Աշխարհի չեմպիոն Բուֆոնի էմոցիոնալ հրաժեշտն ազգային հավաքականին

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը չի մասնակցի աշխարհի իր 6-րդ առաջնությանը: Երեկ՝ նոյեմբերի 13-ին, այն բանից հետո, ինչ Իտալիան աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի անցումային պատասխան խաղում ճանապարհը զիջել է Շվեդիային, 39-ամյա ֆուտբոլիստն արցունքն աչքերին հրաժեշտ է տվել միջազգային կարիերային: Հանդիպումից հետո հարցազրույցի ժամանակ թիմի ավագը չի կարողացել զսպել արցունքները:

«Ես ինձ համար չէ, որ ցավում եմ, այլ իտալական ֆուտբոլային շարժման համար: Մենք չկարողացանք իրականացնել մեր նպատակը, որը սոցիալական առումով նույնպես շատ կարեւոր կլիներ: Սա միակ բանն է, որի համար ցավում եմ, թեեւ իմ վերջին խաղը համընկել է աշխարհի առաջնությանը չորակավորվելու օրվա հետ: Մենք համառ ենք, դժվար ժամանակներից հետո կվերադառնանք: Հավաքականը թողնում եմ լավ տղաների՝ դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, Մատիա Պերինին... նրանք չեն թողնի, որ ափսոսամ»,- Բուֆունի խոսքերն են մեջբերում արտասահմանյան մարզական լրատվամիջոցները:

Միջազգային կարիերան ավարտում է այնպես, ինչպես սկսել է՝ անցումային խաղում: Հավաքականի կազմում Բուֆոնը նորամուտը նշել է 1997 թ. հոկտեմբերի 29-ին աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլի Ռուսաստանի դեմ անցումային խաղում: 1-ին խաղում դրսում «սկուադրա աձուրան» 1:1 է խաղացել Ռուսաստանի հետ. Իտալիայի կազմում սեփական դարպասը գրավել է թիմի պաշտպան Ֆաբիո Կանավարոն: 2-րդ խաղում Իտալիան հաղթել է 1:0, եւ ընդհանուր 2:1 հաշվով հաղթելով՝ աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել:

1998 թվականից սկսած Բուֆոնը մասնակցել է աշխարհի բոլոր առաջնություններին: 2006 թ. աշխարհի առաջնությունում իր սեյվերով մեծապես օգնել է Իտալլիային իր պատմության մեջ 4-րդ անգամ չեմպիոն դառնալու: Աշխարհի 2018 թ. առաջնությունը նրա համար 6-րդն էր լինելու կարիերայում:

Բուֆոնի նորամուտը հավաքականի կազմում Ռուսաստանի դեմ կայացած անցումային խաղում

Ընտրական այս ցիկլում Իտալիայի հավաքականն ընդգրկված էր G խմբում: 10 խաղում տարավ 7 հաղթանակ, պարտվեց 1 խաղում եւ 2 հանդիպում ավարտեց ոչ-ոքի: 2-րդ տեղը գրավեց՝ 1-ինը զրջելով Իսպանիային: Անցումային խաղերում թիմը ֆավորիտ էր Շվեդիայի հետ դիմակայությունում, սակայն նոյեմբերի 10-ին շվեդները կարողացան հաղթել 1-ին խաղում (1:0) եւ երեկ պատասխան խաղում (0:0) պահպանել առավելությունը:

1958 թվականից ի վեր սա 1-ին դեպքն էր, որ Իտալիայի հավաքականը չի որակավորվում աշխարհի առաջնությանը:

Տպել
668 դիտում

Այսօր «Միսս աշխարհ»-2017-ի եզրափակիչ փուլն է. Լիլի Սարգսյանը չի հասել եզրափակչին

Ջորջ Քլունին սերիալ է նկարահանում ԱՄՆ օդուժի հայ զինծառայողի մասին

Սանկտ Պետերբուգում առյուծին սովորեցրել են հայերեն հասկանալ. Տեսանյութ

Դեռ ամեն ինչ կորած չէ. ՀՀ-ն ռիսկային է, բայց՝ ոչ այնքան

ԱՄՆ-ը և Ռուսաստանը տապալել են Սիրիայի հարցով մեկը մյուսի ներկայացրած բանաձևերը

Մալադե՛ց. հաղթական բանակի գեներալը

Բարձր հովանու ներքո. համ հաճույք ստացավ, համ կույս մնաց

ԵԱՏՄ անդամ Հայաստանը ԵՄ-ի հետ ավելի մտերմանալու 2-րդ փորձն է անում. New Europe

ԱՄՆ-ն մտադիր է կայունացնել իրավիճակը Լիբանանում եւ ուժեղացնել Սաուդյան Արաբիայի ՀՀՊ-ն

«Շանթ» հ/ը հաղորդումներն առանց թույտվության ցուցադրելու փաստով առաջադրվել է մեղադրանք

Շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ. ՊԲ

ՀՀ երկու քաղաքացիներ փորձել են ապօրինի մեծ քանակությամբ ծխախոտ տեղափոխել Վրաստան

ԱՄՆ-Թուրքիա՝ վտանգավոր փակուղի. Էրդողանը մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին աջակցելու մեջ

ՀՀ-ն, սփյուռքն ու Արցախը պետք է միասնական կարողանան կյանքի կոչել դարավոր իղձերը. պնախարար

Կոտայքի քոլեջի տնօրենը երկրից ու դասերից 3 տարի բացակայող ազգականին տրամադրել է դիպլոմ

25 տարվա ընթացքում առաջին անգամ Նիդերլանդների սենատի նախագահը Հայաստանում է

Լոնդոնը մեղադրել է Փարիզին եւ Բեռլինին Brexit-ի բանակցություններն արգելակելու մեջ

Դի-Կապրիոն,Թոմ Հենքսը, Քլոե Քարդաշյանը եւ այլք`«Հայաստանի մանուկներ»-ի այս տարվա աջակիցներ

Լավրովի այցից առաջ. ռուս փորձագետները խոսում են ԼՂ հակամարտության անլուծելի լինելու մասին

«Ժամանակ». 1000 դրամները չեն հասնում շահառուներին. հիմնադրամի շուրջ աղմուկ է հասունանում