Գիշերը ԵՊՀ անվտանգության աշխատակիցները կհսկեն հացադուլավորներին. Ալիկ Ղարիբյան

Երեւանի պետական համալսարանում շուտով կավարտվեն նաեւ երկրորդ հերթի դասերն ու աշխատանքային օրը, իսկ լսարաններից մեկում, ինչպես հայտնի է, այսօր առավոտյան հացադուլ են սկսել 5 ուսանողներ:

Պարբերաբար հացադուլի վայր այցելող ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ են պատրաստվում անել աշխատանքային օրվա ավարտից հետո:

Նա պատասխանեց, որ բուհի անվտանգության աշխատակիցները հերթապահություն կիրականացնեն հացադուլ հայտարարած երիտասարդների մոտ:

«Հերթապահություն կլինի, որ հանկարծ միջադեպեր տեղի չունենան: Իրենք էլի մեր սիրելի ուսանողներն են մնում, անկեղծ ձեզ ասեմ, բայց դե ի՞նչ է, պետության մեջ չկա՞ն չար զավակներ եւ կան խելացի զավակներ: Մի քիչ չարություն են արել, կհանդարտվի, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- նկատեց Ալիկ Ղարիբյանը:

Դիտարկմանը, թե բողոքող ուսանողները պակա՞ս խելացի են, նա արձագանքեց.

«Չէ, չարությունը խելացիության հետ կապ չունի: Նկատի ունեմ՝ խելոք, որ ծայրահեղ քայլերի չեն դիմում: Իրենք էլ են խելացի, շատ խելացի են, ուղղակի քայլերի մեջ մարդիկ կարող են շատ զուսպ կամ ծայրահեղ լինել: Ամեն դեպքում ծայրահեղությունը ամեն ինչում շատ վատ է: Համենայնդեպս, նրանք իրենց պահանջները հնչեցնում են: Սխալ ճանապարհով, բայց ամեն դեպքում հնչեցնում են»:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հայտարարած դասադուլի 6-րդ օրը ուսանողներից հինգը հացադուլ են սկսել: Նրանք պահանջում են ետ կանչել Ազգային ժողովում երկրորդ ընթերցման ներկայացված «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանափակել ակադեմիական տարկետման հնարավորությունները:

Հացադուլ անող ուսանողներն են Դավիթը, Յուրին, Հարությունը, Գեղամը եւ Լեւոնը: Նրանք բողոքի այդ ակցիան իրականացնում են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում՝ դուռն ամուր պողպած: Բոլոր նրանք, ովքեր կարողացել են հաղթահարել ԵՊՀ անվտանգության աշխատակիցների պատնեշը, ուսանողների հետ խոսել են միայն փակ դռան միջոցով:

Հացադուլ անող իրենց ընկերներին դրսում սատարող ուսանողներից տեղեկացանք, որ հնարավոր է այսօր նստացույց սկսեն: Իսկ այս ամենին զուգահեռ Ազգային ժողովում քննարկվում էր խնդրո առարկա օրինագիծը:

Տպել
5281 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա