Ուսանողների հետ կլոր սեղան քնարկումը տեղի կունենա ԱԺ-ում, կհեռարձակվի ուղիղ եթերով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ մի քանի օր շարունակ դասադուլ հայտարարած ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումներ կազմակերպելու հարցին:

«Մենք քննարկել ենք ուսանողների հետ և թե ես, թե ԱԺ նախագահ պարոն Արա Բաբլոյանն ընդունել ենք ուսանողների առաջարկությունը և հայտարարել ենք, որ պատրաստ ենք անցկացնել խորհրդարանական լսումներ հենց ԱԺ դահլիճում»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակը վստահեցրեց, որ այս պայմանավորվածությունն ուժի մեջ է: «ՀՀ Աժ-ն պատրաստ է կազմակերպել բուհական և ետբուհական կրթական հիմնախնդիրների հետ կապված, մասնավորապես, տարկետման իրավունքի հետ կապված այդ լսումները: Կհրավիրվեն շահագրգիռ բոլոր կողմերը»,- հայտարարեց նա:

Շարմազանովի  խոսքով լսումների աշխատանքային կարգն ընդհանուր առմամբ մշակված է, բայց դեռ մեկ, երկու հանդիպում կունենան ուսանող գործընկերների հետ: Սակայն նա նշեց, որ զուտ տեխնիկական հարցեր են մնացել և արդեն ամսի 22-ին կսկսվեն մեր լսումները:

«Դա, իմ սուբյեկտիվ կարծիքով, կլինի կլոր սեղանների և քննարկումների սկիզբը, եթե դրանից հետո էլի կարիք կլինի նոր կլոր սեղաններ կազմակերպել և քննարկումները շարունակել ,մենք պատրաստ կլինենք շարունակել դրանք. կապահովենք թե մեր կառավարության գործընկերների, թե պրոֆեսորադասախոսական անձնակազմի, թե ռեկտորների և թե ուսանողների տարբեր շրջանակների մասնակցությունը»,- ընդգծեց նա:

Շարմազանովը  նշեց, որ մեկ օրում բոլոր խնդիրները չեն լուծվի:

«Ուսանոնղերի խնդրանանք է եղել իրենց ձայնը լսելի դարձնել, և մենք ամենամեծ, կարևորագույն և բաց հարթակը տալիս ենք բոլորին, որպեսզի բոլոր կողմերն իրենց գաղափարական կարծիքն արտահայտեն»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակը հայտնեց, որ իր առաջարկությամբ այդ լսումները լինելու են օնլայն ռեժիմով: «Ինչպես ԱԺ նիստերն են ուղիղ հեռարձակվում ԱԺ կայքում, այդպես էլ այդ լսումները կլինեն»,- հայտարարեց նա:

Տպել
3024 դիտում

Օրինական բառը չի նշանակում այդ ամենի ոչ նպատակային օգտագործում. ՊՆ խոսնակը պարզաբանում է

Վարչապետի մոտ քննարկվել են կաթի մթերման, միրգ-բանջարեղենի արտահանման, ոռոգման մասին հարցեր

40 հազար դոլար պարտքի պատճառով քաղաքացին ցանկանում էր նետվել Դավիթաշենի կամրջից

Քեյնը խաղավարտին հաղթանակ կորզեց Անգլիայի համար ֆուտբոլի ԱԱ 1-ին խաղում

Սփյուռքի նախարարությունը Մ. Գրիգորյանի գործունեության մասին տեղեկությունները կփոխանցի ՀՔԾ

Հուսով եմ՝ Սալահը վաղը կխաղա. Էկտոր Կուպեր

Աուտիզմով հիվանդ տղային շարունակում են փնտրել. հարուցվեց քրգործ՝ սպանության հատկանիշներով

Խուզարկվել է Մ. Գրիգորյանի թիկնապահի տունը. հայտնաբերվել է ատրճանակ, փամփուշտներ

Որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են իրականացնում. վարչապետ

Բրյուսովի անվան համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ահռելի ունեցվածքը. հայտարարագրվել է հայտնաբերվածի մի մասը

Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի համագործակցության հարցեր

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

Մանվել Գրիգորյանին փչացրել եւ նյութապաշտ են դարձրել Ս. Սարգսյանը եւ Քոչարյանը. պատգամավոր

Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Մ. Գրիգորյանի տանը 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո է եղել. նոր մանրամասներ

Ընտրակաշառք բաժանելու եւ լրագրողներին բռնության ենթարկելու կարճված գործը վերաբացվել է. ՀՔԾ

Մ. Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտուց տեղափոխում են նաեւ քարայծերին ու եղնիկին