Լոռու մարզը հաջորդ տարի կունենա մինչեւ 25 համայնք՝ նախկին 113-ի փոխարեն. մարզպետ

Նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում  
Լոռու մարզի 113 համայնքներից խոշորացման գործընթացի իրականացման արդյունքում ներկայումս առկա է 56 համայնք: Գործընթացը կշարունակվի նաև հաջորդ տարի,  ինչի արդյունքում տարեվերջին համայնքների թիվը կլինի 20-25: Այս մասին համայնքների նորըտնիր ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Լոռիում նոյեմբերի 5-ին համայնքներիի ղեկավարներ են ընտրվել.
Ալավերդիում (ք.Ալավերդի, գ.Ակներ, գ.Աքորի, գ.Ծաղկաշատ, գ.Կաճաճկուտ, գ.Հաղպատ, գ. Ջիլիզա)՝ Սասուն Խեչումյանը,

Ախթալայում (ք.Ախթալա, գ.Ախթալա, բն.Առողջարանին կից, բն.Բենդիկ, գ.Ճոճկան, գ.Մեծ Այրում, գ.Նեղոց, ք.Շամլուղ, գ.Փոքր Այրում)՝ Արկադի Թամազյանը,

Գյուլագարակում (գ.Գյուլագարակ, գ.Ամրակից, գ.Գարգառ, գ.Կուրթան, գ.Հոբարձի, գ.Պուշկինո, գ.Վարդաբլուր)՝ Մհեր Գևորգյան,

Լոռի Բերդում (գ. Լոռի Բերդ, գ.Ագարակ, գ.Բովաձոր, գ.Լեջան, գ.Կողես, գ.Հովնանաձոր, գ.Յաղդան, գ.Սվերդլով, գ.Ուռուտ)՝ Արայիկ Ներսիսյան,

Մեծավանում (գ.Մեծավան, գ.Ձյունաշող, գ.Միխայլովկա, գ.Պաղաղբյուր)՝ Սերյոժա Վարդանյանը, Շնողի (գ.Շնող, գ. Թեղուտ, գ. Քարկոփ)՝ Դավիթ Ղումաշյանը,

Սարչապետում (գ.Սարչապետ, գ.Ապավեն, գ.Արծնի, գ.Ձորամուտ, գ.Գոգավան, գ.Պետրովկա, գ.Պրիվոլնոյե, գ.Նորաշեն)՝ Բորիս Բարոյանը,

Ստեփանավանում (ք.Ստեփանավան, բն. Արմանիս, գ.Կաթնաղբյուր, գ.Ուրասար)՝ Միքայել Ղարաքեշիշյանը,

Տաշիրում (ք.Տաշիր, գ.Բլագոդարնոյե, գ.Դաշտադեմ, գ.Լեռնահովիտ, գ.Կաթնառատ, գ.Մեդովկա, բն. Կրուգլայա շիշկա, գ.Մեղվահովիտ, գ.Նորամուտ, գ.Նովոսելցովո, գ.Սարատովկա, գ.Գետավան)՝ Էդգար Արշակյանը,

Օձունում (գ.Օձուն, բն.Ամոջ, գ.Այգեհատ, գ.Արդվի, գ.Արևածագ, գ.Ծաթեր, գ.Կարմիր Աղեկ) Արսեն Տիտանյանը:

Մարգահովտում համայնքի ղեկավար է վերընտրվել Սամվել Անանյանը, Շիրակամուտում համայնքի ղեկավար է դարձել Աշոտ Երանոսյանը:

Նշված բոլոր համայնքապետերն արդեն իսկ պաշտոնապես ստանձնել են համայնքապետի պաշտոնը:

Տպել
6334 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