Գաղտնի շփումներ. Շիրինօղլուն պարզաբանել է, թե ինչու է հանդիպել Էրդողանի խորհրդականների հետ

17/11/2017 schedule15:43

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայկական Ակոսին պարզաբանումներ է ներկայացրել նոյեմբերի 15-ին Անկարայում փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Էրդողանի մի քանի խորհրդարանականների հետ իր հանդիպումների և բանակցությունների մասին:

Նախօրեին «Ակօս»-ը տպագրել էր «Գաղտնի և փակ շփումներ Անկարայում» վերնագրով հոդված` նշելով, որ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն ու Ստամբուլի հայկական հիմնադրամների մի շարք ղեկավարներ տեղյակ չեն եղել Շիրինօղլուի մայրաքաղաքային հանդիպումների մասին:

Շիրինօղլուն հաստատել է, որ Անկարայում հանդիպել է փոխվարչապետի հետ և որ խոսակցության թեման հայոց պատրիարքի ընտրությունն է եղել:

«Հարգելի պարոն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ էլ պետք է հանդիպեինք, սակայն հանդիպումը չկայացավ, քանի որ նա Քաթարում էր: Ես խնդրեցի պարոն Չավուշօղլուին, որ պատրիարքի ընտրության հետ կապված իշխանությունների որոշումը կայացվի հնարավորինս արագ: Նա նշեց, որ դա ներքին գործերի նախարարության պարտականությունն է, և որ այդ նախարարությունն առաջիկայում կտա հարցի պատասխանը», - ասել է Շիրինօղլուն:

Նա հավելել է, որ Էրդողանի խորհրդականների հետ հանդիպումը կայացել է այս զրույցից հետո և այդ հանդիպման ժամանակ պատրիարքի ընտրության թեմային անդրադարձ չի եղել:

Ավելի վաղ Շիրինօղլուն արդեն Թուրքիայի նախագահի հետ հանդիպում էր ունեցել Պոլսո պատրիարքի ընտրության հարցով, սակայն հայ համայքնը այդ հանդիպումը միանշանակ չէր ընկալել` նշելով, որ Շիրինօղլուն հայ համայնքի անունից հանդիպումների և պայմանավորվածություններ ոչ մի իրավասություն չունի:

Տպել
16661 դիտում

Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը ուժով հեռացվել են հավաքի վայրից

Գյումրիում ծայրահեղ լարված իրավիճակ է, ցույցին են միացել շուկաների առեւտրականները

Նիկոլ Փաշինյանին ուժայինները տարան, ցույցը ցրելու հատուկ միջոցներ են կիրառում. թարմացվող

Հայաստանի նոր նախագահը հանդիպել է ցուցարարների հետ. BBC-ի անդրադարձը

Եթե Սարգսյանը հրաժարական չտա՝ ժողովուրդը չի դադարեցնի գործողությունները. Սերժ Թանկյան

Վանաձորում բերման ենթարկվածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

«Դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել, ժողովրդի անունից մի խոսեք». ասաց Ս. Սարգսյանն ու հեռացավ

Ձերբակալել են ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին

Գյումրի.«Նիկոլ, դուխով, հավեսով». պայքարը նոր թափ է հավաքում, ոտքի է կանգնել ողջ Գյումրին

Գյումրիում լարված իրավիճակ է, ցույցերի մասնակիցներին բերման են ենթարկում, տանում Երեւան

Հրատապ. Վաղը Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգյանը բանակցելու են վարչապետի հրաժարականի շուրջ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը. Շառլ Ազնավուր

ԹԻՀԿ-ի հայտարարությունը` Լեւոն Բարսեղյանի և Արմեն Գրիգորյանի բերման ենթարկվելու մասին

Վանաձորում ցույցերը շարունակվում են. դարձյալ բերման ենթարկվածներ կան

ՀՀ ԱԻՆ-ի կոչը քաղաքացիներին` լինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից

Փաշինյանը կբանակցի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց ոչ կառավարական շենքերում

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը. ԱՀ ՊՆ

Ոստիկանները Վանաձորում փորձեցին ցրել ցույցը, սակայն չհաջողվեց

Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության ու բռնության կոչերի տարածում. ՄԻՊ