Մխիթարվենք, Մխիթա՛ր. Աթկինսոնը զբաղվել է պլագիատով

17/11/2017 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 18-ի համարում

Երեկ Փարիզում կայացած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում լսվել է Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող, բրիտանացի պատգամավոր Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը: Աթկինսոնը ԼՂ հարցով զեկուցող էր նշանակվել ընդամենը սեպտեմբերին, ու եթե նրա նախորդին՝ Թերի Դեւիսին երեք տարուց ավելի ժամանակ պահանջվեց ԼՂ հարցով զեկույց ներկայացնելու համար, ապա Աթկինսոնին, պարզվում է, մեկուկես ամիսը լիուլի բավարարել է: Երեկ մեզ հետ զրույցում ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց համար չի կարող ընդունելի լինել Աթկինսոնի զեկույցը՝ երկու հիմնական պատճառով:

«Նա՛խ՝ պարզապես անընդունելի եւ անհասկանալի է, որ նման կարեւորագույն հարցով զեկուցողն իր զեկույցը ներկայացնում է առանց տարածաշրջան այցի, երկրորդ՝ մենք դեռ սեպտեմբերին ենք Աթկինսոնին առաջարկել, մինչ զեկույց պատրաստելը, լինել տարածաշրջանում: Բացի դա, մենք առաջարկել էինք, մինչեւ զեկույց կազմելը, թեմային առնչվող մի քանի սեմինար անցկացնել, որին կմասնակցեն հիմնախնդրով շահագրգիռ կողմերը: Նա մեր երկու առաջարկն էլ ընդունել է, ուստի մեզ այժմ խիստ անհասկանալի եւ անընդունելի է զեկույց ներկայացնելու այդօրինակ հապճեպությունը»,- ասում է Ռուստամյանը:

Ի դեպ, նա նաեւ նշում է, թե եղել է նախնական խոսակցություն, որ Աթկինսոնի զեկույցը պետք է լսվեր դեկտեմբերի 14-ին կայանալիք ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում, ուստի զեկույցի տեղափոխումը քաղաքական հանձնաժողովի նոյեմբերյան նիստ, ըստ Արմեն Ռուստամյանի, մեկ նպատակ է հետապնդում՝ մինչեւ նոյեմբերի 23-ը, երբ  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կլսվի վիճելի տարածքների հարցը, ձեռքի տակ արդեն ունենալ նաեւ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի քվեարկված փաստաթուղթը, որը, ըստ Արմեն Ռուստամյանի, մեզ համար անչափ անբարենպաստ փաստաթուղթ է:  Իսկ ի՞նչ է իրենից ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում պատգամավոր Աթկինսոնի երեկ ներկայացրած զեկույցը:

Ինչպես դեռ սեպտեմբեր ամսին կանխատեսում էր Արմեն Ռուստամյանը, Աթկինսոնը գրեթե բառացի արտագրել է Թերի Դեւիսի զեկույցն ու ներկայացրել իր անունով: Երբ համեմատում ես երկու զեկույցները, հասկանալի է դառնում, որ  Աթկինսոնի աշխատանքը եղել է ընդամենը մեկ-երկու խմբագրական եւ ոճական փոփոխությունների կատարումը: «Նման զեկույցը մեզ համար միանշանակ մերժելի է, ու եթե այդ զեկույցը հաստատվի ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստում, ապա մենք լուրջ պրոբլեմներ կունենանք: Բացի դա, այդ զեկույցը կարող է լրջորեն վտանգել նաեւ բանակցային գործընթացը: Էլ չեմ խոսում այն մասին, որ ադրբեջանցիները քարտ բլանշ կստանան՝ այդ զեկույցը ամեն տեղ օգտագործելու եւ շահարկելու համար»,- ասում է Արմեն Ռուստամյանը:

Ըստ էության, հայկական կողմի համար բոլոր վտանգավոր ձեւակերպումները, որ կային Դեւիսի զեկույցում՝ Աթկինսոնը բառացի արտագրել է. ընդ որում՝ թե՛ հայերի կողմից ադրբեջանական տարածքներում էթնիկ զտումների իրականացումը, թե՛ գրավյալ որակված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման պահանջը, թե՛ «հայկական անջատողական ուժեր» ձեւակերպման, թե՛ Մինսկի խմբի շրջանակներում կոնֆլիկտը չլուծելու դեպքում՝ խնդիրը ՄԱԿ-ի միջազգային դատարան տեղափոխելու առաջարկը: Ինչեւէ, երեկ մենք փորձեցինք Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին մասնակցող, ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանից պարզել, թե ինչ է տեղի ունեցել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում:

Ուշ երեկոյան ԱԺ փոխնախագահը մեր թերթին փոխանցեց, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում Աթկինսոնի զեկույցն ընդունվել է, սակայն, ըստ Թորոսյանի, ընդունվել է մեզ համար բարելավված տարբերակով: Մասնավորապես, Տիգրան Թորոսյանը նշում է, որ զեկույցի նախնական տարբերակում տեղ գտած այն ձեւակերպումը, որտեղ ասվում էր. «Արդարադատության դատարանում պետք է ճշտվի, թե Հայաստանը խախտե՞լ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ըստ ՄԱԿ-ի խարտիայի կիսաօրինական ձեւով պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անջատման իրավունքը»՝ հանվել է:

Ինչ վերաբերում է մնացած ոչ հայանպաստ ձեւակերպումներին, ապա կարելի է ենթադրել, որ դրանք Աթկինսոնի զեկույցում պահպանվել են, եւ այդ ձեւակերպումներով էլ զեկույցն ընդունվել է: Այսպիսով, ԼՂ հարցով ԵԽԽՎ պատգամավոր Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը ներառվելու է ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստի օրակարգ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նկատում է, որ չարժե, իհարկե, անմիջապես կապիտուլյացիայի ենթարկվել, բայց եւ պետք է արձանագրել, որ ընդունվել է Հայաստանի համար վտանգավոր հետեւանքներով հղի զեկույց:  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2027 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին