Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա. նա կհանդիպի Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահականից:

Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին: 

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված՝ թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի նաև եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես: 

Տպել
1469 դիտում

Համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է. առողջապահության նախարար

Արմեն Սարգսյանի դերակատարումը Ամուլսարի ծրագրում քննելու մասին. դիմում Դավիթ Սանասարյանին

Ավելին, քան գիտենք. Կարս-Ախալքալաքը, պարզվում է, միայն դետալ է

Ճամփաբաժան. ճգնաժամ «Արդարություն» դաշինքում

Կանխվել է Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

Փաստաբանների պալատ. դեպի նոր ընտրություններ

Կոշտ «ռ»-ով մտավորականների ամենամոդայիկ բառը «մի քաղաքականացրու»-ն էր. Արմեն Մարտիրոսյան

Բացահայտվել են խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպքեր. մեղադրվում է 6 անձ

Դուք հիմա ինձ ստիպում եք. նախարարը՝ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողին պաշտոն տալու մասին

Քննադատություններն ընդդիմությանը թույլ են տալիս քողարկել սեփական սխալները. Դավիթ Բաբայան

«Շիրակը» կողմ է, որ Արթուր Վանեցյանն ընտրվի ՀՖՖ նախագահ

Անձրեւները հեղեղել են Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանը

Ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի ժամանակ հերթապահություն իրականացրածների զինգրքույկում նշում չկա

Հրեշատակի թեւերով մարդիկ չկան. ՊԵԿ նախագահը՝ Ալրաղացի Լյովիկի քրոջ որդու՝ Պիտուլի մասին

Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին

Ա. Հովհաննիսյանը Դ. Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել. Հովհաննիսյանն արձագանքել է

Միքայել Մինասյանի հոր ԲԿ-ն պետությունից 300 միլիոն դրամ է ստացել, բայց հիվանդ չի բուժել

Տերյան փողոցում ատրճանակ են հայտնաբերել. ոստիկանություն

«Կոնվերս բանկ»-ի ենթադրյալ թալանողները կան, թալանը՝ ոչ

Ռուս զինվորականների գործողությունները նաեւ Գյումրիում են խնդիրներ հարուցում