Երրորդմասցի Լյովիկի գործով «մեր» ընթերական անհետացել է. «ատամներով պահված» ապացույց

Արդեն մի քանի ամիս է՝ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով առանցքային ընթերակային՝ Յուրի Գալստյանին, դատարանը չի կարողանում հայտնաբերել:

Այսօր սույն գործով դատական նիստում եւս մեկ անգամ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ ընթերակա Յուրի Գալստյանը դեռեւս օգոստոսից բացակայում է Հայաստանից: Այդ մասին են վկայում ՍԵԿՏ համակարգով, ինչպես նաեւ բնակության վայրից ստացված տեղեկությունները:

Ապա նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց. «Այսպիսով, մեր ընթերակա Յուրի Գալստյանը բացակայում է Հայաստանից»: Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը, ի պատասխան դատավորի այս հայտարարության՝ ասաց. «Որ «մեր ընթերական է»՝ դեռ հարց է՝ զննության արձանագրությունը ստորագրած, 1956 թվականին ծնված Յուրի Գալստյանի վերաբերյալ տեղեկություն է ստացվել, որ այդպիսի մարդ գոյություն չունի, իսկ հիշյալ հասցեում բնակվում է 1957 թվականին ծնված Յուրի Գալստյանը… Հրապարակեք տվյալներ, որ արձանագրության մեջ նշված Յուրի Գալստյանին գտել եք, որտե՞ղ է, ի՞նչ տվյալների հիման վրա եք գտել, և այն անձը, որը Ռուսաստան է մեկնել, արդյո՞ք նույն անձն է, որը ստորագրել է արձանագրությունը…»:

Մեղադրող Արամ Արամյանը հայտարարեց, որ այս հարցը ենթակա է քննության դատական վիճաբանության փուլում, ապա անդրադառնալով տարեթվին ասաց, որ գուցե տպագրական սխալ է եղել:

Բոլոր երեք ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը, սակայն, պնդեց, որ եթե քննչական գործողությանը մասնակցած անձն իրոք գոյություն ունի, գա ու հարցաքննվի դատարանում:

Լուսինե Սահակյանը, սակայն, պնդեց, որ եթե գոյություն ունի Յուրի Գալստյան անձը, թող գա ու հարցաքննվի, բայց այդպիսի անձ՝ այդ տարեթվին ծնված, գոյություն չունի… Հիշյալ արձանագրությունը մեղադրողի ապացույցն է, պարզ է, որ ինքն իր ապացույցը պիտի «ատամներով պահի»: Բայց որպեսզի այդ ապացույցը ապացուցողական նշանակություն ունենա, այդ ընթերական պետք է ներկայանա ու հարցաքննվի: Իսկ եթե չկա այդ անձը, պետք է փաստենք, որ զննության գործողությանը մեկ ընթերակա է մասնակցել, այդ ընթերակային լսել ենք ու կարող ենք ասել, որ ընդհանրապես այդ գործողությանը ընթերակայի մասնակցությունը խիստ հարաբերական է»,- հայտարարեց նա::

Պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ միջնորդություններ ունի՝ ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ, հնարավոր է՝ միջնորդություններ լինեն նաև նոր ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ: Այդ միջնորդություններին պատրաստվելու համար Լուսինե Սահակյանը խնդրեց հետաձգել դատական նիստը:

Հիշեցնենք, որ Յուրի Գալստյան անուն- ազգանունով ընթերական մասնակցել է դեպքի օրը՝ 2015 թվականի մարտի 4-ին Վազ 2107 մեքենայի խուզարկությանը: Ի դեպ, այս մեքենան  Էրեբունու ոստիկանության կողմից հսկվող տարածքում զննվեց, եւ պարզվեց, որ ոչ միան կնքված չէր, այլեւ թալանված էր:

Տպել
4671 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն