Հայաստանում ունեւորների 10 տոկոսը տիրապետում է ունեցվածքի շուրջ 70 տոկոսին. ԱԺ փոխնախագահ

Հաջորդ տարվա՝ 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների շրջանակներում նոյեմբերի 16-ին ԱԺ խմբակցությունները ներկայացրին իրենց դիրքորոշումները:

Մասնավորապես՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության  քարտուղար Աղվան Վարդանյանն ու նշեց՝ «զգացական, ամբոխավարական, ինչ-ինչ պատճառներով նյարդային դարձածների գնահատականները եթե թողնենք մի կողմ, ապա կմնան թվերն ու փաստերը, որոնք վկայում են կառավարության կամքն ու ջանքերը երկիրը զարգացնելու եւ տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու՝ սա է այս բյուջեի փիլիսոփայությունը»:

Աղվան Վարդանյանն անդրադարձավ բյուջեի 100 միլիարդ դրամով աճելուն ու այդտեղ շեշտեց, որ այդ 100 միլիարդի 70 տոկոսն ուղղվելու է կապիտալ ծախսերին: ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշեց նաեւ, թե ԱԺ-ում շահարկում են սոցիալական խնդիրները, ինչը բնական է, քանի որ եթե նպատակը քննադատելն է, պատճառներ միշտ էլ կգտնվեն, հատկապես սոցիալական ոլորտում, որտեղ  խնդիրները շատ-շատ են:

«Մնում է այս դահլիճից ոչ թե հուսահատություն, այլ լավատեսություն հաղորդել հանրությանը: Մեր կարծիքով, որդեգրված՝ տնտեսական կայունության հիմքեր ստեղծելու քաղաքականությունը, դրա արտահայտություն այս բյուջեն, այդ հեռանկարի առաջին քայլերից են: Բնականաբար՝ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու՝ մե՛ր կառավարության ներկայացրած նախագծին» ասաց Աղվան Վարդանյանը՝ հատուկ շեշտելով «մեր կառավարություն» բառակապակցությունը:

«Ծառուկյան» խմբակցության կարծիքն էլ արտահայտեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա էլ իր ելույթը կառուցեց ԵԽԽՎ-ում Անջեյ Ջուլիայի արտահայտած մտքի վրա, որի համաձայն՝  նույնիսկ Եվրոպական երկրներում Ջիննի գործակիցը, որը ցույց է տալիս սոցիալական բեւեռացվածության աստիճանը, այնքան բարձր է, որ առաջին 10 տոկոս կազմող ունեւորները տիրապետում են ունեցվածքի 40 տոկոսին, իսկ 40 տոկոսը տիրապետում են 3 տոկոսին եւ նշեց, որ  մեր հանրապետությունում ունեւորների առաջին 10 տոկոսը տիրապետում է ունեցվածքի շուրջ 70 տոկոսին, իսկ շուրջ 40 տոկոսը՝ ընդամենը 2 տոկոսին:

«Այդ հարուստներն իրենց ժառանգներին կարողանում են նյութական բարեկեցություն ապահովել, իսկ դուք՝ կառավարությո՛ւն, չեք կարողանում մեր ազգաբնակչությանն անգամ ոչ նյութական ժառանգականություն ապահովել՝ այսինքն՝ բարձրակարգ կրթություն, բարձրակարգ սոցիալական համակարգ, բարձրակարգ առողջապահական համակարգ: Այս ֆոնի վրա դուք ի՞նչ եք եկել ու դասագրքային ճշմարտությունից եք խոսում, այս ֆոնի վրա եկել եք ու ասում եք, ա՛յ տեսե՛ք, բյուջեի տրամաբանությունը մենք փոխում ենք՝ շուրջ 70 տոկոսով կապիտալ ծախսերն ավելացնում ենք, որպեսզի շինարարության եւ այլ ենթակառուցվածքների վրա ծախսերն ավելացնենք. իսկ դուք ունե՞ք ստերիլ կառուցվածք՝ եթե աշխատավարձ ու թոշակ եք տալիս, հասկանալի է, այնքան էլ տնտեսագիտորեն արդարացված չէ, բայց վճարունակ պահանջարկ է ձեւավորում, այդտեղ կոռուպցիա չկա: Իսկ երբ տանում եք դուք եք ծախսեր անում՝ դուք համոզվա՞ծ եք՝ ո՞ր մասն է կորչում: 70 միլիարդը որ տանում կապիտալ ծախսերով շինարարության վրա դնում ես, դու ունե՞ս ստերիլ կառուցվածք, որ անարդյունավետ ծախսեր չես անելու, թե՞ չունես. եթե չունես՝ ո՞ւր ես տանում: Տանում ես հերթական անգամ մսխե՞ս էդ փողերը: Մի հատ հետ գնա, տես էդ վարկերն ու կապիտալ ծախսերն ի՞նչ ես արել դու, արե՞լ ես, արդյունավե՞տ է եղել»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը:

ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ հաշվի առնելով բոլոր այն հանգամանքները, գործոնները, դիտարկումները, որոնք հնչեցին ԱԺ-ում, «Ծառուկյան» դաշինքը չի կարող կիսել այս բյուջեի իրականացման պատասխանատվությունը, եւ հստակ ու միահամուռ դեմ է քվեարկելու այս բյուջեին:

ՀՀԿ խմբակցության տեսակետն էլ ներկայացրեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ընգծեց, թե 2018 թվականի բյուջեում արտացոլված հարկաբյուջետային քաղաքականությունը կապահովի հետագա տնտեսական զարգացումների համար եւ հետագայում միջինում 5 տոկոս տնտեսական աճի հիմքեր կստեղծի:

«2018 թվականի պետական բյուջեն միտված է ստվերային տնտեսության կրճատմանը, գործարար միջավայրում անհարկի խեղումների բացառմանը, հարկեր-ՀՆԱ ցուցանիշի կայուն բարելավմամը: Ես ավելի քան համոզված եմ, որ 2018 թվականի բյուջեում արտացոլված մակրոտնտեսական ցուցանիշները բխում են կառավարության ծրագրից, ՀՀԿ ծրագրից, նրանք իրատեսական են, ոչ մի թիվ շինծու չէ, եւ դրանք հիմքեր պետք է ստեղծեն հաջորդ տարիներին մեր բարելավման համար»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ ՊԵԿ-ին ու վերջին օրերին «Առինջ մոլ»-ի աշխատակիցների ու ՊԵԿ-ի միջեւ հարաբերությունների վերաբերյալ  հատկապես «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից հնչող դիտարկումներին ու հայտարարություններին եւ նշեց, թե օրենքը հավասար է բոլորի համար եւ առավել եւս հարկային դաշտում բոլորը պետք է լինեն հավասար:

«Այստեղ՝ այս քննարկումների ընթացքում, մենք ընդամենը 1 մոլի կտրվածքով գնահատականներ ենք տալիս ՊԵԿ-ին: Չի կարելի. ընդհանուր գնահատականը պետք  տրվի ընդհանուր գործառույթների հիման վրա: Մենք պետք է հետեւողական լինենք ոչ թե մեկ մոլի, այլ որ բոլոր տնտեսվարողների համար հավասար դաշտ լինի, իսկ եթե այդ ընթացքում վայրագություններ են տեղի ունենում, ինչպես նշվում էր, մենք պետք է հետեւողական լինենք, պետք է բացահայտվեն, եւ եթե կան նմանատիպ երեւույթներ, պետք է բոլորը խստագույնս պատժվեն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, թե պետք  է արհեստական մոնոպոլիաները վերացվեն՝ անխտիր:

Այնուհետեւ Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, թե քաղաքական փոքրամասնությունը ցանկություն է հայտնում ղեկավարելու քաղաքական մեծամասնությանը, իսկ այդպես չի կարող լինել:

«Դրա ժամանակը կգա՝ դա 2022 թվականն է, երբ կլինեն ԱԺ ընտրություններ, դուք կապահովեք այդ մեծամասնությունն ու այդ արտոնությունը կունենաք: Այիսնքն՝ մենք, որպես քաղաքական մեծամասնություն, պատասխանատվություն ենք կրում 2018 թվականի բյուջեի համար»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Իր ելույթի վերջում ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը, բնականաբար, ողջունում է 2018 թվականի պետբյուջեն, այն անվանեց իրատեսական եւ վստահություն հայտնեց, թե այն նպատակները, որոնք դրված են կառավարության ծրագրում, իրականանալի են:

Տպել
5438 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է