Մեկ էլ տեսար՝ խղճացին. երկու քարի արանքում

12/11/2017 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 12-ի համարում

«Բաշխիչ ցանցերը վաճառելու համար անհրաժեշտ է ստանալ կառավարության համաձայնությունը: Բայց նման համաձայնություն ստանալու նպատակով՝ մեզ առայժմ ոչ ոք չի դիմել»,- բաշխիչ ցանցերի հնարավոր վաճառքի մասին մեր հարցին այսպես պատասխանեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Սա, ըստ էության, ԲՑ-երի վաճառքի շուրջ պտտվող լուրերի մասին պաշտոնական միակ մեկնաբանությունն է, որ կարող է հնչել: Եւ պատճառն ամենեւին էլ այն չէ, որ տվյալ դեպքում բանակցում են ցանցերի ներկայիս սեփականատերը՝ «Միդլենդ Ռեսուրսեզ հոլդինգ» ընկերությունը, որը մասնավոր է, եւ «ՌԱՕ ԵԷՍ»-ը, որը օտարերկրյա՝ ռուսական ընկերություն է: Նման դեպքերում կարող է ծագել առեւտրային գաղտնիք չհրապարակելու խնդիր: Սակայն այս դեպքում իրավիճակը այլ է:

Խնդիրն այն է, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը միշտ էլ երազել է ձեռք գցել մեր բաշխիչ ցանցերը: Նույնիսկ սխալված չենք լինի, եթե ասենք, որ դա «ՌԱՕ ԵԷՍ»-ի համար սեւեռուն գաղափար է եղել: Դեռ երեք տարի առաջ, երբ ԲՑ-երը հանվել էին միջազգային մրցույթի, դրանք ձեռք բերելու հավակնություններ ունեցողների՝ ֆրանսիական «ԵԴՖ», իսպանական «Յունիոն Ֆենոզա» եւ ամերիկյան «ԱԷՍ» ընկերությունների շարքում էր նաեւ «ՌԱՕ ԵԷՍ»-ը: Մրցույթի նախաորակավորման փուլում, սակայն, այս ընկերությունը դուրս մնաց, քանի որ չէր համապատասխանում մրցույթի մասնակիցների համար սահմանած չափանիշներին: Չհամապատասխանությունը հետեւյալն էր՝ մրցույթի մասնակից ընկերությունների վերաբերյալ պետք է լինեին միջազգային անկախ աուդիտի եզրակացություններ:

Մրցույթի մասնակից չորս ընկերություններից միայն «ՌԱՕ ԵԷՍ»-ը չէր ներկայացրել նման եզրակացություն: «ՌԱՕ ԵԷՍ»-ը մեծ աղմուկ բարձրացրեց եւ եզրակացություն չներկայացնելը բացատրեց նրանով, որ ինքը ռուսական պետական ընկերություն է, եւ այնտեղ միջազգային անկախ աուդիտ անցկացնելը կնշանակի՝ Ռուսաստանի պետական գաղտնիքներ հրապարակել: Նշենք, որ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած կազմակերպություններից ԲՑ-երը ձեռք բերելու ամենամեծ ցանկություն ունեցողը հենց «ՌԱՕ ԵԷՍ»-ն էր՝ մյուս երեք ընկերությունները շուտով փոշմանեցին, ու մրցույթը այդ ժամանակ չկայացավ: Միայն 2002 թվականին ԲՑ-երը գնեց «Միդլենդ Ռեսուրսեզ հոլդինգ» ընկերությունը: Այստեղ ամենաուշագրավը Համաշխարհային բանկի դերն է:

ԲՑ-երի վաճառքի ամբողջ ընթացքն անցել է ՀԲ-ի ամենախիստ հսկողության ներքո: Մրցույթի պայմանները, կանոնակարգերը, մասնակիցներին առաջադրվող պայմանները եւ մնացած մանրուքները ամբողջությամբ կառավարությունը համաձայնեցնում էր Համաշխարհային բանկի հետ, եթե չասենք, որ ՀԲ-ն էր դրանք մշակում: Եւ հենց ՀԲ-ի շնորհիվ էր, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը չդարձավ ԲՑ-երի սեփականատեր: «Միդլենդ Ռեսուրսեզ հոլդինգը» նույնպես չէր համապատասխանում ՀԲ-ի սահմանած չափանիշներին, եւ վերջինս հաճախ է իր վերապահումները հայտնել այս ընկերության նկատմամբ: Սակայն գործնական որեւէ քայլ՝ այդ վաճառքը խոչընդոտելու համար ՀԲ-ն չկատարեց միայն այն պատճառով, որ գնորդը «ՌԱՕ ԵԷՍ»-ը չէր:

