Եթե քննեիք ապստամբության գործը, սա մասամբ նման կլիներ դատարանի. Վարուժան Ավետիսյան

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Այս մասով մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը,  Էդվարդ Գրիգորյանը:

Նիստը սկսվելուն պես ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը կրկին ՊՊԾ գնդի գրավման երեք վարույթով գործերը մեկ վարույթով միացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարանին: Այս միջնորդությունը պաշտպանը ներկայացրել էր նախորդ նիստին, սակայն այն չէր քննարկվել պաշտպանների բացակայության պատճառով: Ալումյանը նշեց, որ երեք գործով նույն տուժողներն ու վկաներն են անցնում, ամբաստանյալներից յուրաքանչյուրն իր վերաբերյալ քննվող քրեական գործից զատ նաեւ մյուս գործերով պետք է ցուցմունքներ տա, որոնք էական են լինելու այս գործերով ելքի համար:

Փաստաբանը նշեց, որ եթե քննվող երեք գործերի շրջանակներում նույն անձինք միմյանցից տարբերվող ցուցմունքներ տան, ապա յուրաքանչյուր գործով կարիք է առաջանալու գնահատել ոչ միայն տվյալ դատավորի վարույթում գտնվող, այլ նաեւ մյուս երկու գործերով տված ցուցմունքները: Բացի այդ՝ մի գործով ամբաստանյալները հնարավորություն չեն ունենալու նույն դեպքի առնչությամբ  այլ դատավարության ժամանակ վկայի տված ցուցմունքի վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացնել:

Ալումյանը նշեց, որ եթե այդ երեք  դատավարությունների ընթացքի և արդյունքների մասին երեք դատավորների միջև չկա պայմանավորվածություն, ապա ենթադրվում է, որ դրանք տարբեր ժամանակահատվածում են ավարտվելու:

Ըստ Ալումյանի՝ գործով դատավճիռ  հրապարակելու համար որոշ հանգամանքների գնահատական տալու անհրաժեշտություն է առաջանալու, որոշ հանգամանքներ հաստատված են համարվելու, որոնք լինելու են Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված համարված հանգամանքներ:

Այսինքն՝ ստեղծվելու է իրավիճակ, երբ նույն հանգամանքները մեկ դատական ակտով  Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված են համարվելու, իսկ  այլ դատական գործերով, որոնք դեռեւս ավարտված չեն լինի, վիճարկվելու են այդ նույն հանգամանքները:

Ալումյանին միջնորդությանը միացան մյուս պաշտպանները եւս, իսկ երբ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդության դեմ, ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը տեղից բացականչեց. «արդեն բնավորություն ա»: Մեղադրողը խնդրեց դատական սանկցիա կիրառել ամբաստանյալի նկատմամբ: Դատավորը, սակայն, կարծեց, թե տեղից խոսողը Արայիկ Խանդոյանն էր (նրանք կողք կողքի էին նստած,-հեղ.) եւ նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով. «Խանդոյա՛ն, նախազգուշացում եմ հայտարարում դատական նիստի կարգը խանգարելու համար: Ես ծով համբերություն ունեմ, բայց իմ համբերությունը, խնդրում եմ, չչարաշահեք: Պարո՛ն Ղարագյոզյան, ես հորդորում եմ՝ ձեր պաշտպանյալին կարգի հրավիրեք, որպեսզի դատարանը ծայրահեղ քայլերի չդիմի իր իրավասության սահմաններում»,- ասաց Մակյանը:

Դատավորն ասաց, որ վերջին անգամ է զգուշացնում, որ եթե տեղից բացականչություններ լինեն առանց իր թույլտվության, բարձրախոսները կհավաքի. «Բարձրախոսները կկարգադրեմ հավաքել, չեմ արել, բայց կանեմ, աշխատեք խնդիր չլինի, որպեսզի փորձենք լսել իրար, ոչ թե մեկը խոսի, մյուսն ընդմիջի»:

Արայիկ Խանդոյանը կրկին տեղից արձագանքեց. «Ձեզ թվում է վախենո՞ւմ ենք, հարգանք ենք պահանջում»: Դատավորը նկատեց, որ ինքը հարգալից վերաբերմունք է դրսեւորում յուրաքանչյուրի նկատմամբ. «Գոնե դա պիտի զգաք»,- ասաց Մակյանը: Պավել Մանուկյանն էլ ասաց, որ դատախազը ոչ թե պետական մեղադրող է, այլ՝ պետական դավաճան: Պավլիկ Մանուկյանը ասաց, որ դատավորը պաշտպանական կողմի միջնորդությունները չի բավարարում եւ կանխակալ վերաբերմունք է դրսեւորում. «Մենք էդ մարդուն չենք ուզում տեսնենք, իր մեջ ավելի շատ պետական դավաճան ենք տեսնում, քան պետական մեղադրող։ Մենք չենք ուզում էս մարդուն դատախազ տեսնենք, տեսնում ենք կանխակալ մոտեցում։ Պարոն դատավոր, դուք ասում եք՝ դատարանում մի վիրավորեք, ես դրան կողմնակից եմ, բայց, որ դուք վիրավորում եք մեզ, ո՞ւր է ձեր արժանապատվությունը, ինքնասիրությունը։ Կես ժամվա մեջ ես մեն-մենակ ձեր քրեական օրենսգրքով Սերժին լվացնեմ, դնեմ իրա տեղը»,- հայտարարեց Մանուկյանը: Դատավորը հորդորեց Մանուկյանին խոսել ըստ  էության:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Վարուժան Ավետիսյանը: Դիմելով դատավորին՝ նա ասաց. «Եթե քննեիք ապստամբության գործը, սա մասամբ նման կլիներ դատարանի, իսկ հիմա սա հաշվեհարդար է… Գաղութարար վարչակազմը գործերը անջատելով իր հանցավոր նկրտումներն է իրականացնում, այն է՝ ժխտում են, որ մենք կայուն կազմակերպություն ենք, ունենք ներքին հիերարխիա, կառավարման մարմին, որպես ապստամբության ուժ ենք հանդես եկել, որպես հակամարտության կողմ ենք հանդես եկել, իսկ վարչակազմը փորձում է մասնատել, գործը քննել որպես հանցագործություն, որը կատարել են առանձին անձինք»:

Ալումյանի միջնորդության վերաբերյալ քննարկումը տեւեց մի քանի ժամ, որի ընթացքում կրկին նույն դիրքորոշումներն էին հնչում, նույն առարկությունները: Այնուամենայնիվ դատարանը որոշեց մերժել Ալումյանի միջնորդությունը՝ չհամաձայնելով պաշտպանական կողմի փաստարկների հետ: Դատարանը վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածը, ըստ որի՝ գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ եւ միայն այն մեղադրանքի սահմաններում, որը նրան առաջադրվել է: Դատարանը նշեց, որ համաձայն չէ, որ առաջին դատավճիռը կանխորոշելու է մյուս երկու գործերով դատավճիռները. եթե հաստատված համարվի մեղադրանքը, պետք է հաստատվի նաեւ այս կամ այն անձը որեւէ առնչություն ունի՞ դրա հետ, թե՞ ոչ:

Մակյանն ասաց, որ գործը միավորելու անհրաժեշտությունը բացակայում է՝ հավելելով, որ ինքն իրավունք ունի միավորելու իր վարույթում գտնվող գործերը միայն՝ տվյալ դեպքում մյուս երկու գործերը գտնվում են այլ դատավորների վարույթում:

Միջնորդության մերժումից հետո պաշտպաններն այս անգամ էլ այլ հարց բարձրացրին՝ մասնավորապես Ալումյանը նշեց, որ այս գործը նոր գործ է, որի նյութերը մինչեւ օրս չեն տրամադրվել: Այն նյութերը, որ տրամադրվել են իրեն, 14 հոգու մասով գործի նյութերն են, ներկայումս քննվում է նրանցից տասի մասով գործը, ուստի իրեն անհրաժեշտ են նոր գործի նյութերը, որպեսզի ինքը կարողանա համադրել հին գործի հետ: Պաշտպանը խնդրեց իրեն տրամադրել գործի նյութերի էլեկտրոնային, իր պաշտպանյալին՝ թղթային տարբերակը:

Պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց նաեւ տրամադրել մեղադրական եզրակացությունը՝ 10-ը եւ ոչ թե 14 հոգու մասով: Գործով նախագահող դատավորը հայտնեց, որ իր տրամադրության տակ է ընդամենը 75 հատոր, որից վերջինը՝ 75-րդը միայն մեղադրական եզրակացությունն է: Պաշտպանների հարցերից եւ դատավորի պատասխանից պարզ դարձավ, որ տեսագրություններով լազերային սկավառակները, որոնք առնչվում են նաեւ այս գործով ամբաստանյալներին, նախագահող դատավորի տրամադրության տակ չեն, դրանք, ըստ Մակյանի՝ գտնվում են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տրամադրության տակ: Հիշեցնենք, որ այս գործն ի սկզբանե քննել է հենց Արտուշ Գաբրիելյանը, ապա որոշում կայացրել գործերից մաս անջատել:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:

Տպել
3760 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով