120 գիտաշխատող ու դասախոս ստորագրել են աղմկահարույց օրինագծի մասին բաց նամակի տակ

Մի խումբ գիտաշխատողներ և դասախոսներ մտահոգված լինելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության և գիտության ոլորտին սպառնացող ծանր հետևանքներով, գրել են բաց նամակ  ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը։ Նամակը ստորագրել են ավելին քան 120 գիտաշխատողներ և դասախոսներ, ընդ որում այդ թիվը, նրանց փոխանցմամբ,  աճում է։

Նամակը հասանելի դարձնելու համար հասարակությանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներին, դասախոսների ու գիտաշխատողների խումբը խնդրել է այն հրապարակել նաեւ «Հայկական Ժամանակ» օրաթերթում եւ մեր կայքում: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

Մտահոգված լինելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության և գիտության ոլորտին սպառնացող ծանր հետևանքներով և կիսելով  «Հանուն Գիտության Զարգացման» նախաձեռնության մտահոգությունները՝ ստորև նշված գիտաշխատողներս և դասախոսներս առաջարկում ենք.

1.  Օրենքի նախագծում ամրագրել դրույթ, որի համաձայն Կրթության և գիտության նախարարությունը պետք է կազմակերպի ամենամյա հիմնավոր հետազոտություն՝ յուրաքանյուր ոլորտում բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճաններում նպատակային տարկետման համար անհրաժեշտ տեղերի նվազագույն թվերը սահմանելու և դրանք Պաշտպանության նախարարությանը ներկայացնելու նպատակով:

Հատկացված տարկետման տեղերի համար Կառավարությունը պետք է սահմանի չափանիշներ, որոնց բավարարելն անհրաժեշտ պայման պետք է լինի տարկետման իրավունք ստանալու համար (օրինակ՝ մագիստրատուրա ընդունվելիս տարկետման իրավունք չի կարող ստանալ այն դիմորդը, ում բակալավրիատի ՄՈԳ-ը ցածր է 18-ից)։

Նմանապես, անհրաժեշտ է սահմանել հստակ չափորոշիչներ, որոնք կկարգավորեն թեկնածուի գիտական աստիճան ունեցողներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը՝ կապված նրանց գիտա-մանկավարժական մասնագիտական գործունեության հետ (օրինակ՝ պաշտպանությունից հետո կամ սահմանված ժամանակահատվածի ընթացքում պետք է տպագրել որոշակի քանակով գիտական հոդվածներ կամ սահմանված ժամանակահատվածում իրականացնել մանկավարժական գործունեություն)։

2.   Ձևավորել այնպիսի համակարգ, որտեղ ՊՆ-ն և գիտական հաստատությունները շահագրգռված կլինեն համաձայնության գալ համատեղ հետազոտական նախագծերի շուրջ և այդ նախագծերում կներգրավեն բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի՝ տարկետում չունեցող շրջանավարտներին: Այն դեպքում, երբ ՊՆ-ն չի կարողանա ապահովել այս կատեգորիայի՝ ուսման հաջորդ փուլ ընդունված ուսանողների գիտելիքների նպատակային կիրառումը ծառայության ընթացքում, ՊՆ-ն կպարտավորվի առաջարկել այնպիսի ծառայություն, որի ընթացքում ուսանողները կկարողանան շարունակել մագիստրոսական և ասպիրանտական կրթությունը բուհերում և գիտական հաստատություններում: Սա կշահագրգռի ՊՆ-ին հնարավորին կարճ ժամկետներում պայմաններ ստեղծել ուսանողների գիտելիքները նպատակային կիրառելու համար:

Հիմնվելով մեր մասնագիտական փորձառությանը, վստահեցնում ենք ձեզ, որ առանց վերոնշյալ փոփոխությունների, կրթության և գիտության ոլորտը կկրի անդառնալի կորուստներ։

Վերջում գիտաշխատողներն ու դասախոսները ներկայացրել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին և Կառավարությանը ուղղված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններով բաց նամակի թվով 120 ստորագրությունները:

Տպել
3386 դիտում

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն

Արտահերթ ընտրությունները սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է, խախտված է ԱԺ մեծամասնությունը. ԲԴԽ նախագահ

«Քվազի-համամասնական» ցուցակներն ապացուցեցին իրենց մանիպուլյատիվ բնույթը. Արարատ Միրզոյանը՝ Վենետիկի հանձնաժողովում

Դուք պետք է տեսնեք, որ դուք հաղթեցիք, ոչ թե փողը կամ լավ ախպերությունը. Ն. Փաշինյանը՝ Կապանում

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

Ի հիշատակ Արա Գյուլերի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը

Նա պետք է ծառայի ժողովրդին, այլ կերպ լինել պարզապես չի կարող. Ն. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

Հունան Պողոսյանը հորս չի հարվածել. Շահեն Հարությունյան

Եւս մի նոր կուսակցություն է ստեղծվում, որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին

Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք. ՄԻՊ-ը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Առաջարկեց «լավով» հեռանալ աշխատանքից. այս մասին պետք է տեղյակ լինի վարչապետը. Գոհար Փանաջյան