Այսինքն ՀԲ-ն կարող էր «արտոնել» ԲՑ-երի վաճառքը ցանկացած կազմակերպության՝ միայն ոչ «ՌԱՕ ԵԷՍ»-ին: Սրանով ՀԲ-ն ընդամենը փորձում էր հնարավորինս կանխել Հայաստանի էներգետիկ համակարգի լիակատար ռուսիֆիկացումը: Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀԲ-ն չի դադարի ամեն ինչ անել, որպեսզի «Միդլենդ Ռեսուրսեզը» իր սեփականությունը հանդիսացող ԲՑ-երը չվաճառի «ՌԱՕ ԵԷՍ»-ին: Այստեղ ՀԲ-ն ունի միայն մի լծակ: Վաճառքը կարող է իրականացվել ՀՀ կառավարության համաձայնությամբ միայն: ՀԲ-ն ամեն ինչ անելու է, որ կառավարությունն այդ համաձայնությունը չտա: Սակայն Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից՝ այնքան մեծ է, որ կառավարությունը գործնականում չի կարող մերժել ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ին:

Այսօր Հայաստանում արտադրված յուրաքանչյուր 5 կվտ/ժամ էլէներգիայից 4-ը արտադրվում է Ռուսաստանի սեփականության կամ կառավարման ներքո գտնվող էլեկտրակայաններում: Մի խոսքով, կառավարությունը հայտնվում է չափազանց ծանր իրավիճակում: Իսկ եթե Ռուսաստանը սկզբունքային որոշում է կայացրել՝ իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանի ամբողջ էներգետիկան, ապա կառավարությունը, կարելի է ասել, հայտնվել է անելանելի վիճակում: Եթե կառավարությունը իրեն «խելոք չպահի», ապա ռուսները կարող են մի քիչ բարձրացնել գազի գինը: Այդ պարագայում Հայաստանում կթանկանա էլէներգիան, ինչն էլ շղթայական ազդեցությամբ կբարձրացնի բոլոր ապրանքների ու ծառայությունների գները: Մի խոսքով, գործերն այնքան էլ լավ չեն: Մնում է միայն հույս փայփայել, որ ռուսները բարի կգտնվեն եւ սկզբունքային որոշում չեն կայացնի Հայաստանի ամբողջ էներգետիկան վերցնելու մասին:

Հայկ Գեւորգյան

Տպել
1091 դիտում

Այսօր «Միսս աշխարհ»-2017-ի եզրափակիչ փուլն է. Լիլի Սարգսյանը չի հասել եզրափակչին

Ջորջ Քլունին սերիալ է նկարահանում ԱՄՆ օդուժի հայ զինծառայողի մասին

Սանկտ Պետերբուգում առյուծին սովորեցրել են հայերեն հասկանալ. Տեսանյութ

Դեռ ամեն ինչ կորած չէ. ՀՀ-ն ռիսկային է, բայց՝ ոչ այնքան

ԱՄՆ-ը և Ռուսաստանը տապալել են Սիրիայի հարցով մեկը մյուսի ներկայացրած բանաձևերը

Մալադե՛ց. հաղթական բանակի գեներալը

Բարձր հովանու ներքո. համ հաճույք ստացավ, համ կույս մնաց

ԵԱՏՄ անդամ Հայաստանը ԵՄ-ի հետ ավելի մտերմանալու 2-րդ փորձն է անում. New Europe

ԱՄՆ-ն մտադիր է կայունացնել իրավիճակը Լիբանանում եւ ուժեղացնել Սաուդյան Արաբիայի ՀՀՊ-ն

«Շանթ» հ/ը հաղորդումներն առանց թույտվության ցուցադրելու փաստով առաջադրվել է մեղադրանք

Շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ. ՊԲ

ՀՀ երկու քաղաքացիներ փորձել են ապօրինի մեծ քանակությամբ ծխախոտ տեղափոխել Վրաստան

ԱՄՆ-Թուրքիա՝ վտանգավոր փակուղի. Էրդողանը մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին աջակցելու մեջ

ՀՀ-ն, սփյուռքն ու Արցախը պետք է միասնական կարողանան կյանքի կոչել դարավոր իղձերը. պնախարար

Կոտայքի քոլեջի տնօրենը երկրից ու դասերից 3 տարի բացակայող ազգականին տրամադրել է դիպլոմ

25 տարվա ընթացքում առաջին անգամ Նիդերլանդների սենատի նախագահը Հայաստանում է

Լոնդոնը մեղադրել է Փարիզին եւ Բեռլինին Brexit-ի բանակցություններն արգելակելու մեջ

Դի-Կապրիոն,Թոմ Հենքսը, Քլոե Քարդաշյանը եւ այլք`«Հայաստանի մանուկներ»-ի այս տարվա աջակիցներ

Լավրովի այցից առաջ. ռուս փորձագետները խոսում են ԼՂ հակամարտության անլուծելի լինելու մասին

«Ժամանակ». 1000 դրամները չեն հասնում շահառուներին. հիմնադրամի շուրջ աղմուկ է հասունանում