դատարանին տեղեկացնեմ, որ շուրջ 3-4 անգամ ինձ ՔԿՀ արգելել են մուտք գործել համակարգչով, այնինչ ես մի քանի տասնյակ անգամ մուտք եմ գործել ՔԿՀ, գերակշռող մեծամասնության դեպքում հետս տարել եմ համակարգիչ ու ոչ մի խնդիր չի առաջացել: Բացառապես այս գործի, Սասնա ծռեր խմբի գործի համար, չգիտես ինչու, շուրջ ամիսուկես ամիս առաջ սկսեցին արդեն արգելել: Ընդ որում, հասավ այն վիճակի, որ ես պաշտպանյալիս հետ տեսակցում եմ, մտնում խանգարում են ինձ տեսակցել, չեն թույլ տալիս որպեսզի ես շարունակեմ եւ արգելում են համակարգչով մուտքը՝ ՔԿՀ: Ես դատարանին խնդում եմ քայլեր ձեռնարկել այս խախատումը վերացնելու, որովհետեւ ես հնարավորություն չունեմ մինչ օրս պաշտպանյալիս հետ նորմալ տեսակցելու, մեր պաշտպանական մարտավարությունը քննարկելու, մշակելու մեր հետագա գործողությունները: Պաշտպանյալս էլ, թեպետ, ստացել է դատական արձանագրության կրիչները, սակայն ոչ մի կերպ հնարավորություն չի ունեցել  լսելու բովանդակությունը»,- հայտարարեց Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ այս եւ նմանատիպ հարցերը կքննարկի դատական նիստի ավարտին:

Դատարանն այս փուլում հետազոտում է գործում եղած ապացույցները: Մեղադրող դատախազները հրապարակեցին զննության, գաղտնալսում իրականացնելու վերաբերյալ արձանագրությունները, սակայն նրանք այնքան ցածրաձայն էին դրանք ընթերցում, որ ապակիներից այն կողմ գտնվող լրագողների եւ ամբաստնյալների հարազատների համար հազիվ էր լսելի, թե ինչ ապացույցներ են հետազոտվում:

Մասնավորապես հրապարակվեցին «Հիմնադիր խորհրդարանի» համախոհների եւ գործով ամբաստանյալների գաղտնալսումների արձանագրությունները:

Հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը. «Թող կրակեն, մեզ պետք չի վախացնել Մարտի մեկով: Հարկավոր է այնպես կազմակերպել պայքարը, որ ժողովուրդը պատրաստ լինի զոհաբերության»,- ըստ նյութերի, ասել է Սեֆիլյանը: Մեկ այլ արձանագրությամբ Սեֆիլյանն ասել է, որ չի վերադառնա տուն մինչեւ իշխանափոխություն չլինի. «Ուզում են կրակեն, թող կրակեն, մենք էլ կկրակենք, պետք լինի կկռվենք զենքով»:

Մեղադրողը ներկայացրեց նաև «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում հայտնաբերված թռուցիկների բովանդակությունը եւ մի քանի թղթերի վրա գրված կոչերը:

«Մի հավատա հանցագործ օլիգարխին», «Ցեղասպանները անպատիժ չեն մնա» եւ այլն:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմեց դատարանին նշելով, որ հրապարակվել են թվով չորս արձանագրություններ եւ բոլոր արձանագրություններում ընթերականների նույն անուններն են. «Եթե հաստիքով ընթերականներ չեն, ապա կյանքում չեն մոռանա այդ օրը: Ամբողջ օրը նույն երկուսին են պտտել: Արդյունքում մենք էլ չենք մոռանա Հայկին ու Կարենին», ասաց նա: Նրա  պաշտպանյալ Ներսես Պողոսյանն էլ լրացրեց. «Հայկին եւ Բելին»:

Ընդմիջման ժամանակ Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համախոհների խոսակցությունների բովանդակությունը որեւէ կրիմինալ իր մեջ չի ներառում. «Ես ասեմ ավելին, եթե գնան փողոցում տեսնեն ինչ-որ մարդկանց նստած, ովքեր դժգոհում են իշխանություններից, նրանց արած արտահայտությունները իշխանության հանդեպ անհամեմամտ ավելի խսսիտ են: Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, որ այդ խոսակցությունները փորձում են դիտել որպես հեղաշրջման կազմակերպում, կամ նախապատրաստում, ապա բնակչության մի զգալի հատվածի պետք է նման մեղադրանք առաջադրվի: Օրինակ՝ Պավել Մանուկյանի հետ, երբ խոսել են, հարցրել են ո՞նց է, միշտ պատասխանել է՝ լավ եմ, մարտական, զինված: Իր արտահայտությունն է սա: Եթե սա փորձում են դիտել, որ մարտական, զինված հեղաշրջմանն է նախապատրաստվել, ապա բնակչության զգալի մասին պետք է մեղադրանք առաջադրեն»,- ասաց Զաքարյանը:

Ինչ վերաբերում է Սեֆիլյանի ՝ ուզում են թող կրակեն, մենք էլ կկրակենք արտահայտությանը, ապա Զաքարյանն ասաց, որ այստեղ եւս կրիմինալ չկա: «Ժիրայր Սեֆիլյանը միշտ պայքարել է օրենքով սահմանված կարգով, եթե անձն իր դժգոհությունն  արտահայտի եւ ուժ կիրառեն, ապա իր ասածն այն է, որ պաշտպանվելու է, այստեղ ոչ մի կրիմանալ եւս չկա»,-ասաց Զաքարյանը:

Տպել
7288 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը