Բանակից հետո ես այլ կերպ եմ նայում ուսում ստանալուն. ապրիլյան պատերազմի հերոս

Հանրային Հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հարություն Բադալյանը, խոսելով հայրենասիրության, բանակում ծառայել-չծառայելու մասին, նշել է, որ բանակի մասին կարծիք կազմելու համար նախ պետք է ծառայել:

«Բանակից խոսելը մի քիչ դժվար է: Եթե դու չգտնվեցիր բանակում եւ չապրեցիր զինվորի կյանքով, չտիրապետեցիր նրա հոգեբանությունը, չես կարող խոսել բանկից, կարող ես միայն փիլիսոփայել: Ես մինչ բանակ մեկնելս մեկ տարի սովորել եմ Ագրարային համալսարանի առկա համակարգում: Երկու տարի ծառայելուց հետո իմ նախասիրությունները փոքր-ինչ փոխվեցին: Այսինքն ես ինձ տեսնում էի տնտեսագիտական համալսարանում, ոչ թե՝ ագրարային: Ես 17 տարեկանում եմ ընդունվել եւ ցանկանում եմ ասել, որ մարդ մինչեւ 20 տարեկան դառնալը չի հասկանում, թե ինչ է ցանկանում, լսում է ծնողներին»,- ասում է նա:

Հարություն Բադալյանն անդրադառնալով տարկետում պահանջող երիտասարդներին, նշում է, որ համամիտ չէ, թե զինվորական ծառայությունից հետո հնարավոր չէ ուսում շարունակել: Նա իր ընկերների օրինակներով է հիմնավորում իր խոսքերը:

«Բանակից հետո ես այլ կերպ եմ նայում ուսում ստանալուն: Շատերը խոսում են, թե բանակից գալիս ես, չես ցանակում սովորել, բայց ես կարող եմ իմ ընկերների անունից էլ ասել, որ դա այդպես չէ: Իմ ընկերը տարեկետման հնարավորություն է ստացել, բայց եղբոր հետ գնացել է բանակ, հետո սովորել է բակալավրում, մասգիստրատուրայում եւ հիմա ասպիրանտուրայում է սովորում: Նա սովորում է բանակում ծառայելուց հետո, ինչ-որ բան փոխվե՞ց իր մոտ, թե՞՝ ոչ, իհարկե՝ ոչ»,- ասում է Հարություն Բադալյանը:

Բադալյանն իր խոսքում նշում է, որ ծառայության տարիները հնարավորություն են ստեղծում ինքնուրույն դառնալ:

«Իրենք մտածում են, որ գիտնականին պետք է միայն իր մասնագիտությունը, բայց եթե բանակը քեզ տալիս է տարբեր ոլորտներում զարգանալու, ինքնուրունություն ձեռք բերոլու հնարավորություն... կյանքում լինում է, չէ՞, որ պետք է խիզախության հաշվին առաջ գնալ, ոչ թե գիտելիքի եւ բանակը քեզ օգնում է, որ դա ձեռք բերես: Իմ ընկերներն ասում են՝ ոչ, դա այդպես չէ, քեզ պետք է միայն մասնագիտություն, իսկ բանակ գնալ-գալուց հետո դա փոխվելու է, չես ուզենալու գիտնական դառնաս: Նրանք հիմա պայքարում են, որ տարկետում լինի, մինչեւ վերջ առաջ են գնում, ես զարմանում եմ, թե նրանք ոնց են փոխվելու բանակից հետո, եթե հստակ են իրենց որոշումներում: Խոսում են այնպիսի մարդիկ, ովքեր չեն ծառայել եւ ասում են, որ մեզ գիտություն է պետք»,- ասում է հերոսը:

Հաղորդավարուհու դիտարկմանը, թե դասադուլ անողները եւ տարկետում պահանջողներն ասում են, թե բանակից հետո մոռանում ենք մեր մասնագիտական գիտելիքները, փորձը եւ հետագայում չենք կարողանում առաջ գնալ, Հարություն Բադալյանը պատասխանում է.

