Երեւանի պետական համալսարանի բակում եւ լսարանում դասադուլի ու հացադուլի օրը՝ լուսանկարներով

Հացադուլ հայտարարած 5 ուսանողները՝ լուսամուտից. լսարանի դուռը նրանք փակ էին պահում

Երեւանի պետական համալսարանում այսօր շարունակվեց ուսանողների դասադուլն ընդդեմ Ազգային ժողովում քննարկվող «Զինապարտության մասին» օրինագծի, որը նախատեսում է ակադեմիական տարկետման իրավունքի սահմանափակում: Դասադուլներին մասնակցող ուսանողներից հինգը դիմեցին ծայրահեղ քայլի եւ առավոտյան հայտարարեցին, որ հացադուլ են սկսում: Նրանց պահանջն է ետ կանչել խնդրահարույց օրինագիծը: 

Դասադուլը նրանք անցկացնում են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում, որի դուռը ողջ օրվա ընթացքում փակ էր եւ ուսանողներն իրենց մոտեցողների հետ խոսում էին միայն դռան ետեւից: Լրագրողները նույնպես երբեմն հնարավորություն էին ստանում նրանց հետ խոսել ընդամենը միջանցքից, իսկ լուսանկարել կամ տեսանկարահանել հնարավոր էր միայն լսարանի բարձրադիր պատուհանից:

Մինչ հինգ ուսանողները շարունակում են իրենց հացադուլը, դասադուլի մասնակիցները նրանց զորակցում էին բակում: Այսօր հրաժարվել էին ԵՊՀ տարբեր մասնաշենքերով ու տարբեր բուհերով շրջելու ավանդույթից: Միայն մի կարճ ժամանակամիջոց երթով շարժվել են դեպի Ազգային ժողով:

Դասադուլի մասնակիցների ձեռքին այսօր նոր պաստառներ էին հայտնվել: Տարբեր բարբառներով նրանք հայտարարում էին, որ տարկետում լինելու է:

                      Ուսանողները ակցիայի վայրից հեռախոսի միջոցով հետեւում են խնդրահարույց օրինագծի՝ Ազգային ժողովում քննարկմանը

          Հացադուլ սկսած ուսանողներին այցելել էր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ հորդորելու հրաժարվել այդ ծայրահեղ քայլից

        Ուսանողներին նաեւ այցելել էր դասախոս, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը

Տպել
1965 դիտում

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների

Հորդորում եմ պահպանել կոռեկտություն, Խանդոյանը կասեր՝ մենք նույն Հայրենիքի զավակներն ենք. Վ. Ավետիսյան

Մահացել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը՝ ամենահարուստ մարդկանցից մեկն աշխարհում

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու 07-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

1 շաբաթում 153 հրդեհ է գրանցվել, թունավորման 9 դեպք, որից տուժել է 11 քաղաքացի

Հիացած եմ Հայաստանի գեղատեսիլ վայրերով և հայերի հյուրասիրությամբ. Ուկրաինայի ԱԳ պետքարտուղար

Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ–ում ներքաղաքական զարգացումները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ՝ Հայաստանի՝ փողերի լվացման սխեմաներում ընդգրկված լինելու քննության համար

ՀՀԿ-ի՝ Բրյուսովի համալսարանի չհրկիզվող պահարանից գտնված 56 անդամատոմսերից 5-ը կապ չունեն բուհի հետ

Հայտնի են Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի նոր մարզպետների անունները

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Յուրի Բաշմետի հետ

Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի անդամները հանդիպել են երկրպագուների հետ

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հիվանդանոցում է

Բան ունեք ասելո՞ւ, եկեք, հանրային քննարկմանն, ասեք, ֆեյսբուքում մի ակտիվացեք. Սամվել Բալասանյանը զայրացել է

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանի փոխարեն կկայանա Մոսկվայում

Մովսիսյանի ու Մխիթարյանի հարաբերությունները լարված չեն. վստահեցնում է Գյուլբուդաղյանցը

Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ, պատրաստ է դառնալ սփյուռքի դեսպանը

Չեչնիայի նախագահ Կադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակոցների պահին ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել. նա օգտվում է լռելու իրավունքից