Գյուղերում աշակերտների թիվը գնալով նվազում է. Ծաղկաշատում 10 աշակերտ կա, 15 աշխատակից

Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքի միջնակարգ դպրոցում սովորում է 10 աշակերտ, որոնցից 7-ը` քառակոմպլեկտ դասարաններում: Ծաղկաշատի դպրոցի տնօրեն Անահիտ Մուսայելյանն ասում է, որ առաջինից 4-րդ դասարաններում սովորողները կոմպլեկտավորվել են մեկ դասարանում, իսկ 5-րդ դասարանում սովորում է 3 աշակերտ: Մյուս դասարաններում սովորող աշակերտներ դպրոցում չկան:

Տնօրենն ասում է, որ վերջին տարիներին աշակերտների թիվն ամփոփոխ է մնացել` չավելանալով, ու նաեւ` չպակասելով:

Դպրոցը, որ ապահովված է գրեթե ամեն ինչով, այսօր աշակերտների խնդիր ունի, ինչի պատճառը երիտասարդ ընտանիքների պակասն է ու արտագաղթը գյուղից:

10 աշակետ ունեցող դպրոցն ունի 15 աշխատակից: Առանձին ուսուցիչների կարիք, ինչպես մարզի գյուղական համայնքների բազմաթիվ դպրոցներ, Ծաղկաշատի դպրոցն էլ ունի, ինչի պատճառը թե ցածր աշխատավարձն է, ու թե ճանապարհի հեռու լինելը:

Թափուր առարկաները դասավանդվում են այլ մասնագետների կողմից:

Ձորագետի հիմնական դպրոցում էլ սովորում է 23 աշակերտ, այստեղ դասարանները երկկոմպլետ են:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Ձորագետում աշակերտների թվի ավելացում է նկատվել: Գյուղապետ Լյովա Գրիգորյանի խոսքով`եթե գյուղի աշակերտները հավաքվեն, ապա դպրոցը 60-ից ավել աշակերտ կունենա.«Մի մասը Վանաձորում է դպրոց հաճախում, մի մասը` հարակից համայնքներում, պատճառները տարբեր են»,-նշում է համայնքի ղեկավարը:

Տպել
664 դիտում

Գյումրիում մեքենաներ են այրվել

Մենք թշնամիներ չունենք, անգամ միտինգներ անող մեր գործըները մեր եղբայրն է. Էդ. Շարմազանով

Գյումրի. քայլերթի մասնակցին ոստիկանները ծեծել են, տուժածը «Գյումրի» բկ-ում է

Եթե դժգոհություններ կան, պետք է արտահայտվեին սահմանադրության հանրաքվեից հետո. Ս. Սարգսյան

Սիրուշոն, գրառում է կատարել #ԻմՔայլը ակցիայի մասին

Քաղաքացիական ակտիվությունը ժողովրդավարության կարեւորագույն գրավականն է. ՀՅԴ

Ես կատարեցի իմ քայլը եւ Իսպանիայից եկա Հայաստան. #ԻմՔայլը շարժմանը միացած մասնակից

Պաշտպանել եւ ապահովել երկրում խաղաղ հավաքների ազատության իրավունքը. ԺՀՄԻԳ տնօրեն

Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՊՆ վարչական համալիրում անցկացվում է եռօրյա ուսումնական հավաք

Երեւանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը

Անհամեմատ ավելի վտանգավոր է, երբ իրական որոշում կայացնողը ստվերում է. Վիգեն Սարգսյան

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են. Արմեն Սարգսյան

Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ժամը հարմարեցրել է իրեն, որ հետո էլ ՀՀԿ ԳՄ նիստը անի

Այս անգամ չընկրկեք, պայքարեք մինչեւ վերջ. Արսինե Խանջյան

Վերջին 20 տարում հայը հային այսքան չի սիրել, ինչքան հիմա է սիրում (լուսանկար). թարմացվող

Հրամանատարը հերքում է զինծառայողին ծեծելու մասին տեղեկությունները եւ մանրամասնում դեպքը

ԵՄ դեսպան Սվիտալսկին Երեւանում է. հանդիպել է Ա. Սարգսյանին, բայց ցույցերի մասին չեն խոսել

ՀՀ նախագահը երկար լռությունից հետո հրավիրում է Փաշինյանին ու մյուսներին երկխոսության

Կառավարության նիստն ընթանում է մեքենաների ազդանշանների եւ վանկարկումների ուղեկցությամբ