Խորհրդարանական հերթական քառօրյայում վավերացված ու քննարկված աղմկոտ օրենքի նախագծերի, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների՝ վարչապետին ուղղված քննադատությունների եւ 2018 թվականի վարչապետի պաշտոնի ինտրիգի շուրջ «Հայկական ժամանակը» զրուցել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, նախորդ շաբաթ ավարտվեց Հայաստանի Ազգային ժողովի հերթական քառօրյան: Այն աչքի ընկավ մի քանի աղմկահարույց օրենքի նախագծերի քննարկումներով եւ դրանք վավերացնելով: Մասնավորապես, երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ԱԺ բերված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը: Ի վերջո, ո՞վ շահող դուրս եկավ այս օրենքի վավերացումից եւ ո՞վ ձեռնունայն մնաց:

-Օրենքի մասով «շահել է» իշխանությունը, չի շահել հանրությունը: Որոշակի ռեսուրսներ սահամանափակվելու է հանրության համար: Այս օրենքն ընդհանրապես Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ձախողումների արդյունք է: Փոխանակ փորձեն առկա խնդիրները լուծել, մասնավորապես արտագաղթը: Սրա փոխարեն փորձում են արտագաղթի հետեւանքով քիչ մնացած քաղաքացիներին էլ տանել բանակ: Զրկվում ենք մի մեխանիզմից, որը թույլ էր տալիս բանակում ծառայել ավելի կրթված մարդկանց, բայց՝ երկու տարի ժամանակով:

-Օրենքի նախագծի խորհրդարանական լսումներից սկսած պարզ դարձավ, որ ակադեմիական տարկետման կարգը փոխվում է, եւ մինչեւ օրենքի վերջնական վավերացում հասարակության կողմից քննադատվեց Վիգեն Սարգսյանի անձը: Նրա ռեյտինգն այս ընթացքում անկու՞մ ապրեց:

Ձեր կողմից նշված անձը քննարկումներում միշտ բացասական է ներկայացվել: Իրականում նա չի կարողացել հանրությանը եւ իր ընդդիմախոսներին փաստարկներով ցույց տալ, թե ինչու է ինքն այդ քայլին գնում: Մինչեւ հիմա չի բացատրվել հանրությանը, թե ինչու է այս օրենքն ընդունվում, որն է սրա պատճառը, ինչ խնդիրներ է լուծվելու այս օրենքով: Այս առումով պետք է ասեմ, որ իմիջի անկում եղել է: Ստացվեց այնպես, որ օրենքը նախարարն առաջարկեց, բայց օրենքի դեմ պայքարող խմբերն իր հետ չեն հանդիպել: Պայքարողները հանդիպեցին վարչապետի հետ, կրթության եւ գիտության նախարարի, Շարմազանովի հետ, բայց առանձին Վիգեն Սարգսյանի հետ քննարկում չեղավ, նա ներկա էր միայն վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպմանը:

-Տարկետման վերացման դեմ պայքարն ավարտվեց Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակի դռան առջեւ, երբ հայտարարվեց, որ հացադուլը, դասադուլը դադարեցվում են: Նախաձեռնող խմբի անդամները պատրաստվում են կլոր-սեղան քննարկումներին: Այսօր էլ պարզ դարձավ, որ քննարկումները տեղի են ունենալու ԱԺ-ում:  Ուզում եմ հասկանալ՝ այս խորհրդարանական լսումները ինչ-որ բան փոխելո՞ւ են, թե սա հերթական ձեւական միջոցառումն է, որը հաջորդում է ցույցերին եւ հացադուլներին:

-Չեմ կարծում, որ ուսանողական պայքարն իր բնույթով ավարտվել է: Քննարկումներից մեծ արդյունք ակնկալելը բարդ է, որովհետեւ  հիմնական օրենքն ընդունվել է եւ մնում է, որ սահմանված կարգով ստորագրվի Սերժ Սարգսյանի կողմից: Կարելի է ասել, որ միայն այս փուլի համար է պայքար մնացել: Քննարկումները գուցե ինչ-որ բան փոխեն, բայց հիմնական պահանջի հետ կապված ոչինչ չի լինի:

-Պարոն Գրիգորյան, խոսենք նաեւ մեր խորհրդարանական քաղաքական ուժերի «ցույցերի» մասին: Մասնավորապես, այս շաբաթ հերթական լիագումար նիստին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները «միտինգ» սկսեցին վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ: Ծառուկյանական թեւի պատգամավորների մտահոգությունը առեւտրականների ներկրած ապրանքների փաստաթղթավորման հետ կապված քաղաքական ենթատեքստ ունի՞:

-«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները դժվար թե իրենց նախաձեռնությամբ քննադատեին: Երեւի ավելի շատ Սերժ Սարգսյանի հրահանգով են քննադատում: Նրանք ինչ քննադատել են, դրա խորքը գալիս է Սերժ Սարգսյանից: Պետական պարտքը  1,5 միլիարդից հասել է 6,3 միլիարդ դոլարի, արտագաղթ ենք ունեցել, եւ սրանց համար քննադատության միակ թիրախը պետք է լինի Սերժ Սարգսյանը: Նրանց քննադատությունը քաղաքական պատվերի տեսք ունի, նրանք կարող են հրահանգ ստանալ ցանկացած նախկին պաշտոնյայի քննադատելու համար:

-Սերժ Սարգսյանն ինչո՞ւ էր այդ պատվերը տվել եւ սրա արդյունքում ի՞նչ շահ ունի ծառուկյանական թեւը:

-Շարունակվում է Կարեն Կարապետյան եւ Սերժ Սարգսյանի պայքարը վարչապետի պաշտոնի համար: Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, գործում է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի: Դա դրա արդյունքն է:

-Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանն ընկերներ են: Ենթադրելի, չէ՞, որ Ծառուկյանը պետք է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ ընկերոջը ծառայություններ մատուցեր:

-2015 թվականին Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ-ի նիստում ցույց է տվել, թե նա ինչ կարող է անել Գագիկ Ծառուկյանի հետ ընդհանրապես: Անկախ նրանից՝ Գագիկ Ծառուկյանն ում ընկերն է, դա հաշվի չի առնվելու, որովհետեւ նա զիջում է Սերժ Սարգսյանի բոլոր ցանկություններին:

-Ի՞նչ է ստանալու Ծառուկյանն այս պատվերը կատարելու դիմաց: Մասնավորապես, 2018-ին փոխվարչապետներից մեկը բաժին կհասնի՞ ծառուկյանական թեւին:

-Դժվար թե քաղաքական պաշտոնի համար դա անի Գագիկ Ծառուկյանը: Նա կարող է քննադատել միայն նրա համար, որ դա Սերժ Սարգսյանի ցանկությունն է:

-Քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը այն է, թե ով է լինելու վարչապետ 2018 թվականից հետո: Շրջանառվում է Սարգսյան VS Կարապետյան տարբերակը, բայց չգիտես ինչու՝ շատերը հակված են, որ վարչապետ լինելու է Սերժ Սարգսյանը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Պայմանավորված է նրանով, որ 2015 թվականին Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխեց, որպեսզի ինքը դառնա վարչապետ եւ դրա համար նա ամեն ինչ անում է, որ ցանկությունը իրականություն դառնա: Նա, ունենալով Հանրապետական կուսակցության հենարանը, ավելի մեծ հնարավորություններ ունի վարչապետ դառնալու: Պարզապես նրա խնդիրն այլ բանում է, որ նրա ղեկավարման դեպքում երկիրն ավելի լուրջ խնդիրների առջեւ է կանգնելու: Հնարավոր է, որ համակարգն ամբողջովին փլուզվի: 2018 թվականին արտաքին պարտքի սպասարկման գումարը, որը 140 միլիարդ է դառնալու, շատ է կրթության ոլորտին տրվող գումարից: Սա շարունակական ձախողումների արդյունք է: Սերժ Սարգսյանի մնալն էլ ավելի վնաս է հասցնելու եւ իր համար ավելի դժվար է կառավարելը: Նա կառավարման շրջանում արտաքին ներդրումները նվազել են:

Տպել
6652 դիտում

Մկան ծակը փոխ են առել, վախեցած են. Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան ակցիայի արդյունքի մասին

ԵԼ 1/16 եզրափակչում «Բորուսիան» կպայքարի «Ատալանտայի դեմ. վիճակահանության արդյունքները

Ես Պուտինի եւ ուկրաինական օլիգարխիայի ռազմագերին եմ. Սահակաշվիլին խոսել է դատարանում

Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած 2 մտավորականի ցմահ ազատազրկում է սպառնում

Թուրքիան արդեն 8 տարի խոչընդոտում է հայ համայնքի պատրիարքի ընտրությանը. Կարո Փայլան

Հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են մեքենա ներկրել 3-րդ երկրից. ՊԵԿ փոխնախագահ

ՉԼ գործող չեմպիոն «Ռեալը»՝ ՊՍԺ-ի, «Չելսին»՝ «Բարսայի», ՄՅՈՒ-ն՝ «Սեւիլիայի» դեմ

Համբո ջան, խոպաններում ես, պատիդ պատմեմ. Արփի Ոսկանյան

Պուտինը հրամայել է սկսել Սիրիայից ռուսական զինված ուժերը դուրս բերելու գործընթացը

ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի հաշմանդամների լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար

Ռուսաստանում Հակոբյան եղբայրներն ամուսնացել են Ավետիսյան քույրերի հետ

Ֆրանսահայ տեխնոգործարարը սկսեց Nabaztag-ով եւ հիմա հեղափոխում է տեխնոլոգիական դարաշրջանը

Հայոց Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ

Պլանավորված է եղել. նոր մանրամասներ Երեւանում տեղի ունեցած սպանությանից

Առաջին ամերիկահայ սենատորը. Դենի Թարքանյանը կմասնակցի ԱՄՆ սենատի 2018-ի ընտրությանը

Պարոն նախագահի խոսքերը չեն նշանակում, որ պետական պաշտոնյաները գող, ավազակ են. Շարմազանով

Սահակաշվիին տեղափոխել են դատարան. պետք է որոշվի նրա նկատմամբ խափանման միջոցը

ՌԴ քաղաքացի ադրբեջանցիներին ստիպում են ծառայել Ադրբեջանի բանակում. բողոքի ալիք է սկսվել

ՀՀ-ում համայնքների ղեկավարները ստանում են 260 հազարից մինչեւ 565 հազար դրամ աշխատավարձ