«Եթե բանակում չես եղել, ինչպե՞ս կարող ես կարծիք կազմել բանակի մասին: Ես, որ դիրքապահ էի ու ինձ մոտ զինվորներ էին գալիս, ես նրանց ասում էի՝ մոռացեք այն, ինչ լսել եք դիրքերի մասին: Նրանց ցույց էի տալիս դիրքերը եւ նրանք էլ էին զարմանում, թե ինչ են լսել: Բանակը ինչպե՞ս կարող է մոռացնել տալ սպորտը, երբ բանակում ամբողջությամբ սպորտով ես զբաղվում:  Եթե այնպես ես անելու, որ այդ երկու տարին քո կյանքից ուղղակի անցնի, որ ետ գաս, ապա ամեն ինչ կմոռանաս, այդ թվում անունդ: Իմ ընկերներից Գեւորգ Մանուկյանը, ով ապրիլյան պատերազմի ժամանակ ինքնաթիռ է խփել, բանակում ավելի շատ գիրք է կարդացել, քան քաղաքացիական կյանքում: Հայ տղայի համար ամոթալի բան է, որ բանակից, դիրքերից վախենա: Դիրքերում գուցե լինեն մարդիկ, որ վախենան, բայց այդ վախը պետք է կարողանաս քո մեջ պահես ու հաղթահարես»:

Հարցին, թե բանակում սպառազինության խնդիր կա՞, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցը բացասական պատասխան է տալիս:

«Այդպիսի բան չկա, որ բանակում զենքերի խնդիր ունենք: Անհնարին բան է, որ դիրքում զինվորը զենք չունենա»,-ասում է նա:  

Տպել
3612 դիտում

Կառավարությունը 11 մլն դրամ կտա լավագուն ուսուցչին եւ լավագույն դաստիարակին

Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կուսակցություն եւ պայքարել ընդդիմադիր դաշտում

Ինչ շանսեր ունի ՀՀ-ն Ազգերի լիգայում. Վրաստանն արդեն փլեյ-օֆում է

Ֆրանսիայի նախագահը եւ առաջին տիկինը հայկական գինին ու կոնյակը բրենդ են համարել. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ բայց ո՞ւմ

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ․ Ուրիխանյան

Զոհրաբ Մնացականյանը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն Երեւանի փոխարեն Մոսկվայում անցկացնելու մասին

Վալերի Օսիպյանը՝ իր եւ Հունան Պողոսյանի լարված հարաբերությունների մասին

Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության հարցը դեռ չի լուծվել․ «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

Ինչպե՞ս կատարել նվիրատվություն ու աջակցել ՔՊ-ին․ Փաշինյանի գրառումը

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ 2-րդ վճիռը. ՄԻԵԴ-ը ճանաչել է Գրիգոր Ոսկերչյանի եւ Մասիս Այվազյանի իրավունքների խախտումները

Գյումրիում երեկ գիշերը հայտնաբերված նորածինները խնամված են եղել ու մաքուր

Հռոմը դեմ է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ սահմանած պատժամիջոցների երկարաձգմանը․ Իտալիայի փոխվարչապետ

ԵԼՔ-ը, ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու են, ՀՀԿ-ն ռեսուրսներն է հաշվարկում, խնդիրներ ունի՞

Հայաստան-Գերմանիա. քննարկվում են գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ադրբեջանի ՀՕՊ-ի ստորաբաժանումները «ՕՍԱ» ԶՀՀ-ից մարտական հրաձգություն են իրականացրել

Թեւակոխում են նախընտրական փուլ եւ նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Փաշինյան

Վրաստանում բացահայտել են գործարար Պատարկացիշվիլիի սպանության նախապատրաստման գործը

ԱՄՆ-ի ապօրինի ներգաղթյալներն անհանգիստ սպասում են ընտրությունների արդյունքներին

Փաշինյանն Էմիածնում կմասնակցի «Իմ քայլի» ներկայացուցիչ Դիանա Գասպարյանի նախընտրական հանրահավաքին