С-400-ը եւ Սիրիան՝ ՌԴ-ին ու Թուրքիային հեռացնող ու մոտեցնող գործոններ. փորձագետներ

Ռուսաստանցի եւ թուրք փորձագետները մեկնաբանում են Սոչիում կայացած Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքները: Նրանք կարծում են, որ այս հանդիպման ժամանակ թեպետ հայտարարվեց, որ հարաբերությունները «գրեթե ամբողջությմաբ վերականգնվել են», սակայն Սիրիայի հարցում խնդիրները պահպանվում են:

Միեւնույն ժամանակ նշվում է, որ С-400 ՀՕՊ համակարգերի հետ կապված համաձայնագրի ստորագորումը դրական ֆոն է ստեղծում Պուտինի և Էրդողանի հանդիպման համար:

«С-400–ի հետ կապված համաձայնագրի ստորագորումը դրական ֆոն է ստեղծում Պուտինի և Էրդողանի հանդիպման համար», - հայտարարել է ռազմական փորձագետ, քաղքագետ Ալեքսանդր Պերենջիևը։ Նա նշում է, որ Թուրքիային զուգահեռ ՌԴ–ն ակտիվ ռազմա–տեխնիկական համագործակցություն է հաստատել նաև Ադրբեջանի հետ։ Ըստ նրա, շատ հնարավոր է, որ մի օր ականատես լինենք ՌԴ–ի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին։ Նա հավելել է, որ դա թույլ կտա Բաքվին հեռու պահել ՆԱՏՕ–ից։

«Ռուս–թուրքական հարաբերություններում միակ լուրջ հակամարրտությունը` Սիրիայում պատերազմն է, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան երկար ժամանակ աջակցում էին տարբեր կողմերին»,- ասել է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Յաշար Յաքիշը, ում կարծիքով Անկարան պետք է ի վերջո ընդունի Սիրիայում ՌԴ–ի մշտական ներկայության փաստը։

Նա նշում է, որ ԽՍՀՄ–ի շրջանում Մոսկվան ակտիվորեն ներկա էր տարածաշրջանում և եթե Թուրքիայում որևէ մեկը կարծում է, թե ՌԴ–ն հեռանալու է Սիրիայից, ապա այդ գնահատականներն անիրատեսական են։ Նրա խոսքով, այժմ Մոսկվան ու Անկարան փոխգործակցում են նաև քրդական հարցում և թույլ չեն տվել քրդական միջանցքի ձևավորում թուրքական սահմանի երկայքով:

Հիշեցնենք, Էրդաղանի հետ Սոչիում բանակցություններից հետո Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարելի է գրեթե ամբողջ ծավալով վերականգնված համարել: Նա նշել էր, որ Թուրքիայի հետ շատ օպերատիվ ու ակտիվ են աշխատում Սիրիայի հարցում:

Հատկանշական է, որ մինչեւ Սոչի մեկնելն Էրդողանը Պուտինի հետ բանակացությունների եւ ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգի մասին մի քանի հայտարարություններ էր արել՝ այսպիսով նաեւ ընդգծելով առաջիկա հանդիպմանն Անկարային բանակցային դիրքերը: 

Էրդողանը նախ կոչ էր արել ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին դուրս բերել Սիրիայից իրենց զորքերը: Բանակցություններից հետո լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Էրդողան-Պուտին հանդիպմանը Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը քննարկվել է, Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ հանդիպմանը շատ ավելի բարդ հարցեր են քննարկվել, հարցեր, որոնց մասին չի կարելի բարձրաձայնել։

Տպել
713 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք