«Ռազբորկա» ԱԺ-ում՝ փողոցային բառապաշարով «դուխով» նախարարի եւ պատգամավորի միջեւ. տեսանյութ

ԱԺ հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆինանսների նախարար Վարդան Արմայանից հետաքրքրվեց`արդյո՞ք նրա «դուխը» չի հերիքում հարկային տեռորի ենթարկել արտոնյալաներին և այդ պատճառո՞վ են ընկել ՓՄՁ-ների հետևից: Զոհրաբյանը նախարարին հիշեցրեց, որ նա բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ ադեկվատ հարկային հավաքագրումեր են անելու:

«Հիմա հարց, այն ինչ անում եք ՓՄՁ-ների նկատմամբ ադեկվատ վարչարարությո՞ւն է, չե՞ք կարծում, որ այդ ադեկվատ վարչարարությունը պետք է սկսեք այնտեղից, որտեղ կան լրջագույն օրիանախախտումներ: Տեղերը մենք նշեցինք՝ 20 000 ապրանքատեսակ ներկրում է յոթ անձ, հարկ եղած դեպքում անուններն էլ կհարապարկենք: Ինչո՞ւ է ձեր ադեկվատությունը բռնել ՓՄՁ-ների վրա, որոնք ընդամենը օրվա հարց են վաստակում, ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»,-ասաց նա:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ժպտալով պատասխենց. «Դուխներս հերիքում է և մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ խաղի կանոնները բոլորի համար պետք է լինի նույնատիպ»:

Արամյանը նշեց, որ իրենք լավ են հասկանում, որ եթե չլինեն հավասար պայամններ, չեն կարող հավակնել տնտեսական բարձր ցուցանիշների, ներդումների արտոնյալ միջավայր չեն ունենա:

«Մենք լավ պատկերցնում ենք դրանք, բայց մի բան էլ պետք է հաշվի առնենք՝ անկախ նրանից տնտեսվարող սուբյեկտը մեծ է, թե փոքր, հարկային պարտավարությունները պետք է կատարվեն պատշաճ կերպով, ընդ որում քիչ չեն դեպքերը, որ փոքր և միջին բիզնեսի շղարշի տակ խոշորները փորձում են իրենց ոչ ֆորմալ շրջանառությունները մաքրել: Փաստաթղթավորումը մեր համար կարևոր խնդիրն է, և մենք մեր առջև դրել ենք խնդիր, որ լուծում տանք»,-ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ նույնիսկ եղել է դեպք, երբ տնտեսվարողը ներկրող է և ասում է, որ ֆիկտիվ խանութ չի ցանկանում բացել, որ շրջանառությունը մաքրի, բայց փոքր ու միջինները թուղթ չեն վերցնում իրենից:

«Իրավիճակ կա, որ պետք է ճիշտ հաշվեկիշռը գտնենք: Ես իհարկե կիսում եմ Ձեր տեսակետը, որ հարկման ծանրությունը պետք է լինի խոշորների վրա, և մենք հենց այդպես էլ անում ենք: Այս տարվա հավաքագրումները, որ գերակատարելու ենք բյուջեի նախատեսվածից, հիմնականում խոշորներից ենք բերում, թվերն են ցույց տալիս, իսկ դա այն դեպքում, երբ 52%-ով էլ կրճատվել են ստուգումները»,-ասաց նախարարը և հավելեց, որ դա ցույց է տալիս, որ ստուգումների տեսքով թուլացրել են, ու փորձում են խոշորներին բերել:

Արամյանը բացի այդ նշեց, որ ինքը ազդակ չի ստացել, որ ոտնձգություններ են կատարվում ՓՄՁ-ների նկատմամբ:

«Եթե կան, նստենք, մտածենք՝ ինչումն է խնդիրը: Խնդիրը գալիս է նրանից, որ խոշորների հետ համակցված ՓՄՁ-ները աղմուկներ են բարձացնում, որովեհտև մենք փաստաթղթավորում ենք ուզում, իսկ որոշակի դիմադրություն կա, թե իրականում օբյկետիվ պատճառներ կան: Բայց մեր քաղաքականությունն ուղղված է խոշորներին կարգապահական դաշտ բերել, միջինին ու փոքրին հանգիստ վիճակում թողնել, բայց միևնույն ժամանակ փորձենք օղակները, որի միջոցով արտահոսում է ոչ ֆորմալ ներկրումները կամ արտադրությունները՝ փակենք, որի վերջնական սպառումը ՓՄՁ-ներն են»,-ասաց նա:

Զոհրաբյանն էլ նշեց, որ զարմանում է, որ նախարարը ազդակ չի ստացել: «Այս մարդիկ հազարներով ինչի՞ համար են գալիս, որ ԱԺ-ի ֆոինին նկարվե՞ն ու գնան»,-հարցրեց Զոհրաբյանը և նշեց, թե իր գործընկներ պատգամավորները ակնարկում են, թե իրենք խուսափում են հարկային դաշտ մտնելուց և դրա համար են աղմուկ բարձրացնում:

«Թող փորձ չանեն տրանսֆորմացնել, որ դեմ ենք հավասար մրցակցային պայմաններին, ոչ ավելի քան կողմ ենք, բայց երբ որ հավասարների մեջ կան առավել հավասարներ և օրենքից դուրս մարդիկ, որոնց ամեն ինչ կարելի է և հարկային արգելակներ չկան, մենք մեր ձայնը բարձրացրել ու բարձրացնելու ենք»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ սիրով ականջալուր կլինեն և կմտածեն որտեղ է խնդիրը:

Տպել
8761 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում