Երկու շենք` մեկի դիմաց. գումարած՝ 500 հազար դոլար, գումարած՝ 5,7 հեկտար հող

17/11/2017 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 18-ի համարում

Հաջորդ շաբաթվա վերջին՝ նոյեմբերի 26-ին ժապավեն է կտրվելու: Դե, հասկանալի է՝ եթե խոսքը ժապավենի մասին է, կտրողը լինելու է Քոչարյանը. այդ օրը պաշտոնապես կբացվի եւ շահագործման կհանձնվի Երեւանի քաղաքապետարանի նոր շենքը՝ հին քաղաքապետարանի հարեւանությամբ: Այժմ շենքի տարածքն անասելի շտապողականությամբ բարեկարգվում է՝ մարդիկ անձրեւի տակ աշխատում են մինչեւ ուշ երեկո: Պատկերը կարծես վերցված լինի մեր «երջանիկ» սոցիալիստական անցյալից՝ հարվածային աշխատանքի օբյեկտ: Իհարկե, շենքը գեղեցիկ է ստացվել, լիովին փոխվել է մայրաքաղաքի այդ հատվածի տեսքը. դեռ խորհրդային ժամանակներից կիսակառույց վիճակում մնացած շենքը հասցվել է ավարտին, շրջակայքը մաքրվել է աղբից ու ժամանակավոր ցանկապատներից եւ այլն:

Ու ամեն ինչ լավ կլիներ, եթե այս շենքի կառուցման պատմությունը չունենար ուշագրավ նախապատմություն: Շենքը ավարտին է հասցրել «Միջազգային բիզնես կենտրոն» ընկերությունը, որն իր կատարած աշխատանքի դիմաց ստացել է քաղաքապետարանի ներկայիս շենքը, Նալբանդյան փողոցի վրա գտնվող գյուղատնտեսության նախարարության նախկին շենքը եւ 5,7 հեկտար հող՝ Աթենքի փողոցին հարող տարածքում եւ կես միլիոն դոլար փող՝ կառավարությունից: Նկատենք, որ սա «Բիզնես կենտրոն» ընկերության հետ մեր կառավարության կնքած երկրորդ գործարքն է. 1-ինը տեղի է ունեցել դեռ 3 տարի առաջ: Ըստ այդմ, կառավարության 3-րդ շենքի կիսակառույցը ավարտին հասցնելու համար այս ընկերությունը ի սեփականություն ստացավ ՀՀ մշակույթի, առողջապահության, կրթության եւ սոցապ նախարարությունների շենքերը:

Այսպիսով, Երեւանի կենտրոնում 2 կիսակառույց ավարտին հասցնելու համար պետությունը այս ընկերությանը տվել է 7 հսկայական շենք՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնում, 5,7 հա հողատարածք՝ Ծիծեռնակաբերդի մոտ եւ կես մլն դոլար: Այս փոխանակումը ադեկվա՞տ է արդյոք: «Եթե կա կառավարության համապատասխան որոշում, եւ այդ գործարքն արդեն կատարված է, եւ այսօր շահագործվում է կառավարության 3-րդ շենքը, եւ շուտով՝ մի քանի օրից հանձնվում է քաղաքապետարանի նոր շենքը, ես գտնում եմ, որ, այո, ադեկվատ է»,- մեր այս հարցին ի պատասխան՝ ասաց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Ուշագրավ պատասխան է՝ եթե կառավարությունը որոշել է, եթե շենքերն արդեն ավարտվել են, ուրեմն՝ ադեկվատ է:

Զախարյանը, մեր հարցին ի պատասխան, բնականաբար՝ չի խորանում դետալների մեջ: Այսինքն, եթե այդ 2 շենքերն ավարտելու համար «Միջազգային բիզնես կենտրոնին» պետք է տալ ոչ թե 7 շենք, այլ մայրաքաղաքի կեսը՝ փոխանակումը նույնպես քաղաքապետը կհամարեր ադեկվատ՝ միայն այն դեպքում, եթե դրա մասին լիներ կառավարության որոշում, շենքերն էլ հանձնված լինեին շահագործման: Իսկ դետալները կարեւոր չեն: Նկատենք, որ Զախարյանը դետալների մեջ չխորանալու դրդապատճառներ ունի: Նա այս գործարքի հետ ավելի քիչ կապ ունի, քան, ասենք, նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը՝ ում օրոք կայացվել են այս փոխանակմանն առնչվող մի քանի որոշումներ, Ռոբերտ Քոչարյանը՝ ով վարել է այս հարցերին վերաբերող կառավարության նիստերը եւ այլն:

Իսկ Զախարյանի օրոք  այդ որոշումները միայն փոփոխություններ են կրել: Եւ եթե նա այս հարցերն ավելի մանրամասնի՝ այլ կերպ կդիտվի:  Բայց կան դետալներ, որոնք, մեղմ ասած, կարեւոր են: Ըստ քաղաքապետի՝ քաղաքապետարանի նոր շենքն ավարտելու համար «Միջազգային բիզնես կենտրոնը» ծախսել է 2 մլրդ 794 մլն դրամ, այսինքն՝ ավելի քան 5 մլն դոլար: Հնարավոր է: Բայց որքան կարժենային քաղաքապետարանի ներկա շենքն ու գյուղնախարարության նախկին շենքը՝ Նալբանդյան փողոցի Հանրապետության եւ Սախարովի հրապարակները միացնող հատվածի հենց մեջտեղում: Սա կարեւոր է այնքանով, որ այդ շենքերից բացի՝ տրված 5,7 հա հողատարածքի շուկայական արժեքը մոտավորապես 5,5 մլն դոլար է:

Այսինքն, կառավարությունը «Միջազգային բիզնես կենտրոնին» տվել է 5,5 մլն դոլարի հող, 2 հսկա շենք, որպեսզի ընկերությունը կատարի 5 մլն դոլարի աշխատանք: Տարրական հանրահաշիվը հուշում է, որ քաղաքապետարանի եւ գյուղնախարարության շենքերի արժեքը պետք է հավասար լինի մինուս կես մլն դոլար: Այսինքն, մենք որեւէ մեկին պետք է վճարեինք կես մլն դոլար, որ նա մեզնից վերցներ 2 շենք: Վատ բիզնես չի: Տեսնես՝ մայրաքաղաքում քանի՞ նման շենք է մնացել, կարելի է մի 10 հատ վերցնել: Բայց կա մի ուրիշ, ավելի հետաքրքիր դետալ: Այս գործարքն ընդհանուր գծերով մտածված է եղել դեռ 2002-ի վերջին: Այդ մասին կա կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի որոշում: Սակայն այս տարվա մարտի 18-ին, կառավարության որոշմամբ, փոփոխություն է կատարվել դրանում:

Ըստ այդմ,  քաղաքապետարանի նոր շենքի կառուցման նախագիծը թանկացել է՝ հաշվի առնելով «...շինանյութերի շուկայական գների բարձրացման հանգամանքը»: Սա նոր խոսք է պետության եւ տնտեսվարող սուբյեկտների փոխհարաբերություններում: Շինանյութերի թանկացման հանգամանքն ընդհանրապես դիտվում է որպես բիզնես ռիսկ, եւ արդեն կնքված պայմանագիրն այդ պատճառով չի կարող փոփոխվել: Իսկ եթե շինանյութը էժանանար, կառավարությունը ե՞տ էր պահանջելու որոշակի գումար: Կամ՝ Ծիծեռնակաբերդի մոտ 5,7 հա տրամադրված տարածքի շուկայական գինը հետզհետե աճում է: Ինչու՞ կառավարությունը «Միջազգային բիզնես կենտրոնից» ետ չի պահանջում գումարներ կամ ետ չի վերցնում տրամադրված հողատարածքի համապատասխան մասը: Մի խոսքով, հաջորդ շաբաթ հանդիսավորությամբ կկտրվի այս շենքի կարմիր ժապավենը:  

Հայկ Գեւորգյան

Տպել
1504 դիտում

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում