Բռնարարը պատասխանատվության կենթարկվի անկախ տուժողի կամքից. Դավիթ Հարությունյան

ՀՀ կառավարույան այսօրվա նիստում, որը վարում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հավանության արժանացավ արդարադատության նախարարության մշակած՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի եւ հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքի հիմնական նպատակը երկուսն է՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել, իսկ քննարկումների փուլում եւս մեկ նպատակ է առաջացել՝ համերաշխության վերականգնման նպատակը, որն արտացոլվել է  օրենքի վերնագրի մեջ: «Ընդհանուր առմամբ փաթեթով նախատեսվում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմնական միջոցներ: Դա ախազգուշացումն է, անհետաձգելի միջամտությունն է եւ  պաշտպանական որոշումը»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ նախատեսված են բռնություն իրականացրած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ: Օրինակ՝ տուժողից պետք է որոշակի հեռավորության վրա գտնվի, չկրի զենք, եթե ալկոհոլից կախվածություն ունի, ապա բուժում ստանա եւ այլն:

Արդարադատության նախարարը նշեց, որ բռնություն գործադրած անձին պատախանատվության ենթարկելու հարցում տուժողների կամքը կարեւոր չէ: Այսինքն, առանց բողոքի առկայության բռնություն գործադրածի նկատմամբ պատասխանատվություն կկիրառվի:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաեւ ապաստարանին, որն այն վայրն է որտեղ բռնության ենթարկված անձը մինչեւ 12 ամիս ժամկետով կարող է տեղավորվել: Ապաստարանում նախատեսվում են վերականգնողական մի շարք միջոցառումներ, որոնք կարող են օգնել մարդուն ինքնուրույն կյանքը վարել կամ եթե կա հաշտեցման գործընթաց, ապա իրականացվի հաշտեցում:

«Փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ ծնողական իրավունքների սահմանափակման որեւէ նոր հիմք, ինչպես նաեւ որեւէ հիմք չի պարունակում, որը կարող է խարխլել ավանդական ընտանեկան արժեքները»,- ասաց նախարարը՝ նշելով, որ օրենքի առաջին տարբերակից մինչեւ վեջին տարբերակը էական փոփոխություններ են կատարվել:

«Ամրագրվել են մտահոգիչ հարցերը: Օրինակ՝ արդյոք կարելի է անչափահասին վերցնել ընտանիքից եւ տեղափոխել ապաստարան առանց ծնողի: Իրականում՝ ոչ եւ դա ուղղակի ստիպված կոշտ ամրագրել ենք, որպեսզի դադարեցնենք այն անհիմն  քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

Օրենդրական փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

Տպել
1590 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է