Արցախի խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցել Եռաբլուրում եւ Ծիծեռնակաբերդում

Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արցախցի անդամներն ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին այցելել են Եռաբլուր պանթեոն, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։

Արցախի խորհրդարանականները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ քառօրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։

ԱՀ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Մեր հարգանքի տուրքը մատուցեցինք անկախ պետականության տարիներին մեծացած, ազատության եւ անկախության արժեքները կրող հայորդիների հիշատակին։ Այսօր էլ հազարավոր նման հերոսներ պաշտպանում են մեր սահմանները՝ իրենց սրտերում կրելով ապրիլյան պատերազմի հերոսների սխրագործությունը»։

Նույն օրը Աշոտ Ղուլյանն ու Արցախի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ 

Տպել
2107 դիտում

Սպառողին այլեւս պատահական միս չի հասնի. ՀՀ ողջ տարածքում սպանդանոցներ կհիմնվեն

Հանք շահագործողները կհրապարակեն մինչ օրս գաղտնի պահվող տեղեկությունները

Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով փախստականների թիվը կարող է աճել. ՄԱԿ

M-6 միջպետական ճանապարհին գտնվող թունելներն այսօրվանից կփակվեն (լուսանկարներ)

ՀՔԾ-ն կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ է տալիս. «Մարտի 1-ի» գործով առաջընթաց չկա

Հոկտեմբերի 27-ից առաջ Արմեն Սարգսյանը կնոջ հետ մեր տանն էր, քեֆ էինք անում. Արամ Սարգսյան

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Արցախի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում

Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. Կարեն Կարապետյան

Թուրքիայում զանգվածային ձերբակալում են Աֆրինի գործողությունների մասին գրառում անողներին

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է՝ բքի պատճառով

Սերժ Սարգսյանն հանդիպել է Ֆրանսիայի Սենատի բարեկամության խմբի անդամների հետ (լուսանկարներ)

Ստեփանակերտը չի ցանկանա, որ ապրիլին ՀՀ-ում ցնցումներ լինեն. Դավիթ Բաբայան

«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. Ժամանակ

Ամեն ինչի համար փող կա, աղքատների նպաստների համար փող չկա

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նորանշանակ նախագահի հետ (լուսանկարներ)

Տնտեսական աճի կանխատեսումներն ավելի արագ են աճում, քան տնտեսական աճը

Ս. Սարգսյանի խորհրդակցության հետքերով. ինչ էր իրականում բացահայտվել շուկաներում. Ժողովուրդ

Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. Ժամանակ

Ծաղկաձորում առաջին անգամ կայացել է ձյան վոլեյբոլի բաց առաջնություն

Երևան քաղաքի Նոր Արեշի փողոցում տարօրինակ խեղդող հոտի պատճառով բնակիչները վատացել են