Բոլոր երգերը երգել էինք. հայ-հրեական նոր սկանդալ

14/11/2017 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 13-ի համարում

Երեկ Հայաստանի հրեական համայնքը բաց նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, ուր ասված է. «Հարգելի պարոն Քոչարյան. դիմում ենք ձեզ՝ որպես Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների եւ ազատության երաշխավորի, որպես այն երկրի ղեկավարի, որի քաղաքացիներն ենք հանդիսանում մենք: Ինչպե՞ս ենք մենք այսօր ապրում Հայաստանում. այսօր անպատժելիության ու հակահրեականության այն մթնոլորտը, որը հրահրվում է «Հայ արիական միաբանության» նախագահի եւ «ԱԼՄ» հեռուստաընկերության ղեկավարի կողմից, ահա այդ մթնոլորտում մենք պատահական չենք համարում, որ վերջերս Երեւանի կենտրոնում պղծվեց Հոլոքոստի զոհերի հուշարձանը: Մենք ուզում ենք հավատալ, որ այն, ինչ կատարվում է այսօր ընդդեմ Հայաստանի հրեաների, պետական քաղաքականություն չէ:

Սակայն հնարավոր է, որ մենք սխալվում ենք, քանզի երկրի հարկատուների փողերով իշխանության էշելոններում հայտնվել են նոր չինովնիկներ, որոնք ազգամիջյան պառակտումներ են հրահրում: Ցավով ենք արձանագրում, որ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչության նախագահ Հրանուշ Խառատյանի դեպքում մենք հայտնվեցինք հրեաների հասցեին արված խայտառակ զրպարտության փաստի առաջ, որովհետեւ այդ անձնավորության կողմից վերջերս հնչեցվեց այն միտքը, թե հրեաների կրոնը չի ընդունում այլ կրոնների ներկայացուցիչներին, եւ որ  մենք հինգշաբթի օրերի մեր հավաքների ժամանակ այլակրոններին համարում ենք անասուններ եւ պաշտամունքի առարկա ենք դարձնում թքելը: Սա խայտառակ սուտ է, զրպարտանք եւ անգրագիտություն: Եւ այս ամենը հնչել է Հրանուշ Խառատյանի շուրթերից:

Հայաստանի հրեական համայնքը նրա այդօրինակ հայտարարությունը որակում է որպես ազգամիջյան բախումների հրահրում, փաստերի խեղաթյուրում եւ անհանդուրժողականության քարոզում: Հույս ունենք, որ վերը նշված փաստերը ձեր կողմից չեն անտեսվի եւ անպայմանորեն արժանի հակահարված կստանան հայ հասարակության կողմից»: Իսկ մեկ այլ նամակում, որը Հայաստանի հրեական համայնքն ուղարկել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ նաեւ ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին եւ ՀՌԱՀ հանձնաժողովի նախագահին, ասված է. «Հայաստանի հրեական համայնքը անհանգստացած է «ԱԼՄ» հեռուստաընկերության հակահրեական քարոզչությամբ: Մենք այն կարծիքին ենք, որ այդ հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանի նմանօրինակ գործողությունները կրում են խիստ նպատակաուղղված եւ դիտավորյալ բնույթ:

Այսօր  նորահայտ հեռուստատեսային այդ «ֆյուրերիկի» շուրջ գոյանում է մի կոալիցիա, որոնք, ոգեւորված այդ հեռուստաընկերության հակահրեական հայտարարությունների անպատժելիությունից, այսօր բացահայտ հայտարարում են  Հայաստանում հրեական ջարդեր կազմակերպելու մասին: Նման ջարդեր կազմակերպելու բացահայտ կոչեր են հնչում նաեւ «Հայ արիական միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից: Մեզ համար այլեւս ակնհայտ է, որ «ԱԼՄ» հեռուստաընկերության ու «Հայ արիական միաբանության» գործողությունները  պահանջում են իրավապահ եւ գործադիր իշխանության անհապաղ միջամտություն. այդ անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության:   Այդ ամենը կանխելը մեր բոլորի պարտքն է Հոլոքոստի 6 միլիոն զոհերի եւ մեկուկես միլիոն ցեղասպանված հայերի հիշատակի առաջ...»:

Երեկ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն, ինչ «ԱԼՄ» հեռուստաընկերության եւ հայ արիների եւ պետական որոշ չինովնիկների կողմից կատարվում է ընդդեմ հրեաների, նախադեպը չունեցող եւ սարսափելի վտանգավոր հետեւանքներով հղի գործողություններ են: «Մեր համայնքի բազմաթիվ անդամներ ահաբեկված են եւ մտածում են լքել Հայաստանը, քանզի սպասում են է՛լ ավելի վտանգավոր միջադեպերի: Ու եթե Տիգրան Կարապետյանն ու Արմեն Ավետիսյանը պետություն չեն ներկայացնում, ապա Հրանուշ Խառատյանը, որը բացահայտեց, որ ինքը շովինիստ, նացիոնալիստ է եւ զբաղված է ազգամիջյան պառակտումներ  հրահրելով, ցավոք սրտի, պետություն է ներկայացնում:  Ես այսօր հայտարարում եմ, որ հրեական համայնքը սարսափելի զայրացած, վրդովված եւ  անհանգստացած է:

Երբեւէ Հայաստանում մենք չենք հանդիպել այնպիսի անհանդուրժողականության, ինչին այսօր ականատես ենք լինում որոշ ոչ պետական եւ, ինչպես Հրանուշ Խառատյանի դեպքում ակնհայտ դարձավ, նաեւ՝ պետության ներկայացուցիչների կողմից: Ժամանակն է կանգ առնելու, այլապես նման ազգամիջյան հրահրումների հետեւանքները խիստ ճակատագրական կարող են լինել»,- ասում է հրեական համայնքի ղեկավարը: Ի դեպ, նա նաեւ տեղեկացնում է, որ եթե կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչության պետ Հրանուշ Խառատյանը շարունակի իր հակահրեական հայտարարությունները, ապա հրեական համայնքը կմտածի նրան դատական պատասխանատվության ենթարկելու մասին: «Առայժմ մենք ընդամենը դիմում ենք հանրապետության նախագահին, որպեսզի նա տեղյակ լինի, թե ինչ տրամադրություններ ունեն որոշ պետական չինովնիկներ: Սակայն, եթե այդ տիկինը շարունակի նույն ոգով, ապա նրան դատարանն է սպասելու»,- վստահեցնում է Վարժապետյանը:

Իսկ ինչպե՞ս են արձագանքում այն գործիչները, որոնց հրեական համայնքը մեղադրում է հակասեմիտություն քարոզելու մեջ եւ Ռոբերտ Քոչարյանից պահանջում պատժել նրանց: «ԱԼՄ» հ/ը նախագահ Կարապետյանը նախընտրում է ցանկացած հարցի պատասխանել իր հեռուստաընկերությամբ, որը եւ ամենայն մանրամասնությամբ կանի առաջիկայում: Հ.Խառատյանը Ռ. Վարժապետյանին խորհուրդ է տալիս զուսպ լինել իր արտահայտություններում եւ ավելացնում է. «Ես այդ ասուլիսի ժամանակ ոչ թե կրոնական թշնամանք հրահրող որեւէ բան եմ ասել, այլ ընդամենն ասել եմ, որ կան կրոններ, որտեղ անհանդուրժողականություն է քարոզվում այլ կրոնների հանդեպ ու  օրինակ եմ բերել հուդայականության սուրբ Գիրքը՝ ասելով, թե նրանց կրոնն այլակրոններին համեմատում է անասունի հետ»,- ըստ էության, ասուլիսում իր արած պնդումը հաստատեց Հրանուշ Խառատյանը:

Ինչ վերաբերում է հայ արիներին, ապա այդ կուսակցության նախագահը հրեական համայնքին խորհուրդ է տալիս հանգստանալ ու ավելորդ տեղը չթպրտալ: «Եթե նրանք փորձեն մեր դեմ դատ սկսել, ինչպես արդեն մտադիր են անել, Հրեական համաշխարհային համայնքն արդեն իսկ դիմել է ԱՄՆ նախագահ Բուշին, որպեսզի վերջինս դադարեցնի օգնությունն այն երկրներին, որտեղ հակահրեականություն է քարոզվում, մենք էլ նրանց դեմ ենք դատ բացելու եւ փաստերով ապացուցելու, որ 1915 թվականին երիտթուրքերի անվան տակ ցեղասպանություն իրականացնողները եղել են հրեաները», -հայտարարում է Արմեն Ավետիսյանը: Այսպիսով, մեզ  հայ-հրեական սկանդալն էր պակաս, որի սկիզբը կարծես դրվեց:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1852 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը