Ուժեղ մրցաշար է լինելու. ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչը՝ առաջիկա ստուգատեսի մասին

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինանը լարված պայքար է սպասում Վլադիկավկազում կայանալիք «Ալաններ» միջազգային մրցաշարից: Մեկնարկելու է նոյեմբերի 17-ին եւ ավարտվելու է 19-ին: Armtimes.com-ի հետ զրույցում Կուրղինյանը խոսեց մրցաշարի ու դրա նշանակության մասին:

«Շատ ուժեղ մրցաշար է: Մրցանակային ֆոնդն էլ շատ բարձր է. չեմպիոնը 5 հազար դոլար կստանա: Նման մրցաշարերը շատ կարեւոր են. մարզիկները, մարզումներից բացի, պարտադիր պետք է մրցաշարերի մասնակցեն: Աշխարհի առաջնությունից հետո, ճիշտ է, մասնակցեցինք Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին, բայց տարվա վերջում նույնպես պետք է մրցման մասնակցեն: Դա կարեւոր է նրանց փորձի համար: Որքան շատ մրցաշարերի մասնակցեն, այնքան լավ»,- ասաց նա:

ՀՀ-ն Վլադիկավկազում ներկայացնելու են Գարիկ Բարսեղյանը, Մխիթար Գրիգորյանը (2-ն էլ 57 կգ), Վաղինակ Մաթեւոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Շամիր Աթյանը (97 կգ): 74 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Գրիգորյանը չի մասնակցի վնասվածքի պատճառով, նույն պատճառով մրցաշարը բաց կթողնի նաեւ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը: 97 կգ քաշային Գեորգի Կետոեւի մասնակցությունը հաստատ չէ:

Ինչպես նշում է մարզիչը, ըմբիշները լավ մարզավիճակում են եւ յուրաքանչյուր գոտեմարտում պայքարելու են հաղթանակի համար: Մրցավայր են մեկնել այսօր՝ նոյեմբերի 16-ին: Նախապես որոշված էր, որ նրանք կգնան 2-րդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ, իսկ Կուրղինյանը մինչեւ 23 տարեկանների հավաքականի հետ կլինի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Սակայն Կուրղինյանն այնուամենայնիվ որոշել է գնալ ոչ միայն երիտասարդների, այլեւ մեծահասակների հետ:

«Որոշեցի մեծերի հետ նույնպես գնալ, որովհետեւ շատ կարեւոր մրցաշար է, ներկայացուցչական է, շատ հավաքականներ են գալու իրենց 1-ին կազմերով՝ Վրաստան, Թուրքիա...»,- ասաց նա:

Մինչեւ տարվա վերջ մարզիկները եւս մեկ ստուգատես կունենան: Կմասնակցեն Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարին, որի արդյունքներով կձեւավորվի հավաքականը:

Ինչ վերաբերում է աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը, ապա այդտեղ Հայաստանը կներկայացնեն Գեւորգ Թադեւոսյանը (57 կգ), Ղազար Համբարձումյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ): Առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 21-ին եւ կավարտվի 26-ին:

Տպել
1913 դիտում

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան