Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից

17/11/2017 schedule14:41

Հայազգի հայտնի երգիչ Սեբուն պատմում է, որ պետավտոտեսուչներն իրենից կաշառք են ուզել: Այս մասին նա նշեց այսօր՝ նոյեմբերի 17-ին, իր մասնակցությամբ համերգի թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Հարցին, թե ինչը չի հավանում Հայաստանում, նա այդ դեպքը պատմեց:

«Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում: Մի դեպք պատահեց երեկ, բայց երեւի կբարելավվի, եթե այս հարցերը լուծվեն, լավ կլինի»,- ասաց նա:

Սեբուի մասնակցությամբ համերգը կայանալու է նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նա կատարելու է ինչպես իր սոլո, այնպես էլ իր խմբի՝ Գրեմիի մրցանակակիր «Capital Cities»-ի ստեղծագործությունները: Սիրուշոյի հետ կներկայացնեն նաեւ իրենց դուետը՝ «Վույ աման» երգը:

«Շատ բան չեմ սպասում հանդիսատեսից: Միայն ուզում են, որ ունկընդիրները գան, եւ հուսով եմ, որ կհավանեն երաժշտությունը, որը կլսեն, եւ ճոխ երեկո կլինի: Նաեւ հուսով եմ, որ, եթե ոգեւորվեն, ոտքի կկանգնեն ու կպարեն»,- ասաց նա՝ խոստանալով անակնկալներ:

Այդ երեկո հանդես կգա նաեւ «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի պրոդյուսինգային «VIZA» խումբը, որի կազմում հանդես է գալիս հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը: Վերջինս կնվագի թե իր խմբի կազմում, եւ թե Սեբուի հետ: Իսկ «VIZA»-ն կմիանա համերգի 2-րդ հատվածում:

Սեբուն 2 ամսով Հայաստան է ժամանել կնոջ ու երեխաների հետ: 1-ի անգամ է, որ հայրենիք է գալիս ավելի քան 2 շաբաթով եւ ոչ որպես զբոսաշրջիկ: 3 տարի առաջ այստեղ մկրտել է ավագ որդուն՝ Րաֆիին, հիմա էլ պատրաստվում է մկրտել կրտսերին՝ Հովանին:

Համագործակցում է երգչուհի Թամար Կապրելյանի «Նվագ» հիմնադրամի եւ Թումոյի հետ: Այդ համագործակցության շրջանակներում հայ երիտասարդ երաժիշտներին օգնելու է զարգացնել իրենց տաղանդը: Պատրաստվում է նաեւ խորությամբ ուսումնասիրել հայկական երաժշտությունը եւ մասնավորապես Կոմիտասին: Հույս ունի, որ հետագայում ելույթ կունենա նաեւ Գյումրու ու Ստեփանակերտի երաժշտասերների առաջ: Նշում է, որ բաց է հայ կատրողների հետ համագործակցությունների համար:

Նոյեմբերի 20-ի համերգը սկսվելու է 19:00-ին: Տոմսերն արժեն 3000, 5000, 7000, 10.000, 12.000, 15.000 եւ 20.000 դրամ:

Ասուլիսի վերջում երգիչը մի ստեղծագործություն կատարեց լրագրողների համար

Տեսանյութը՝ Armtimes.com-ի

Տպել
5357 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում