ԵԱՏՄ-ի նիստի համար բյուջեից 20 միլիոն դրամ է ծախսվել. 6 մլն-ը՝ Ծառուկյանի հյուրանոցին

Հոկտեմբերի 25-ին Երեւանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 20 միլիոն դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը:

Հոկտեմբերի 27-ին գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ կառավարության աշխատակամզի ղեկավար Վահե Ստեփանյանին խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ԵԱՏՄ նիստի համար ընտրված «Մուլտի գրանդ» հյուրանոցն ի՞նչ սկզբունքով էր ընտրվել, որքա՞ն գումար է հատկացվել միջոցառման կազմակերպման համար, որքա՞ն է արժեցել հյուրանոցային համալիր ծառայությունների մատուցման պայմանագիրը: Հարցրել էինք նաեւ, թե Կառավարության ընդունելությունների տան (Երեւան, Մաշտոցի պողոտա, 47 շենք) վրա վերջին 10 տարում որքան գումար է ծախսվել, եւ ինչո՞ւ ԵԱՏՄ-ի նիստը չի անցկացվել կառավարության ընդունելություների տանը:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ կառավարությունից մոտ 20 օր անց մեզ թերի պատասխան են տրամադրել:

Նախ Վահե Ջիլավյանը նշել է, որ որ  2017  թվականի հոկտեմբերի 25- ին Երևան քաղաքում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվել է «Մուլտի Գրանդ»  հյուրանոցում, քանի որ հյուրանոցը ապահովված է նման կարգի միջոցառումների կազմակերպման  համար  բոլոր անհրաժեշտ պայմաններով (խորհրդատվությունների դահլիճ, հյուրանոցային համալիր և այլն) և  բավարարում է նիստի օրակարգով նախատեսված միջոցառումների անցկացման պահանջներին: «Ինչպես տեղեկացվում է «Պետական արարողակարգի ծառայության» գործակալության  կողմից,  նիստի կազմակերպման և անցկացման աշխատանքների համար  հատկացված   գումարը   կազմել  է  20 միլիոն 755 հազար ՀՀ դրամ,  իսկ «Մուլտի Գրանդ» հյուրանոցում  կեցության և այլ ծախսերը կազմել են 6 միլիոն 229 հազար ՀՀ դրամ»,- պատասխան նամակում գրել է Վահե Ջիլավյանը:

Անդրադառնալով կառավարության ընդունելությունների տան վերաբերյալ հարցերին, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը նկատել է, որ «Ընդունելությունների տուն» ՓԲԸ 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը վերապահված  է ՀՀ կառավարությանն առընթեր  պետական  գույքի  կառավարման  վարչությանը, և տվյալ շենքն իր  պայմաններով և սրահների քանակով չի բավարարում Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի օրակարգից բխող պահանջներին:

Առաջիկայում մենք այնուամենյանիվ կփորձենք պարզել, թե վերջին 10 տարում որքա՞ն գումար է հատկացվել կառավարության ընդունելություների տան վերանորոգման եւ պահպանման համար:

Տպել
1891 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին