ՍԴ-ն բավարարեց «ԼՀ»-ի դիմումը. Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական են եղել

Սահմանադրական դատարանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը: Ըստ ՍԴ-ի որոշման, Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են:  

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նշեց.

««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»։

Ինչպես հայտարարեց Հարությունյանը, յուրաքանչյուր ներկայացուցչական մարմին, լինի խորհրդարան, թե համայնքի ավագանի, որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի բացառապես իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքներով: Նրա խոսքով, այդ մարմինը պետք է  գործունեությունն իրականացնի այնպես, որ հանրային իշխանության կոլեգալ մարմնում Սահմանադրությամբ սահմանված քվորումի հիման վրա որոշումներն ընդունվեն բազմակարծության երաշխավորման եւ տվյալ մարմնի իրավազորության առկայության պայմաններում: Ըստ այդմ, ինչպես նշեց Հարությունյանը, Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ին կայացրած որոշումները կորցնում են իրենց իրավական ուժը մինչեւ 2018թ. մարտի 31-ը:

ՍԴ-ի որոշումները ուժի մեջ կմտնեն մարտի 31-ին։

Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ի որոշմամբ բոլոր նիստերը հակասահմանադրական են, և ավագանին պետք է լուծարվի։ «Այդ նիստներն ու դրանց գումարումները եղել են ապօրինի եւ որոշումները եւս: Ուստի դրանք հակասահմանադրական են ճանաչվել: Մենք կստանանք որոշումը եւ դրանից հետո մեր հետագա քայլերը կորոշենք», - ասաց Մարուքյանը:  

«Սահմանդրական դատարանը ժամկետ սահմանեց մինչեւ մարտի 31-ը: Մանդատագողությամբ ձեւավորված տեղական իշխանության փոքրամասնության քաղաքապետը ապօրինություններ է գործում շուրջ մեկ տարի: Վանաձորի ավագանին պետք է լուծարվի, արտահերթ ընտրություններ տեղի ունենան», - ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, եթե Վանաձորի ավագանին չլուծարվի, չկարողանա նիստեր կայացնել, իսկ ընդդիմությունն էլ բոյկոտի, նոր ճգնաժամ կսկսվի:

Ըստ «ԵԼՔ»-ի խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի ՍԴ-ի որոշումը պատգամ էր քաղաքական մեծամասնությանը, որ հետայսու կատարեն շտկումներ եւ նման օրենսդրական նորմեր չընդունեն:  

Հիշեցնենք, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների 26 պատգամավորներ ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում էին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները՝ սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, Վանաձորում գումարում էին նիստեր ու կայացնում որոշումներ։

Տպել
4594 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)