Ազգային ժողովում երեկոյան արտահերթ նիստ է հրավիրվել. ուսանողներին փորձել են շփոթեցնե՞լ

Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը սկսելուն պես՝ վերջին օրերին դասադուլ հայտարարած ուսանողները շտապել են հավաքվել ԱԺ բակում:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին: Այն նախատեսում է պարտադիր զինծառությունից տարկետման իրավունքի սահմանափակում, ինչն էլ հարուցել է ուսանողների մի զգալի մասի դժգոհությունը:

ԱԺ նշված հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրվել էր երեկոյան՝ ժամը 21:00-ին: Դրանից ժամեր առաջ նշանակված հերթական նիստը հետաձգվել էր՝ քվորում չլինելու պատճառաբանությամբ եւ այդ անգամ նույնպես ԱԺ բակում բողոքի ցույց անցկացնող ուսանողները հեռացել էին:

«Չենք ուզում որակավորումներ տալ, թե ինչ է սրա հետեւում թաքնված, բայց հիմա նույն պահանջներով եկել ենք, խնդրում ենք մարդիկ, եթե հնարովոր է, մեզ միանան, որովհետեւ դա շատ մեծ նշանակություն ունի»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Հավելելով՝ նա նշեց. «Արձանագրենք մի բան. նշվեց, որ նիստը հետաձգվում է, արվեց հայտարարություն, որ քվորում չկա, բայց ժամը 9-ին սկսվեց քննարկում: Սա ցավալի է, քանի որ մեր ամբողջ նպատակը կայանում է նրանում՝ փորձել կոնսենսուսի տարբերակով գալ ընդհանուր հայտարարի: Ամեն անգամ այսպիսի քայլերով փորձում են ձախողել, բայց մեր կարծիքով ամեն ինչ կորած չէ, դրա համար խնդրում ենք բոլորին միանալ»:

Ազգային ժողովի մոտ հավաքված ուսանողները չեն վանկարկում իրենց կարգախոսները: Ժամն ուշ է: «Հիմա չգոռանք, որ տարկետում լինելու է, բոլորը գիտեն, որ լինելու է ու էս փաստը ապացուցում է, որ լինելու է»,- ընկերներին դիմելով էլ ասաց Դավիթ Պետրոսյանը:

Տպել
5543 դիտում

ՀԺ-ի հրապարակումն ուղարկվել է ոստիկանության ԿՀԴՊՎ՝ քրգործի հիմքերը պարզելու նպատակով

Քաղաքն աղբի մեջ է. Սանիթեքից հայտնում են, որ Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի պատճառով է

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան զոհեր ու վիրավորներ (լուսանկարներ)

Հարուցվել է քրգործ՝ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի փլուզման դեպքով

Պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (լուսանկարներ)

Փլատակների տակ մնացած Կարապետյանը ԱՆ փորձաքննությունների բաժնի պետ էր, երկու դուստր ունի

Զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՇՄ առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին

Սաշիկ Սարգսյանի որդին տան նկուղում ծեծել, գազայրիչով այրել, սպառնացել է սպանել տղամարդուն

4,5 մլն դրամ յուրացրած, չարաշահումներ կատարած Վարդաբլուրի գյուղապետը փախել է (տեսանյութ)

Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան դպրոցում. տնօրենը մշտապես յուրացումներ է կատարել

Երեւանի ավագանու ընտրությունները կարող են եւ չանցկացվել օգոստոսին. օրենքը հստակ չէ

Լոռու փոխմարզպետը՝ մարզում տնօրեններին ու գյուղապետերին կուսակցականացնելու մասին

Արցախի նախագահը նոր նշանակումներ է կատարել

Աշոտ Արսենյանը Մալիշկայի համայնքապետին որպես ընտրակաշառք 13 մլն դրամ է փոխանցել

Մենք շատ հարցեր ունենք. Պուտինը 50 րոպե ուշացումով է ժամանել Թրամփի հետ հանդիպմանը

Հայաստանի տարածքում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Մենք ամաչում ենք, որ ունենք բռնապետական հոգեւոր իշխանություն. Կարեն Պետրոսյան

Պետք է վերականգնենք Հրազդան քաղաքի երբեմնի հռչակը․ նախարար Սուրեն Պապիկյան

Հանքային ջրեր արդյունահանողները 230 մլն դրամի չափով բնօգտագործման վճարներ չեն վճարել

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն ավանդաբար նշում է իր մասնագիտական տոնը