Առաջ՝ դեպի միջնադար. «հող՝ պարտքի դիմաց»

14/11/2017 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 13-ի համարում

2005թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի 9-րդ հոդվածի 14-րդ  կետով սահմանված է մի ուշագրավ դրույթ. «Երեւան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից պետական բյուջե ստացվող կապիտալի գործառնություններից եկամուտներից մինչեւ 3 մլրդ 250 մլն 3 հարյուր հազար դրամի չափով միջոցներ ուղղվում են «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի եւ «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ Երեւանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ի պարտքերը մարելու նպատակով»: Այսինքն, եկող տարի Երեւանում պետք է վաճառվեն հողատարածքներ, եւ ստացված գումարով փակվեն նախկին տարիներին ջեռուցման դիմաց «Հայռուսգազարդի» եւ «ՀԷՑ»-երի նկատմամբ  կուտակած պարտքերը: Դե՛, ի՞նչ կա որ: Եթե պարտք ես, պետք է փակես: Բայց ինչպե՞ս փակես:

Հիմա տեսնենք, թե ինչպես է մեր իշխանությունը պատրաստվում փակել կոնկրետ այս պարտքը: Պարզվում է՝ պարտքը պետք է փակվեր այս տարվա գարնանը: ՀՀ կառավարությունը 2004թ. մարտի 18-ին ընդունել է թիվ 347 որոշումը, որը կրում է հետեւյալ վերնագիրը. ««Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին եւ «ՀԷՑ» ՓԲԸ-ին առանց մրցույթի, վարձակալությամբ հողամաս տրամադրելու... մասին»: Վերնագրում առկա «առանց մրցույթի» բառակապակցությունը շուկայական տնտեսությունից եւ քաղաքակիրթ իրավահարաբերություններից տեղյակ մարդկանց մոտ արդեն իսկ ջղաձգություններ կառաջացնեն: Բայց նույն վերնագրում առկա «վարձակալություն» բառը կարծես մի քիչ սփոփիչ է: Սակայն տեսնենք, թե ինչ բովանդակություն ունի այս որոշումը: Հողատարածքը, որը գտնվում է Աթենքի փողոցում (Մարզահամերգային համալիրի եւ Ծիծեռնակաբերդի մոտակայքում) 12 հեկտար է եւ, 50 տարով վարձակալությամբ վերցնելու պարագայում, ըստ այդ որոշման՝ մասնավորապես «Հայռուսգազարդին» ունեցած պարտքից պետք է հանվեր մոտ 1,9 մլրդ դրամ գումար:

Բայց որոշումը սահմանում է, որ եթե «Հայռուսգազարդը» որոշի գնել այդ հողատարածքը, այսինքն՝ դառնա սեփականատեր, ապա նրան ունեցած պարտքից պետք է հանվի 3 մլրդ 92 մլն դրամ: Լա՞վ գործարք է սա, թե՞ վատ: «Հայռուսգազարդին» մենք ունեինք 3 մլրդ դրամի, այսինքն՝ 6 մլն դոլարի պարտք: Այդ պարտքի դիմաց մենք այդ ընկերությանը ի սեփականություն տվել ենք 12 հեկտար հող Աթենքի փողոցին հարող տարածքից: Երեւանի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան ստացված «Տեղեկանք-պարզաբանումից» ակնհայտ է դառնում, որ այս գործարքը, քաղաքապետարանի կարծիքով, փայլուն է: «Ըստ էության, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն հողամասի արժեքի 2 մլրդ 716 մլն 100 հազար դրամ գումարով մարում է «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ի 3 մլրդ 92 մլն 486 հազար 500 դրամի պարտքը»,-ասվում է այդ տեղեկանքում:

Նկատենք, որ հողի արժեքի 2,716 մլրդ դրամ գումարը քաղաքապետարանը ստանում է 12 հեկտար հողի նկատմամբ կադաստրային արժեք կիրառելով (այդտեղ յուրաքանչյուր քառակուսի մետր հողի կադաստրային արժեքը գնահատված է 40 դոլար): Հենց այստեղ է, որ գործարքի փայլը միանգամից խամրում է: Դրանում համոզվելու համար՝ կարելի է որեւէ պատահական քաղաքացու տալ 40 դոլար եւ առաջարկել այդ տարածքում մեկ քառակուսի մետր հող գնել: Չի կարող, որովհետեւ այդտեղ հողը հնարավոր է գնել նվազագույնը 120 դոլարով: Լավ, թափով ծանոթ ունենալու դեպքում՝ մի 100 դոլարով կարելի է դասավորել: Այսինքն, վերը նշված 12 հեկտարը գործող գներով կարժենա մոտ 12 մլն դոլար: Բայց սա էլ է մոտավոր: Որքան արժե իրականում այս կամ այն հողակտորը՝ որոշում է բացառապես շուկան: Մարդկությունը դարերի ընթացքում մտածել, մտածել ու հայտնաբերել է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են մրցույթը եւ աճուրդը:

Բայց առաջադեմ մարդկության մտքի այս արգասիքները նմանատիպ գործարքների ժամանակ չեն կիրառվում: Մեր իշխանությունները ավելի հաճախ նախընտրում են պարտքերը «բնամթերքով» փակելու կիսամիջնադարյան-կիսասոցիալիստական տարբերակը: Խնդիրն այն է, որ նմանատիպ գործարքների ժամանակ շատ ավելի հեշտ է կարգավորվում «վերխերի», «մաղարիչների», մի խոսքով՝ կաշառքների հարցը, իսկ թափանցիկ, հրապարակային մրցույթների ու աճուրդների ժամանակ նման հարցերն ավելի բարդ են լուծվում: Թե «բնամթերքային» այսպիսի գործարքներից ով որքան կաշառք է վերցնում, դժվար է ասել: Եթե նույնիսկ մի պահ վերանանք մեր իրականությունից ու պատկերացնենք, որ չեն վերցնում, ապա պետք է պնդենք, որ մեր իշխանությունները միամիտ են՝ ապրանքը կես գնով են վաճառում: Ժողովրդի մեջ այդպիսի մարդկանց ասում են «հարիֆ»: Հիմա մեր իշխանությունները կա՛մ կաշառակեր են, կամ՝ հարիֆ: Ընտրությունը թողնենք ընթերցողին: 

Հայկ Գեւորգյան

Տպել
1685 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս