Էն էլ հրեն հա՜... նրանց ուզածն ինչ է. մի կտոր չոր հաց

12/11/2017 schedule14:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 12-ի համարում

Սեպտեմբերի 7-ին ողջ հանրապետությունով մեկ աննախադեպ լուր տարածվեց՝ կաշառք վերցնելու պահին դատավոր են ձերբակալել: Պարզվեց՝ ձերբակալել են Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Համլետ Մաթեւոսյանին եւ Գուգարքի կայազորի դատախազի օգնական Գառնիկ Չախմախչյանին: Այս օրերին Դավիթաշեն, Աջափնյակ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ Էռնա Հայրիյանի նախագահությամբ քննում է կաշառքի գործը: Մեղադրական եզրակացությունում կարդում ենք. «Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Համլետ Ղարախանյանը 2004թ. օգոստոսի 31-ին գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ վարչություն եւ հայտնել, որ մարզի առաջին ատյանի դատավոր Համլետ Մաթեւոսյանն իր եւ ընկերոջ՝ Արմեն Սիմոնյանի վերաբերյալ քննվող քրեական գործով պայմանական ազատազրկման դատապարտելու համար իրենից պահանջել է 800 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ Արմեն Սիմոնյանից՝ ստացել 400 դոլար:

Այդ կապակցությամբ օպերատիվ վարչությունում քիմիական նյութով մշակվել է 800 դոլար թղթադրամ եւ հանձնվել Հ.Ղարախանյանին, իսկ սեպտեմբերի 7-ին նշված գումարը հայտնաբերվել է Դիլիջան քաղաքում գտնվող Համլետ Մաթեւոսյանի աշխատասենյակում՝ նրա եւ գործով մեղադրող Գառնիկ Չախմախչյանի մոտ ու առգրավվել: Նույն օրն Ա.Սիմոնյանը ԱԱ ծառայությունում գրավոր հայտնել է, որ այդ գործով իր նկատմամբ տուգանք նշանակելու համար 2004թ. օգոստոսի 26-ին Հ. Մաթեւոսյանին է տվել 400 ԱՄՆ դոլար կաշառք»: Իսկ գործի նախապատմությունն այսպիսին է. Կողբ գյուղի բնակիչներ Հ.Ղարախանյանն ու Ա.Սիմոնյանը (1-ինը՝ բարձրագույն կրթությամբ իրավաբան, 2-րդը՝ բանասեր-ուսուցիչ) մուտք են գործել իրենց համագյուղացիներից մեկի նկուղն ու 100 հազար դրամի կենցաղային իրեր գողացել, բացի այդ՝ Ղարախանյանը, որը ՊՆ հրաձգային գումարտակում ավագ է, վաշտից հրազենային փամփուշտներ է տարել տուն:

Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ Ղարախանյանին՝ 177 (գողություն) եւ 235 (ապօրինի զենք), իսկ Սիմոնյանին՝ միայն 177 հոդվածով: Ըստ մեղադրական եզրակացության՝ այս անձինք փորձել են պայմանավորվել դատավորի հետ, անգամ մարդ են ուղարկել մոտը՝ բանակցելու, եւ նա պահանջել է 800 եւ 400 դոլար կաշառք: Սիմոնյանն իր 400 դոլարն անփորձանք տվել է, իսկ Ղարախանյանը դիմել է անվտանգության մարմիններին, որոնք էլ գումարը քիմիական նյութով մշակել են ու Ղարախանյանին «գործուղել» դատավորի մոտ: Սեպտեմբերի 7-ին Ղարախանյանի այցից հետո անսպասելի դատավորի առանձնասենյակ են ներխուժել անվտանգության աշխատակիցները, խուզարկել սենյակը եւ հայտնաբերել՝ դատավորի մոտ 450, մեղադրող Չախմախչյանի մոտ՝ 350 դոլար:

Ուլտրամանուշակագույն լույսի տակ կարմիր գույնով լուսարձակել են դատավորի եւ մեղադրողի մատները, անդրավարտիքների գրպանների աստառները, եւ «թղթադրամների վրա կարդացվել է «կաշառք» բառը»: Մեղադրողի թղթապանակում նաեւ հայտնաբերվել է դատական նիստի արձանագրության եւ նրա ավարտական ճառի տեքստը, որտեղ նախատեսված է եղել փոփոխել մեղադրանքի ծավալը եւ Ղարախանյանի ու Սիմոնյանի համար միջնորդել մեղմ պատիժ՝ պայմանական ու տուգանք: Փաստերը բավական խոսուն են, եւ թվում է՝ անհերքելի, սակայն պաշտպանական կողմն այլ կարծիքի է եւ փորձում է կաշառատուների, անվտանգության աշխատակիցների գործողություններում միտում ու կեղծիք հայտնաբերել: Դատավոր Մաթեւոսյանին, որը ժամանակին քննիչ է եղել, ապա՝ փաստաբան («Դրոյի» գործով ցմահ բանտարկության արժանացած Արմեն Զաքարյանի պաշտպանն էր), այժմ՝ ամբաստանյալ, պաշտպանում են Ռուբիկ Սահակյանը, Ռաֆիկ Սաֆարյանը, դատախազի օգնական Չախմախչյանին՝ Հովիկ Գալյանը: Մեղադրանքը պաշտպանում է գլխավոր դատախազությունից Ավագ Ավագյանը, նիստերին ներկայացուցիչ է ուղարկել նաեւ օմբուդսմենը: Ի դեպ, կաշառատուները, որոնք գործով վկաներ են անցնում, բավական խճճված ու հակասական ցուցմունքներ են տալիս՝ կաշառքի չափի, պայմանավորվածությունների, գումարը տալու օրերի հետ կապված:

Ղարախանյանն, օրինակ, պատմել է, որ դատավորը նախ պահանջել է՝ «մինչեւ 700 դոլար», ապա գումարն ավելացրել է, թեեւ ինքը նյութական նեղ վիճակում էր: Կաշառքի միջնորդը (ոմն լրագրող Ոսկան Սարգսյան) հերքել է իր մասնակցությունը այդ ամենին: Պաշտպանները բավական ինտենսիվ հարցաքննում են վկաներին եւ փորձում կոտրել մեղադրանքը: Անշուշտ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դատավորները կաշառք են վերցնում, սակայն՝ ինչո՞ւ հատկապես Դիլիջանի դատավոր Համլետ Մաթեւոսյանը պետք է հայտնվեր քավության նոխազի դերում: Գուցե նա ամենաանպաշտպա՞նն էր կամ ինչ-որ մեկը նրա հետ հաշիվնե՞ր ուներ մաքրելու:

Մեզանում, ցավոք, ոչինչ հենց այնպես չի լինում, եւ թերեւս դա է նաեւ պատճառը, որ երեկ դատարանում այնպիսի տպավորություն ստացանք, որ ոչ թե կաշառք վերցրած դատավորն ու մեղադրողն են ամբաստանյալները, այլ կաշառատու վկաները, որոնք դիմել են իրավապահին եւ «վառել» վերջիններիս: Մեր հասարակությունը, ցավոք, հակված է հանդուրժելու կաշառքը, կաշառք տալու, քան դրա դեմ պայքարելու: Անվտանգության մարմիններին դիմելը հասարակական գիտակցության մեջ ավելի մեծ պարսավանքի է արժանանում, քան կաշառակերությունը:

Հ.Գ. Դատավորներից մեկը մի առիթով անկեղծորեն պատմեց, որ ամիսն ամենաշատը 2000 դոլար փող են «աշխատում», բայց դրա մեծ մասը ծախսվում է թղթի, բլանկների, հոսանքի ու հեռախոսի վարձի վրա, մի 100 դոլար նիստերի քարտուղարին են տալիս, մի այդքան՝ վարորդին: Բացի այդ՝ իրենց գործը սեզոնային է. աշնանը մարում է, գարնանը՝ կենդանանում, քանի որ մարդիկ քաղգործերով սովորաբար դատարան են դիմում տարվա տաք ամիսներին: Տակն ի՞նչ է մնում՝ հազիվ ապրուստի փող:

Արմինե Օհանյան

Տպել
1315 դիտում

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստում է. ՊԲ

ԶԼՄ ներկայացուցիչները մտահոգված են՝ կա այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն

Փախստական, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցերը՝ ՀՀ դատախազությունում

Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Արամ Մանուկյանը գտավ հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո. վարչապետ (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Վարչապետի այսօրվա երեւանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմանները կխորացնեն համագործակցությունը

Քաղաքացին հայտնել է Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացված հետապնդումների մասին. ՊԵԿ

Վարչապետը հանձնարարել է պատշաճ վիճակի բերել Սևանա լճի շրջակայքի օբյեկտների պայմանագրերը

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց