Թոշակ հանապազօրյա. բնակչության 70 տոկոսը թոշակի հույսին է

2018 պետական բյուջեի նախագիծը, որը ներկայումս քննարկվում է Ազգային ժողովում, չի նախատեսում թոշակների եւ նպաստների բարձրացում:

Սա կլինի արդեն երրորդ տարին, որ պետբյուջեն նման բարձրացում չի նախատեսում: Իհարկե, ասվում է, որ բյուջեում փող չկա, որ դա լրացուցիչ ծանրություն է հարկատուների վրա, ասվում է որ չի կարելի պետական պարտքը մեծացնել թոշակների բարձրացման նպատակով եւ այլն: Այստեղ ճշմարտության հատիկ կա, իհարկե: Այլ խնդիր է, որ պետական բյուջեով նախատեսում են շատ ու շատ այլ ծախսեր, որոնք կարելի է կրճատել:

Առաջին հայացքից թոշակները 300 կամ 1000 դրամով բարձրացնելը թոշակառուների կամ նպաստառուների համար մեծ խնդիրներ չի լուծի, փոխարենը մեծ խնդիրներ կստեղծի բյուջեի համար: Սակայն պաշտոնական վիճակագրական տվյալները կասկածի տակ են դնում այս պնդումը: Ամեն տարի աշնանը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է նախորդ տարվա աղքատության վերաբերյալ ծավալուն զեկույց: 2016-ի վերաբերյալ զեկույցը դեռ չի հրապարակվել: Ուստի օգտվենք նախորդ զեկույցներից եւ կարող ենք պատկերացնել, թե որքանով են մոտ իրականությանը նման պնդումները:

Ըստ ԱՎԾ-ի զեկույցի, մասնավորապես 2015 թ. բնակչության ամենաաղքատ 10 տոկոս մեր հայրենակիցներից (դեցիլային 1-ին խումբ) յուրաքանչյուրի ամսական եկամուտը միջինում կազմել է 10 հազար 300 դրամ: Այդ գումարից 4 հազար 900-ը եղել է թոշակից եւ նպաստներից: Այսինքն, ամենաաղքատ 10 տոկոս բնակչության համար, ըստ ԱՎԾ տվյալների թոշակից ու նպաստից ստացվող եկամուտը կազմում է  ամբողջ եկամուտի 48 տոկոսը:

Համեմատության համար նշենք, որ ըստ նույն աղբյուրի, 2014 թվականին թոշակից ու նպաստից ստացած եկամուտը եղել է ընդհանուրի 49.2 տոկոսը, 2013-ին՝ 49.7 տոկոսը, 2012-ին՝ 53.2 տոկոսը եւ այլն: Այսինքն տարեցտարի իրավիճակը գրեթե չի փոխվել եւ ամենաաղքատ ընտանիքների համար թոշակն ու նպաստը ընդհանուր եկամտի մոտ կեսն է կազմում:

Ուշագրավն այն է որ ընդհանուր եկամտի մեջ թոշակից ու նպաստից ստացած եկամուտը ամենամեծ մասնաբաժինն է ունեցել եկամտի մյուս աղբյուրների համեմատ: Մասնավորապես, աշխատանքից ստացած եկամուտը եղել է ընդհանուրի 12.4 տոկոսը, գյուղմթերքների վաճառքից եկամուտը՝ 12 տոկոսը, իրենց հարազատներից ու բարեկամներից ստացվող տրանսֆերտներից եկամուտը եղել է ընդհանուրի մոտ 5 տոկոսը եւ այլն:

Իսկ ամենաուշագրավն այն է, որ դեցիլային այլ խմբերում եւս թոշակից ու նպաստից ստացած եկամուտը բավականին մեծ մասնաբաժին է կազմում ընդհանուր եկամտում: Օրինակ, մի քիչ ավելի ոչ աղքատ երկրորդ դեցիլային խմբի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի եկամտի մեջ թոշակն ու նպաստը 2015 թվականին կազմել է մոտ 36 տոկոսը, երրորդ դեցիլային խմբում՝ 28.2 տոկոսը, 4-րդում՝ 25.7 տոկոսը, 5-րդում՝ 26.9 տոկոսը,  6-րդում՝ 29 տոկոսը, 7-րդում՝ 22.5 տոկոսը, 8-րդում՝ 18.3 տոկոսը, 9-րդում՝ 13 տոկոսը, եւ որ շատ հետաքրքրիր է, բնակչության ամենահարուստ տասը տոկոս բնակչության շրջանում, այդ ցուցանիշը կազմել է 6.4 տոկոս:

Այլ կերպ ասած, եթե ընդունենք, որ ԱՎԾ-ի այս զեկույցներում բերված ցուցանիշները արտահայտում են իրականությունը կամ գոնե շատ հեռու չեն դրանից, ապա թոշակների ու նպաստների դերը մեր բնակչության կենսամակարդակի տեսանկյունից չի կարելի թերագնահատել: Ընդ որում, այդ դերը մեծ է ոչ միայն ամենաաղքատների, այլ ոչ այնքան աղքատ համարվողների համար: Ըստ ԱՎԾ-ի տվյալների, բնակչության 60-70 տոկոսի եկամուտների առնվազն 25-50 տոկոսը ձեւավորվում է թոշակներից ու նպաստներից:

Տպել
6465 դիտում

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով