Ամանորյա հանգիստ. Ծաղկաձորում գները կարող են հասնել մինչեւ 1.5-1.7 մլն դրամ

13/11/2017 schedule21:34

Մոտենում է Ամանորը, ու արդեն ժամանակն է մտածելու՝ ինչպես կարելի է անցկացնել տոնական հանգիստը: Armtimes.com-ը փորձել է պարզել՝ ինչ փաթեթներ են առաջարկում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր հանգստավայրերում գտնվող հյուրանոցները, որքան դրանք արժեն: Գրեթե բոլոր փաթեթներն իրենց մեջ ներառում են տոնական ընթրիք Ամանորի գիշերը:

Ծաղկաձոր

«Մարիոթ» հյուրանոց

Շատ սենյակներ չեն մնացել

Դեկտեմբերի 31-ից հունվարի 7

2 անձի համար նախատեսված քոթեջը 1 մլն 200 հազար դրամ

2 անձի համար նախատեսված համարը շենքում 1 մլն 500 հազար դրամ

Գինը ներառում է նախաճաշ, ընթրիք, ֆիթնես սրահ, շոգեբաղնիք, ջակուզի, լողավազան, Ամանորյա շոու ծրագիր եւ ընթրիք:

Թե ինչպիսին է լինելու շոու ծրագիրը եւ տոնական ընթրիքի մենյուն, դեռ որոշված չէ:

«Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոց

Դեկտեմբերի 31-ից հունվարի 6

Համարը՝ 2 ննջասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով արժե 1 մլն 700 հազար դրամ (անցած տարի եղել է 2 մլն դրամ):

2 անձի համար քոթեջներն արժեն 930 հազար դրամ

Գինը ներառում է 3-անգամյա սնունդ, մանկական սենյակ, լողավազան, ֆիթնես սրահ, բիլիարդ, կինոթատրոն, սեղանի թենիս, ամանորյա շոու ծրագիր եւ ընթրիք, մյուս օրերին նույնպես կլինեն միջոցառումներ, շոու ծրագրեր մեծերի ու փոքրերի համար:

«Ծաղկահովիտ» հյուրանոց

Դեկտեմբերի 31-ից հունվարի 5

2 աձի համար բաղկացած համարն արժի 370 հազար դրամ:

Կիսալյուքս համարը՝ հյուրասենյակով, ննջասենյակով արժի 730 հազար դրամ: Կարող են ավելացնել ծալովի մահճակալ:

Գումարը ներառում է ամանորյա տոնական երեկո, Ձմեռ պապ, հունվարի 3-ին տոնական նախաճաշ եւ ընթրիք, մանկական հրապարակ, բար, ժամանցի կենտրոն, որտեղ կա բիլիարդի սեղան:

Աղվերան

«Արթուրս» հյուրանոց

Դեկտեմբերի 31-ից հունվարի 3

2 անձի համար 1 համարն արժի 500 հազար դրամ: 1 համարում մահճակալներ ավելացնելու դեպքում այն կարժենա 680 հազար դրամ:

Գումարը ներառում է նախաճաշ, լողավազան, մարզասրահ, սեղանի թենիս, մանկական սենյակ, ընդունելության օրը ֆուրշետ, ամանորյա տոնական ընթրիք եւ շոու ծրագիր, հունվարի 1-ի առավոտյան ուշ նախաճաշ, հունվարի 2-ին խաշ, տոնական ընթրիք: Երգիչներ, երգչուհիներ հիմնականում հրավիրում են դրսից:

Ջերմուկ

«Անուշ» հյուրանոց

Դեկտեմբերի 31-ից հունվարի 7

1 անձը 180 հազար

Դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը 1 անձը 150 հազար

Գումարը ներառում է 3-անգամյան սնունդ, հունվարի 2-ին խաշ:

Հնարավոր է մինչեւ 20% զեղչ:

Նախատեսվում է ամանորյա շոու ծրագիր եւ տոնական ընթրիք: Գինը նաեւ ներառում է ժամանցի կենտրոն (սեղանի թենիս, բիլիարդ):

«Հայաթ Փլեյս» հյուրանոց

Դեկտեմբերի 31-ից հունվարի 3

2 անձը 444 հազար դրամ

Գումարը ներառում է ամանորյա ընթրիք, երաժշտություն, դիջեյ, 3-անգամյա սնունդ, շոգեբաղնիք, ջակուզի, ֆիթնես սրահ, լողավազան, բիլիարդ, թենիս:

Դիլիջան

«Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոց

Բոլոր համարներն արդեն ամրագրված են:

Դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը

Գինը՝ սկսած 2 անձը 700 հազար դրամից:

Ընտանեկան համարն արժի 1 մլն 400 հազար դրամ:

Գինը ներառում է 2-անգամյա սնունդ, ամանորյա ընթրիք, լողավազան, ժամանցի սենյակ (բիլիարդ, սեղանի հոկկեյ), հյուրասիրություն մինի բարի տեսքով:

Նախորդ տարիներին Ամանորի գիշերը երգել են Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը: Այս տարվա ծրագիրը դեռ որոշված չէ:

«Միմինո» հյուրանոց

Մեծ առանձնատուն է սենյակներով:

Դեկտեմբերի 31-ից հունվարի 6

1 ստանդարտ սենյակը՝ 120 հազար դրամ:

7 հոգանոց ընտանեկան սենյակը՝ առանց խոհանոցի՝ 230 հազար դրամ

4 հոգանոց սենյակը՝ խոհանոցով՝ 200 հազար դրամ

Գումարը չի ներառում սնունդ:  2-անգամյա սնունդի համար 1 անձի համար պետք է վճարել հավելյալ 5 հազար դրամ: Ամանորի գիշերը կլինի հրավառություն, Ձմեռ պապ:

Մնացել է 2 ստանդարտ սենյակ:

Հանքավան

«Աշխույժ հովիտ»

Դեկտեմբերի 31-ից հունվարի 4

Ընտանեկան սենյակը՝ 800 հազար դրամ, ներառում է հյուրասենյակ, ննջասենյակ, ջակուզի, ննջասենյակում 1 երկտեղանոց եւ 2 1-տեղանոց մահճակալներ:

4-տեղանոց քոթեջը՝ 800 հազար դրամ:

3-տեղանոց քոթեջը՝ 620 հազար դրամ 3 տեղանոց քոթեջում 4-րդ անձի համար պետք է վճարել հավելյալ 120 հազար դրամ, եթե նա 12 եւ ավելի տարեկան է: Եթե 4-11 տարեկան է, պետքէ վճարել հավելյալ 80 հազար դրամ:

Գումարը ներառում է տոնական շքեղ ընթրիք, շոու ծրագիր, Ձմեռ պապ, ժամանցի կենտրոն (բիլիարդ, սեղանի թենիս, ֆիթնես սրահ, լողավազան), մանկական սրահ ու խաղահրապարակ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Որոշ փոքր հյուրանոցներ, օրինակ «Հեղնարը», «Ավետիսը», չեն աշխատում:

«Եվրոպա» հյուրանոց

2 անձի համար նախատեսված փաթեթը՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն արժի 516 հազար դրամ, դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը՝ 621 հազար դրամ:

Գումարը ներառում է 3-անգամյա սնունդ, ամանորյա ընթրիք եւ շոու ծրագիր, գինետուր դեպի Տող գյուղ, գինու դեգուստացիա, լողավազան, շոգեբաղնիք, հրաժեշտի երեկո՝ դիսկոտեկ: Ամանորյա գիշերը երգելու են «Արցախի ձայներ» խմբի ներկայացուցիչներ:

Նոյեմբերին ամրագրելու դեպքում հնարավոր է 10% զեղչ:

«Արմենիա» հյուրանոց

Դեկտեմբերի 31-ից հունվարի 4

Ընտանեկան սենյակն արժի 463 հազար դրամ: Սենյակն ունի 1 մեծ, 1 փոքր մահճակալ, 3-անգամյա սնունդ, տոնական ընթրիք, տուր դեպի Գանձասար, երեխաների համար միջոցառում, շոգեբաղնիք, կայանատեղի, ուշ դուրսգրում՝ 18:00-ին:

Դելյուքս համարն արժի 691 հազար: Համարն ունի 2 սենյակ՝ 2-ական մահճակալով:

Տպել
11937 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված