Ուսանողները կառավարվում են Մարսից. խմբագրական

Երեկ տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողները դիմեցին ծայրահեղ քայլի: Նրանցից 5-ը հացադուլ հայտարարեցին: Ուսանողները նախորդ օրը խոստացել էին անակնկալ անել, եւ դա խոստացված անակնկալն էր:

Հայաստանում առաջին անգամ չէ, որ ուսանողները ինչ-որ պահանջով հացադուլ են հայտարարում: Եւ ընդահանրապես, եղել են ժամանակներ, երբ մեր երկրում հացադուլ հայտարարելն ու հացադուլից դուրս գալը առավոտ քնից արթնանալու եւ երեկոյան նորից քնելու աստիճան սովորական երեւույթ էին դարձել:

Բայց Հաց  բերողի՝ Արթուր Սարգսյանի դեպքը, խորը հետք է թողել: Նրա մահից հետո հացադուլը որպես քաղաքական կամ քաղաքացիական պայքարի ձեւ սեւ երանգով է ներկվել:

Երեկ հացադուլ հայտարարած ուսանողները համակարծիք չէին, հացադուլից դուրս գալու հորդորների հետ եւ հակադարձում էին, որ դա դեռ ծայրահեղ միջոցը չէ, եւ իրենք ավելի ծայրահեղ միջոցի կդիմեն, եթե իրենց պահանջը չկատարվի:

Ուսանողները պահանջում են ԱԺ-ից ետ կանչել վիճահարույց օրեքի նախագիծը: Սա այն դեպքում, երբ այսօր այն երկրորդ ընթերցմամբ քվեարկության է դրվելու: Հավանականությունը, որ օրենքը ետ կկանչվի գրեթե զրոյական է: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ են անելու ըմբստացած ուսանողները, ի՞նչ ավելի ծայրահեղ քայլի մասին էին խոսում:

Երեկ արդեն նրանցից մեկի ինքնազգացողությունը այնքան վատացավ, որ նա ստիպված եղավ դուրս գալ հացադուլից:  Եթե հանկարծ ավելի ծայրահեղ քայլ ասելով, նրանք նկատի ունեն ջրադուլը, ապա իշխանությունները լուրջ մտածելու տեղ ունեն:

Թեեւ այս դեպքում եւս իշխանությունների ներկայացուցիչների մտահորիզոնը շատ տարօրինակ ուղղություններով է աշխատում: Նրանք չեն էլ մտածում՝ ինչպես լուծել ստեղծված իրավիճակը, որպեսզի եւ երիտասարդների պահանջները բավարարվեն եւ  իրենց մտածած «հիասքանչ» փոփոխությունները բանակում կյանքի կոչվեն:

Կարճ կոնկրետ ասում են, որ թքած ունեն մի քանի հարյուր ուսանողի վրա եւ ոչինչ մտադիր չեն ձեռնարկել: Ավելին, նրանք այսօր անգամ ԱԺ ամբիոնից անթաքույց ակնարկներ էին անում, որ ուսանողների սկսած շարժման ետեւում այն ուժերն ու երկրներն են, որոնց պետք չէ հայկական ուժեղ բանակ: Սորոսից սկսեցին, Ադբեջանով վերջացրեցին, թեեւ վերջինի անունը այդպես էլ չտվեցին, նամուս արեցին:

Հայաստանի ներսում փաստորեն ուսանողների շարժումը կառավարողներ այդպես էլ չգտնվեցին, հիմա ավելի գլաբալ փնտրտուք է սկսվել: Սկզբում մամուլը գրում էր, որ ուսանողներին իշխանական ինտրիգների շրջանակներում օգտագործում են Վիգեն Սարգսյանի դիրքերը թուլացնելու համար՝ օրինակ նրանք կառավարվում են Բ26-ից եւ այլն: Հիմա հանրապետականներն ասում են, որ նրանց օգտագործում են Հայաստանի անվտանգությունը թուլացնելու համար, եւ կառավարողները ոչ թե Հայաստանում են գտնվում, այլ օվիանոսից անդին: Իսկ գուցե այլմոլորակայինների մա՞տն է խառը, շարժման առաջնորդներից Դավիթն էլ ծպտյալ մարսաբնա՞կ է:

Ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, դժվար է ասել, թեեւ անցած բոլոր փորձերը հուշում են, որ եթե շարժումը Բ26-ում չի ծնվել, ապա հաջողության շանսեր չունի: Բայց անկախ հանգուցալուծումից, մի բան կարող ենք արձանագրել՝ քաղաքական համակարգը արժանի չէ մեր երիտասարդներին, որոնք ակնհայտորեն գերազանցել են իրենց ավագներին: Սա մի կողմից տխուր արձանագրում է, մյուս կողմից չափազանց հուսադրող, որովհետեւ վաղվա Հայաստանը այս երիտասարդներինն է:

Տպել
9334 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն