Երևան
15 °C
Նոյեմբերի 10-ին ՍԴ-ն որոշում կայացրեց, որով օրենքի այն դրույթը, որով Վանաձորում ՏԻՄ փոքրամասնությունը «արդարացրել է» առանց մեծամասնության ավագանու նիստեր հրավիրելու եւ որոշումներ ընդունելու իր քայլերը, ճանաչվեցին հակասահմանադրական: Սա նշանակում էր, որ Վանաձորի 33 հոգանոց ավագանու միայն 15 անդամները, չունենալով մեծամասնություն, իրավունք չունեին ավագանու նիստեր գումարել ու որոշումներ կայացնել:
Թվում էր՝ սրանով Վանաձորում առկա քաղաքական ճգնաժամը լուծվում է: Որովհետեւ, ինչպես նշում էր ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, ՍԴ այս որոշմամբ, քանի որ Վանաձոր քաղաքի ավագանու նիստերը իրավազոր չեն, այսինքն՝ չեն կայացել, ստացվում է, որ ավագանին օրենքով նախատեսված ժամկետում նիստեր չի անցկացրել ու պետք է լուծարվի:
Նկատի ունենալով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ սկզբունքը, ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2018 թվականի մարտի 31-ը՝ հնարավորություն տալով ՀՀ ԱԺ-ին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու որոշման պահանջներին: Ու հենց այստեղ էլ հարցեր են առաջանում՝ կշարունակի՞ Վանաձորի ավագանին իր գործելաոճը՝ առնվազն մինչեւ մարտի 31-ը, թե՞ ոչ:
Վանաձորի քաղաքապետ Մամիկիոն Ասլանյանը armtimes.com-ին այս հարցի կապակցությամբ ասաց, որ ՍԴ որոշումը ենթակա է կատարման բոլորի կողմից, եւ իրենք էլ, ՍԴ որոշումը ստանալուց, մեկնաբանությունները հասկանալուց հետո, կշարժվենք ՍԴ ընդունած որոշման շրջանակներում:
«ԱԺ-ին որոշակի ժամկետ է տրվել, որպեսզի այդ օրենքի մեջ կատարեն փոփոխություն, եւ այդ փոփոխության վրա էլ մենք արդեն մեր ավագանու նիստերի իրավազորությունը կհամապատասխանեցնենք նոր օրենքին: Այստեղ ռեգրեսի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Սահմանադրական դատարանն անդրադարձել է կոնկրետ այդ որոշումներին, որոնք ընդունվել են այդ նիստերի ընթացքում: Իսկ երբ որ մենք օրենքի տվյալ հոդվածի նոր տարբերակը կունենանք, այդ ժամանակ արդեն օրենսդիրը կսահմանի, թե ինչ է հասկանում իրավազորություն ասելով, քանի հոգով, եւ ըստ այդմ մենք մեր նախորդ ընդունած որոշումները կվերահաստատենք, ուղղակի Ձեր ասած խնդիրը չի առաջանա, այսինքն՝ այդ որոշումները կշարունակեն գործել: Այստեղ ոչ թե որոշումներն ու նիստերն են անօրինական, այլ նիստերում, քանի որ նիստի իրավազորությանը հղում ենք արել մենք օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետով, այդ կետն է ճանաչվել Սահմանադրությանը հակասող: Հետեւաբար մեր կատարած գործողությունների մեջ հակաիրավական եւ անօրինական որեւէ խնդիր չկա»,- ասաց Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով, թե երբ իրենց հասնի ՍԴ որոշումը, իրենք համապատասխան քայլերը կանեն:
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում, երբ ավագանու՝ մինչ այժմ գումարված նիստերն իրավազոր չեն եղել, այսինքն՝ ստացվում է, որ նիստեր, ըստ էության, չեն գումարվել, հետեւաբար չի՞ առաջանում արդյոք ավագանին լուծարելու խնդիրը, Ասլանյանը պատասխանեց, թե նիստերը գումարվել են, եւ դրանք այդ պահին գործող օրենքին համապատասխան՝ եղել են իրավազոր, այնպես որ իրավազորությունն այդ առումով չի դիտարկվում:
«Ավագանին ցրողը մենք չենք, բայց օրենքը նման բան չի ասում»,- վերջում շեշտեց Մամիկոն Ասլանյանը:
Նրա խոսքերից պարզ է՝ իրենք հակված չեն Վանաձորը «հեշտ հանձնելուն»: ՍԴ որոշման շուրջ մասնագիտական պարզաբանումներ ստանալու ակնկալիքով armtimes.com-ը դիմեց փաստաբան Արա Ղազարյանին: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե քանի որ ՍԴ-ն իր որոշմամբ օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները տարաժամկետել է, ապա եթե Վանաձորում տարաժամկետման ընթացքում շարունակում են գործադրվել այդ դրույթները, միեւնույն է՝ մարտի 31-ից հետո դրանք դառնալու են անվավեր:
«Բոլոր ընդունված որոշումներն ու դրանցով իրականացված աշխատանքները պետք ռեգրես արվի: Ավելի լավ է ՍԴ որոշման կայացման պահից ոչինչ չանել, քան թե ՍԴ կողմից տարաժամկետելու առիթից օգտվել ու շարունակել անել քայլեր, որոնք ի վերջո անվավեր են ճանաչվելու: ՍԴ-ն տարաժամկետեց, որպեսզի օրենսդիր մարմնին հնարավորություն տա շտկել իրավիճակը, այլ ոչ թե ավագանուն ժամանակ շահելու հնարավորություն տա: Հիմա նույնն էլ սա է, եթե սխալ մեկնաբանեն, կասեն՝ քանի որ ՍԴ-ն այսպես ասած՝ «Թայմ աութ» է տվել, եկեք արագ-արագ դնենք ուժի մեջ ու օգտագործենք, մինչեւ ամսի 31-ը գա, տեսնենք հետո ինչ ենք անելու: Բայց դա սխալ մոտեցում է՝ Սահմանադրական դատարանի դատավորի բերանից խոսքը դուրս եկավ՝ վերջ, դա արդեն օրենք է»,- պարզաբանեց Արա Ղազարյանը:
Նա հավելեց, որ ՍԴ որոշումն ավելի բարձր ուժ ունի, քան օրենքը: Այսինքն՝ այդ պահից պետք է ամեն ինչ անել իրավիճակը շտկելու համար, այլ ոչ թե սպասել տարաժամկետման ժամկետի լրանալուն: Որովհետեւ այդ դեպքում ստացվելու է, որ խախտումները գումարվում են իրար:
«Ավելի լավ կլինի, որ դրանից հետո նրանք հրաժարական տան՝ հարցը նաեւ բարոյականության դաշտում է: Եթե մի երկրի՝ նույնիսկ ընդհանուր իրավասության դատարանը չէ, նույնիսկ գերագույն դատարանը չէ, այլ Սահմանադրական դատարանն է ասում, ապա անգամ իրավական դաշտում չեմ ասում, այլ բարոյական դաշտում դա բավարար է, որ այդ մարդիկ հրաժարական տան, թողնեն գնան: Գոնե մենք կունենաք ՍԴ-ի նկատմամբ հարգանք:
Բայց հիմա ամբողջ հարցն այ է, որ ոչ իրավազոր նիստերով կայացված, անօրինական որոշումներով նաեւ անդառնալի, անվերականգնելի վնաս է հասցվել, որը հնարավոր չէ շտկել: Բոլոր ոչ իրավազոր նիստերում կայացված բոլոր որոշումներն արդեն Սահմանադրությանը հակասող են, հիմա իրենք ինչպե՞ս պետք է շտկեն իրավիճակը: Իրավիճակը շտկելու միակ ձեւն այն է, որ ամբողջը պետք է ռեգրես արվի, ու իրենք պետք է հրաժարական տան կամ լուծարվեն: Դա ասել է Սահմանադրական դատարանը, մնացածն արդեն մանեւրել է նշանակում»,- շեշտեց Արա Ղազարյանը:
Վանաձորի քաղաքապետի դիտարկումների ու տրամադրվածության վերաբերյալ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ՝ Ասլանյանի հիմնական օպոնենտ եւ քաղաքապետի պաշտոնի նախկին հիմնական հավակնորդ Քրիստ Մարուքյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում նշեց, թե կես տարի օրենք խախտելուց հետո երեւի հոգեբանորեն մի քիչ դժվար է ընդունել ու հաշտվել ՍԴ որոշման հետ:
«ՍԴ այն կառույցը չէ, որի որոշումներն ինչ-որ մեկը փորձի մեկնաբանել կամ յուրովի ինչ-որ բաներ անել, ու ՍԴ որոշումն այն դեպքը չէ, որ պետք է ուղղված լինի միայն «Լուսավոր Հայաստան»-ին. դա բոլորին ուղղված որոշում է, ու այստեղ բոլոր պետական ատյաններն ունեն իրենց գործողությունների ու դերակատարության մասը: Վճիռն ամբողջությամբ կհրապարակվի, ըստ իրավական կարգավորումների՝ արդեն յուրաքանչյուրն իր դերն ու պատասխանատվությունը կստանձնի: Եթե վճռի տրամաբանությունից ելնենք, անցկացված նիստերը հակասահմանադրական են, այսինքն՝ օրինական չեն եղել, ուրեմն դրանով խախտվել են այն ժամկետները, որոնք նշված են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով. այսինքն՝ 6 ամիս ժամկետը, որի ընթացքում Վանաձորի ավագանին նիստեր չի անցկացրել, ու դրա արդյունքում պետք է ավագանին լուծարվի, ու նշանակվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ»,- մեզ հետ զրույցում նշեց Քրիստ Մարուքյանը:
Իսկ թե հետագայում ինչ կլինի, այս առումով Մարուքյանն ասաց, որ ՍԴ որոշումը ամբողջությամբ կհրապարակվի, նոյեմբերի 22-ին էլ ավագանու նիստ է նշանակված, որի ժամանակ, արդեն կախված նրանից, թե ինչ վարքագիծ կդրսեւորեն ավագանու ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական անդամները, այլ պետական մարմինները, ըստ այդմ իրենք արդեն կորոշեն, թե հետագա ինչ քայլեր են անելու: Ամեն դեպքում՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները վստահեցնում էին, որ իրենք պատրաստ են նոր՝ արտահերթ ընտրությունների:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