Հյուսիս-Հարավ մայրուղու վարկի մարման ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2019 թվական

ԱԺ-ն քննարկեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային երկու ծրագրերի վարկային համաձայնագրերը: Հիմնական զեկուցող՝ կապի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիանների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյան նշեց, որ «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայանագրով ՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 2»-ով հատկացվել է ՀՀ-ին 170 մլն ԱՄՆ դոլար վարկ:

Նշենք, որ վարկի մասնահանման վերջնկաժամկետ է սահանվել 2017 հունիսի 30-ը: Իսկ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3»-ով կնքվել է 100 մլն ԱՄՆ դոլարի վարկի համաձայանագիր: Վարկի մասնահանման վերջնաժամկետ է սահմանվել 2017 դեկտեմեբի 31-ը:

«Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է երկու վարկային համաձայնագրերով վարկի փակման ամսաթիվը երկարաձգել մինչև ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը՝ 2019թ. սեպտեմբերի 14-ը, ապահովելով վարկային միջոցների հասանելիությունը շինարարական աշխատանքների ավարտի և իրակացման համար»,-ասաց Գրիգորյանը:

Նախագծին դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանաը:

Նա նշեց, որ թեպետ անչափ կարևորում են Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը և անհամբեր սպասում են դրա ավարտին, այդուհանդերձ դեմ են քվեարկելու, որովհետև լուրջ վերապահումներ ունեն կատարողականի հաշվետվության թափանցիկության հետ:

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. նա նշեց, որ համաձայն է «Ելք» խմբակցության իրենց գործընկերների հետ և իրենք էլ են դեմ քվեարկելու:

«Վարկերի օգտագործման հետ կապված մենք ունենք լրջագուն վերապահումներ»,- նշեց Զոհրաբյանը:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3» (ընդհանուր գործողություններ) վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն ընդունվեց 55 կողմ, 33 դեմ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Տպել
6910 դիտում

Ռուս պրանկերները Պաշինյանի անունից խոսել են Յունկերի հետ եւ հրավիրել նրան Երեւան

Ինչ էր կատարվում կուլիսներում ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչից րոպեներ առաջ (լուսանկարներ)

Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է. Արման Եղոյան

ԵԼՔ դաշինքի պահպանման հարցով քննարկումներ կա՞ն. ՔՊ-ականները իրարամերժ պատասխաններ են տալիս

120-150 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա. ստորագրվեց «Մասրիկ-1» էլեկտրակայանի համաձայնագիրը

Դիվիզիայի հրամանատարն իր եղբորը ներքաշել է կոռուպցիոն գործարքի մեջ. նոր բացահայտում

Մեծ վնասներ. ԴԱՀԿ-ի անգործության պատճառով շատ վարորդներ խուսափել են տուգանքներ վճարելուց

Վանաձորի քաղաքապետի որդին մեկնեց ծառայության. ծառայության վայրը հայտնի է (լուսանկարներ)

Ֆուտբոլի ԱԱ 2018-ի չեմպիոնական գավաթը ֆրանսիացիների ավագը չէ, որ դուրս բերեց հանդերձարանից

Անբարո հաշվարկ եք կատարել. ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի եւ Տոնոյանի որդիների՝ տուն վարձելու մասին

Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում

Կա՛մ լավը, կա՛մ ոչինչ. աբսուրդային իրավիճակ

Բանջարաբոստանային. ժողովրդին չդնել կաղամբի տեղ 

Առիթ լինի. հաղթիլ տեն, համա ուշացնում են

Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները վրացական կողմի մեղքով 2 ժամից ավելի ուշացել են

Փոքր երկիր ենք, բայց մեծ հաջողության հասանք. խորվաթները ԱԱ եզրափակչից հետո տոնում էին

Ռեադմիսիայի դեպքում որոշակի մեխանիզմներ ու ընթացակարգեր ներդնելու կարիք կա. Ղազարյան

Հայաստանն աջակցելու է Արցախին մրցունակ ծրագրեր մշակելու հարցում. Ավինյան

Ռազմաբազայի զինվորականները Փանիկում զորավարժանքի հրահանգ չեն ունեցել. Շիրակի մարզպետ

Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը. Պավել Մանուկյան