Հայկական երկնքում ռուսական ավիաուղին մենաշնորհային դիրք ունի. «Ելք»-ի հարցապնդումն ԱԺ-ում

Այսօր նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ-ում քննարկվեց «Ելք» խմբակցության հարցապնդումը:

Հարցապնդումը վերաբերում էր Երևանի Զվարթնոց և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների չվերթներին: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցը կառավարության համար պետք է լինի պետական մակարդակի խնդիր.

«ՀՀ-ում պետք է լինի հայկական ավիաուղիներ: Ես չեմ ասում, որ դա պետք է լինի ազգային փոխադրող` բառիս դեյուրե իմաստով, բայց մենք կարծում ենք, որ Ավիացիան պետականության ատրիբուդ է, և մենք կարծում ենք, որ այդ ատրիբուտը համենայնդեպս չունենք»,- ասաց պատգամավորը:

 Նա նշեց, որ իհարկե, կա «Արմենիա» անունով ավիաընկերություն, բայց ըստ նրա, դեռևս պարզ չէ՝ ինչ է լինելու նրա հետ:

«Պարոն Գաբրիելյանն (փոխվարչապետ) ասում է` այս ուղղությամբ Վրաստանը նույնպես բաց երկնքի քաղաքականությունն է վարում, բայց վերցնենք Թբիլիսիի օրինակը` Մոսկվայի չվերթները կիսված են»,- ասաց նա, ապա բացատրեց, որ ստացվում է` Թբիլիսիի թռիչքների կեսն իրականացնում է վրացական ավիաընկերությունը, կեսն իրականացնում է ռուսական ավիաընկերությունը:

Պատգամավորի կարծիքով` ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկի հենց այս օրվանից, որովհետև այդ ավիաչվերթը համարվում է մեր պետական և ազգային սեփականության մի մասը:

«Ես չեմ ասում, որ վաղը կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի: Կան ուրիշ երկրների ավիաընկերություններ, որոնք զուտ պայմանագրային առումով կարող են Երևանից երրորդ երկրներ չվերթներ իրականացնել»,- ասաց նա: Փաշինյանի կարծիքով Հայաստանն այդ շատ շահութաբեր և պոպուլյար ուղղություններով ավիացիայի ոլորտում պետք է որոշակի իրավունք վերապահի հայկական և ոչ հայկական ընկերություններին:

 «Դրան ասում են բազկաթոռներ: Այսինքն պետք է որոշակի բազկաթոռների նկատմամբ Հայաստանն իրավունք վերապահի և այդ իրավունքը վաճառի հայկական և ոչ հայկական ընկերություններին»,- բացատրեց նա: Նա նշեց, որ աշխարհում չկա դեպք, որ մի ուղղությամբ իրականացվի չվերթ և լինի մեկ երկրի կողմից մոնոպոլացված վիճակում:

 «Այդ որտեղի՞ց է վերցրած, որ մեր ուղևորահոսքի 50 և ավելի տոկոսը դեպի Մոսկվա է, այսինքն այդ մեկ ուղղությմաբ է իրականացվում չվերթները, ուրեմն բոլոր դրանք պետք է իրականացնեն ռուսական ընկերությունները: Աշխարհում նման բան չկա, ստացվում է, որ դա գտնվում է մի երկրի կողմից մոնոպոլացված վիճակում»,- ասաց նա ապա հավելեց. «Փաստն այն է, որ մենք, եթե այսօր այս ճանապարհով գնանք, այս տարի 53 տոկոսն է, մյուս տարի լինելու է 63, հետո 73, հետո 103. սա լավ հեռանկար չէ»,- ասաց նա:

Տպել
2264 դիտում

Հայաստանի Հանրապետության նախագահները. ինչպես ընտրվեցին եւ ինչպես հեռացան

ԱԺ-ում անելիքները շատ են. Աշոտյանն ԱԳՆ տեղափոխվելու ցանկություն չունի

ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018 թվականի առաջնահերթություններից է. Գուտերեշ

Ադրբեջանը գնալու է կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի. հայացք Ստեփանակերտից

Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից

Նախարարի մեկնաբանությունը կոշտ էր, պետք է պահել քաղաքավարությունը. Նահապետյան (տեսանյութ)

Թուրքիան ու ՌԴ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սահմանապահ զորքերի ստեղծման ծրագիրը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է. Լարսը բաց է

Սերժ Սարգսյանի «գործիքներն» ու նրա «մտերիմների» անձեռնմխելիությունը. խմբագրական

Նսեմացնում է թուրքերին. Էրդողանը՝ ընդդիմադիր քեմալականների անդամի Եղեռնի մասին գրառմանը

Արագածոտնի մարզում ձյուն է տեղում, այլ մարզերում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Չարենցավանում վրաերթի հետեւանքով 13-ամյա երեխա է մահացել. դեպքը եղել է քրոջ աչքի առաջ

Իր հակապատկերը. Սերժ Սարգսյանի բնութագրած ՀՀ հաջորդ նախագահը շատ հեռու է իրենից

«Ընթացակարգեր կան». Սեյրան Օհանյանը` «գեներալական սխոդկայի» լուրերի մասին. Ժողովուրդ

ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը. Հրապարակ

ԱԱԾ պաշտոնյան հանցագործ է. ներգրավված են նրա մայրն ու քույրը. Ժամանակ

Արգելափակված մեքենա ու ձորն ընկնելու վտանգ. տեղացած ձյունը՝ արտակարգ իրավիճակների պատճառ

3 օր տեղումներ կլինեն, այնուհետ ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մինչեւ 13 աստիճան

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Ֆրանկոֆոնիայի Բուխարեստի գրասենյակում քննարկվել է ՀՀ-ում անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքը