Հզորության մեծացում. արևային կայանները դիտարկել են նաեւ որպես ջեռուցման միջոց

15/11/2017 schedule11:00

Կիրականացվեն խթանիչ միջոցառումներ՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրության մասսայականացմանը։ Այդ նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նախաձեռնել է մի շարք օրենսդրական փոփոխություններ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում, որոնք պայմաններ կստեղծեն միջին և խոշոր սպառողների համար՝ էլեկտրաէներգիա արտադրել սեփական կարիքների համար։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն արդեն արժանացել են կառավարության հավանությանը։ 

Ինչպես հայտնում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով՝ խոշոր սպառողներին ինքնավար էներգաարտադրությամբ սեփական կարիքները բավարարելու հնարավորություններ տալու համար առաջարկվում է վերանայել գործող 150 կՎտ սահմանաչափը։ Ինչպես հայտնի է, ներկայումս ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։

Հայկ Հարությունյանի կարծիքով՝ խոշոր սպառողների դեպքում այդ հզորությունը բավարար չէ, ուստի «Էներգետիկայի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է վերանայել 150 կՎտ սահմանաչափը և հասցնել 500 կՎտ-ի։ Դրանով էլեկտրաէներգիայի խոշոր սպառողների համար կստեղծվեն օրենսդրական հիմքեր` սեփական կարիքների բավարարման նպատակով ինքնավար էներգաարտադրողների գործառույթներ իրականացնելու համար։

Մեկ այլ՝ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվում է սահմանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև փոխհոսքերի կարգավորման պայմանները: Ըստ այդմ, փոխվում է փոխհատուցման հաշվարկի մոտեցումը։ Եթե այժմ փոխհատուցումն իրականացվում է ամսական կտրվածքով, ապա առաջարկում է այն դարձնել տարեկան։

Տարեվերջին բաշխիչ ընկերությունն ամբողջ տարվա կտրվածքով կհաշվարկի ինքնավար արտադրողի հետ ունեցած փոխհոսքերը և միայն դրանից հետո կես գնով կվճարի ավել տրամադրված էլկետրաէներգիայի դիմաց. «Սա հնարավորություն կտա սպառողներին տեղադրել ավելի մեծ հզորություններ և արևային կայանները դիտարկել նաև որպես ջեռուցման կազմակերպման միջոց։ Այսինքն՝ ամռանը արտադրել հավելյալ էլեկտրաէներգիա, այսպես ասած՝ ի պահ տալ ցանցին, իսկ ձմռանը ետ ստանալ նույն գնով։ Գործող օրենքը այդ հնարավորությունը չէր տալիս, որովհետև փոխհոսքերի հետ կապված հաշվարկը կատարվում էր ամսական կտրվածքով», - նշել է Հայկ Հարությունյանը։

Տպել
562 դիտում

Պուտինը օրենք է ստորագրել, մարդկանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար

Հանրահավաքին վատացած սրտի արատով տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել,4 մարդ հիվանդանոցում է

Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար. Սերժ Թանկյան

Արդեն ազատության մեջ է նաեւ Դավիթ Սանասարյանը

Սպիտակի երկրաշարժի դասերը ողջ աշխարհի համար. քննարկում ԱԻՆ-ում

Քիչ առաջ ազատ է արձակվել Արմեն Գրիգորյանը

Ոստիկանությունը խնդրում է դրսևորել փոխադարձ հարգանք և զսպվածություն. հայտարարություն

Աժ պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանի անկեղծ հրճվանքը՝ Ս. Սարգսյանի հրաժարականից հետո

Նա տարված է մեր ժողովրդավարությանը միջամտելու գաղափարով. Մակրոնը Պուտինի մասին

Հուզմունքս մեծ է, հիացմունքս՝ անսահման, սերս՝ տիեզերական, դուք իմ ընտանիքն եք. Հայկո

Վանաձորի Հայքի հրապարակում նշում են վարչապետի հրաժարականը (լուսանկարներ, տեսանյութեր)

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ

Էդվարդ Նալբանդյանը Յուհո Էէրոլայի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվի գործողություններին

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

Լեւոն Բարսեղյանը չի ընդունում մեղադրանքը. նրան ազատ արձակելու որոշում դեռ չկա

Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը

Գյումրի. երթի մասնակիցները մարզպետից պահանջեցին միանալ ժողովրդին

Ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, դուք հաղթող, դուք հաղթած ազգ եք. Նիկոլ Փաշինյան. թարմացվող

Պետք է դուրս գալ պայթյունավտանգ իրավիճակից. Արցախի նախագահը հանդիպել է Տեր-Պետրոսյանին

Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է. Մարիա Զախարովա