Երևան
17 °C
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում առաջին դասարանցի մի խումբ աշակերտներ 7-ամյա դասընկերոջը՝ Մարիոս–Արտյոմ Ս.-ին, տարել են զուգարան, «սկոտչով» կապել ձեռքերը, հարվածներ հասցրել, իսկ նրանցից մեկն էլ կտրել է երեխայի թարթիչները:
Տուժած երեխայի մայրը հայտարարել էր, որ դիմելու է ՀՀ ոստիկանապետին, Կրթության նախարարին ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այժմ ոստիկանությունը քննում է գործը, դասվար Վերոնիկա Բաբաջանյանը, երեխաներն ու նրանց ծնողները քիչ առաջ գտնվել են ոստիկանությունում, բացատրություն տվել:
Վերոնիկա Բաբաջանյանը մեզ հետ զրույցում նշեց՝ այն, որ երեխայի թարթիչները կտրված են, հայտնաբերվել է դպրոցում: Երբ հարցրել է՝ ինչ է տեղի ունեցել, Արտյոմը պատասխանել է, որ ինքն է կտրել, երբ գտնվել է մոր տանը: Այդպիսով ցանկացել է տեսնել, թե թարթիչներն ինչ գույն ունեն: Դասվարի դիտարկմանը, որ դա կարող էր հայելու միջոցով պարզել, տղան պատասխանել է, թե իր սենյակում հայելի չկա, իսկ լոգասենյակում այն բարձր է կախված:
Դասվարի խոսքով, Արտյոմի ծնողներն ամուսնալուծված են, երեխան որոշ ժամանակ մոր հետ է ապրում, հետո՝ հոր: Ուսուցչուհին չի բացառում, որ ամուսինը հանդիմանել է կնոջը, եւ նա որոշել է կատարվածն ուրիշների վրա բարդել: «Ես միայն մի բան հասկացա. երեխան ավելի շատ թիրախ է երկու ծնողի: Մենք ուղղակի ընկանք այդ սարդոստայնի մեջ: Հայրը երեւի նախատել է մորը»,- նշեց Վերոնիկա Բաբաջանյանը:
Հավելեց, որ Արտյոմի մայրը, որին երբեւէ չի հանդիպել, հեռախոսով առաջին անգամ զանգահարելով իրեն՝ պահանջում է «մեղավոր» երեխաներին հեռացնել դպրոցից: Դասվարն ընդգծում է, որ դա հակամանկավարժական է ու նաեւ նրանց մեղքը ապացուցված չէ: Բացի այդ, ինքը վստահ է, որ այդ երեխաները նման բան չեն արել ու դրան ընդունակ էլ չէին:
Վերոնիկա Բաբաջանյանը կարծում է, որ այդպիսի եզրակացության են եկել նաեւ ոստիկանները: Ի դեպ, նրա տեղեկացմամբ, Արտյոմի մայրը հրաժարվել է որդու հետ միասին ներկայանալ ոստիկանություն:
«Իսկ ինչու այդ փոքր, մատղաշ երեխաները պիտի գան ոստիկանություն, իսկ իրենք չբարեհաճեն: Մի հատ նյութ են գցում ու վե՞րջ: Բայց հո ասելո՞վ չէ: Պիտի ապացուցել, չէ՞»,- նշեց դասվարը:
Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին
Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը
ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի
Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել
Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան
Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը
Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)
Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել
Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից
Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)
Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը
ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը
ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը
Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)
Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է
Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան
Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ
Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան
Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է
Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան
Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան
Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը
Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան
Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը
Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)
Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը
ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ
Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան
© 2024 Հայկական ժամանակ