Չքացող երկիր Հայաստանս. նոր տոն՝ Վարդան Օսկանյանի համար

17/11/2017 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 18-ի համարում

Վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ համաշխարհային նոր հետաքրքրություն է առաջացել, որը կապված չէ ո՛չ  ԼՂ հակամարտության, ո՛չ ցեղասպանության, ոչ էլ ժողովրդավարական սկզբունքներին հակասող ընտրությունների հետ: Պարզվում է՝ Հայաստանը սկսել է աշխարհին հետաքրքրել որպես ժողովրդագրական ճգնաժամ ապրող եւ բնակչության  անհետացման վտանգի առաջ կանգնած երկիր: Եւ մինչ ՀՀ քաղաքական էլիտան  իշխանության համար պայքարի վայրիվերումների մեջ է, մեկը մյուսի ետեւից Հայաստան են գալիս աշխարհի հեղինակավոր թերթերի լրագրողները, որպեսզի սեփական աչքերով տեսնեն, թե  ինչպիսին է լինում անհետացող ժողովրդի երկիրը: Հետագայում իրենց տպավորությունները նաեւ ներկայացնում են իրենց բազմահազար ընթերցողներին:

Այս տարվա հուլիսին «Արտագաղթը կորստի նոր փուլ է Հայաստանի տխուր պատմության մեջ» վերնագրով հոդված էր տպագրվել «Վաշինգտոն փոստ» թերթում, որտեղ ասվում էր, որ հայերը աշխարհի ամենաարագ անհետացող ժողովուրդն են: Իսկ վերջերս Հայաստանում էր գտնվում Լոնդոնի «Թայմս» թերթի թղթակիցը, ում հոդվածի վերնագիրն է՛լ ավելի հատու է. «Լքված Հայաստանը կարող է ոչնչանալ»: Այս հոդվածի հեղինակ Ջերեմի Փեյջը տեղեկացնում է, որ Հայաստանի բնակչության յուրաքանչյուր երրորդը լքել է աղքատության եզրին հասած այդ պետությունը, եւ տասը տարի շարունակ զանգվածային մեկնումը Հայաստանը դարձրել է աշխարհի ամենաարագ անհետացող բնակչություն ունեցող երկրներից մեկը:

«Շատ հայեր անհանգստանում են, որ չդադարող արտահոսքի պատճառով իրենք կկորցնեն իրենց պետությունը, որի ստեղծման համար այդքան երկար պայքարել են»,- գրում է «Թայմսի» թղթակիցը եւ մեջբերում տեղացի սոցիոլոգի տեսակետը. «Եթե Հայաստանում համակարգային փոփոխություններ չլինեն, մենք աղետի առաջ կկանգնենք. մենք, իհարկե, աշխարհի երեսից չենք վերանա  որպես էթնիկական կամ մշակութային խումբ, սակայն կդադարենք գործող հանրապետություն լինել»: «Թայմսը» տեղեկացնում է նաեւ, որ Հայաստանից դուրս ավելի շատ հայ է ապրում, քան երկրի ներսում՝ 4 միլիոն, որոնք տարեկան ավելի քան մեկ միլիարդ դոլար են ուղարկում Հայաստան: «Այս ամենը հատկապես ցավոտ է հայերի համար, քանի որ նրանք տառապանքներով լի երկար պատմություն ունեն»,-գրված է հոդվածում:

Իսկ ըստ հերթականության՝ հայ ժողովրդի տառապանքները «Թայմսը» ներկայացնում է այսպես. «Միայն անցյալ դարում 500 հազարից մինչեւ 1,5 միլիոն հայ սպանվել է թուրքերի ձեռքով, ավելի քան 200 հազար հայ զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Սովետական Միության բանակում: Տասնյակ հազարավորները զոհվել են 1990-ականների Ադրբեջանի հետ պատերազմում: Բացի այդ, ավելի քան 25 հազար կյանք է խլել 1988 թվականի երկրաշարժը»: Իսկ քանի որ Հայաստանը լքում են երիտասարդները, տղամարդիկ եւ կրթված մարդիկ, ըստ «Թայմսի», Հայաստանն ընկել է ժողովրդագրական արատավոր շրջապտույտի մեջ՝  ամուսնությունների պակասող թիվ, ծնելիության ցածր մակարդակ եւ բնակչության միջին մի տարիք, ինչը սաստկացնում է աղքատությունը եւ մարդկանց ստիպում հեռանալ: «Բնակչության 56 տոկոսը կին է՝ այն դեպքում, երբ 1977 թվականին կանայք կազմել են բնակչության 51 տոկոսը»,- գրում է «Թայմսը»:

Այնուամենայնիվ, «Թայմսի» թղթակիցը նշում է, որ դեմոգրաֆիական ներկա ճգնաժամի մասշտաբները կախված են նրանից, թե որ վիճակագրության արդյունքները կընդունվեն ի գիտություն, եւ հատկապես՝ քաղաքական հայացքներից: Իսկ որպես վիճակագրության օրինակ՝ բերվում է 2001 թվականի մարդահամարի արդյունքները, ըստ որոնց՝ ՀՀ բնակչությունը 3.2 միլիոն է: Որպես քաղաքական հայացքի օրինակ՝ հիշատակում է ՀՀ ԱԳ նախարարի հետեւյալ միտքը, որ նա արտահայտել է «Թայմսի» լրագրողի հետ զրույցում. «Արտագաղթի թվերը նվազում են, տնտեսությունը ոտքի է կանգնում, ավելի շատ աշխատատեղեր են ստեղծվում»:

Նշենք, որ ինչպես ընդունված է, այսպես կոչված, արեւմտյան լրագրության մեջ՝ այս հոդվածն էլ սկսվում եւ ավարտվում է կոնկրետ գյուղի, կոնկրետ ընտանիքի պատմությամբ: Այս անգամ ընտրված են Սասունիկ գյուղը եւ Սիմոնյանների ընտանիքը. Սվետլանա Սիմոնյանի ամուսինն ու երեք երեխաները, աշխատանք եւ ապրուստի միջոց չունենալու  պատճառով, Ռուսաստան են մեկնել, եւ կինը միայնակ է մնացել: Նույն գյուղի օրինակով՝ «Թայմսի» լրագրողը վկայում է, որ մարդահամարի տվյալները ճիշտ չեն, քանի որ, պաշտոնական տվյալներով, Սասունիկում 3.300 մարդ է բնակվում, իսկ իրականում` 2.400: Մյուսներն անօրինականորեն գտնվում են Գերմանիայում, Նիդերլանդներում եւ, հիմնականում, Ռուսաստանում:

Աննա Հակոբյան

Տպել
2309 դիտում

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան