Օրենքն «ընդունվելու Ա»՝ անկախ դասադուլ-հացադուլ կոմբինացիաներից

Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին քննարկում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ: Հատկանշական է, որ առաջինից երկրորդ ընթերցում անցնելու ընթացքում օրինագծում որեւէ բովանդակային փոփոխություն չեղավ, թեեւ այս նախագծի որոշ դրույթերի կապակցությամբ հասարակական հետաքրքրությունը մեծ էր, որոշ դեպքերում՝ դժգոհությունները արտահայտվում են բողոքի ակցիաներով ու դասադուլներով: Ու խորհրդարանի քննարկմանը զուգընթաց դրսում մի խումբ ուսանողներ շարունակում են իրենց դասադուլը հենց այս օրինագծի այն դրույթների դեմ, որոնցով փոփոխություն է մտցվում կրթության նպատակով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հարցում:

Չենք քննարկում՝ ուսանողներն իրենց բողոքի ու դրա հիմնավորումների հարցում օբյեկտի՞վ են, թե՞ սուբյեկտիվ: Բայց ուսանողները արդեն իրենց պայքար-պահանջի էությունն ավելի խորացրին՝ նոյեմբերի 14-ին, երբ անցան պայքարի ավելի ծայրահեղ միջոցների. նրանցից 5-ը հայտարարեցին հացադուլ, իսկ մի քանի հարյուր հոգին էլ դրսում շարունակում են դասադուլը, որոշները նաեւ անցնում են նստացույցի: Սրանով, իհարկե, երիտասարդները արտահայտում են իրենց վճռականությունը, բայց միեւնույն ժամանակ ստեղծում են նոր իրավիճակ:

Խորհրդարանական մեծամասնության համար, սակայն, այդ նոր իրավիճակը, կարծես, որեւէ ազդեցություն ու նշանակություն չունի:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրենք ամբողջությամբ աջակցում են այս օրինագծին  եւ նշեց՝  «Այս օրենսդրական նախաձեռնությունն ունի հանրային մեծ հետաքրքրություն եւ կարեւորություն, եթե կուզեք, այն նաեւ ազգային անվտանգության հիմնախնդիր է լուծում: Այս օրերի ընթացքում մենք տարբեր ծայրահեղությունների մեջ ընկանք եւ փորձեցինք հակադրել անվտանգության եւ պաշտպանության խնդիրները կրթության եւ գիտության խնդիրների հետ: Ես կարծում եմ, որ անթույլատրելի է անվտանգության խնդիրները հակադրել կրթության եւ գիտության խնդիրների հետ: Որովհետեւ անվտանգությունը վեր է ամեն ինչից: Սրանով մենք պաշտպանությունն ու անվտանգությունը չենք գերադասում կրթությունից եւ գիտությունից, բայց առանց կայացած պաշտպանության եւ անվտանգության համակարգի, մենք վաղը չենք կարող ունենալ կայացած կրթության եւ գիտության համակարգեր: Երկրորդ՝ շատ է խոսվում տարկետման իրավունքի վերացման մասին. նման բան գոյություն չունի այս օրենքում. տարկետումը չի վերացվում, այլ հստակեցվում են դրա չափորոշիչները»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար վահրամ Բաղդասարյանն էլ խմբակցության անունից հայտարարեց, թե օրինագիծը միտված է ավելի կայուն ու ավելի կազմավորված բանակ ունենալուն եւ շեշտեց՝ «Այստեղ հարց է առջանում, թե ո՞ւմ ձեռք չի տալիս, որ մենք ունենաք ավելի կազմավորված եւ ավելի ուժեղ բանակ. ում ձեռք չի տալիս, նրանք, բնականաբար, պետք է լինեն հրահրողներ: Այն մարդը, որը ջիղ ունի, որը Աստծո կողմից օժտված է գիտությամբ զբաղվելու, այս օրենքը ոչ մի կերպ չի խոչընդոտում նրանց»:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, այս օրինագծի համազեկուցող Կորյուն Նահապետյանն էլ կրկնեց իր նախկին դիրքորոշումն ու գնահատականները. «Բովանդակազուրկ, եթերամետ եւ դեղին մամուլի սրտեր գերող էին այս օրինագծին դեմ արտահայտվողների կարծիքները»,-, նշում է նա ու շարունակում ջերմեռանդ պաշտպանել օրինագիծը:

ՀՀԿ-ական պատգամավորների այս հայտարարություններից պարզ է՝ քաղաքական մեծամասնությունը նույնպես վճռական է այս օրինագծի հարցում ու հենց այսպես՝ առանց որեւէ փոփոխության էլ այն փորձելու է ընդունել՝ ակախ նրանից, որ 5 հոգի հացադուլ են հայտարարել, անկախ նրանից, որ մի քանի հարյուր հոգի դասադուլ ու նստացույց են անում: Պարզ է՝ չի օգնելու նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կոչը պատգամավորնբերին, թե այս 5 ուսանողների հացադուլն ու մի քանի հարյուր ուսանողների դասադուլը կոնկրետ իրավիճակ է ստեղծել, եւ այս իրավիճակը հանգուցալուծում է պահանջում:

«Ես առաջարկում եմ ԱԺ-ին այս օրենքի քննարկման համար մի փոքր թայմ աութ վերցնել ու հասկանալ, թե այս հարցն ինչպե՞ս ենք լուծելու, որովհետեւ չոր ձեւով այս հարցն առաջ տանել ու անպայմանորեն մանդատների թվի գերակշռության բերումով անցկացնել այս օրենքը, ճիշտ չէ, քանի որ սրանք բոլորը մեր երեխաներն են, մեր ընկերներն են»,- հայտարարում էր Արարատ Միրզոյանը:

Իշխող ուժերը կօգտվեն մանդատների մեծամասնությունը տնօրինելու հնարավորությունից ու կքվեարկեն կողմ, եւ այս օրենքը կընդունվի: Որովհետեւ՝ դատելով տարբեր պատգամավորների հետ մեր զրույցներից՝ նրանք մի քանի հարյուր ուսանողի բողոքի արտահայտումը նորմալ են ընդունում ու ասում են՝ դա բնական է, հենց այդպես էլ պետք է լիներ, բայց մի քանի հարյուր հոգին այն թիվը չեն, որի պատճառով օրինագիծ տապալվի: Չնայած՝ հացադուլը մի քիչ անսպասելի էր:

Հիմա այլ հարց՝ ակնհայտ է, որ նախագիծը ավելի շուտ կընդունվի, քան՝ հացադուլից «վախենալով», քաղաքական մեծամասնությունը կորոշի դրա քվեարկությունը հետաձգել: Ու այդ դեպքում ի՞նչ են անելու հացադուլավորները՝ կշարունակե՞ն, թե՞ կդադարեցնեն իրենց հացադուլը: Որովհետեւ այնպիսի տպավորություն է, որ անգամ հացադուլի ամենածայրահեղ վերջաբանն էլ ոչինչ  չի փոխի քաղաքական մեծամասնության մոտ՝ դրա այլ օրինակը ոչ վաղ անցյալում եղել է. վերջիվերջո որքան էլ մենք մեզ եվրոպական երկիր համարենք, միեւնույն է՝ Հայաստանը դեռ այն երկիրը չէ, որտեղ մեկ կամ մի քանի քաղաքացու կյանքը, առավել եւս կյանքին սպառնացող վտանգը, կառավարության կամ իշխանությունների հրաժարական արժենան:

Տպել
5965 դիտում

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը