Մալադե՛ց. հաղթական բանակի գեներալը

18/11/2017 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 19-ի համարում

Երեկ խորհրդարանում ուժային կառույցները ԱԺ ֆինանսավարկային եւ ՆԳ ու պաշտպանության մշտական հանձնաժողովների փակ նիստում քննարկում էին 2005 թվականի բյուջեով այդ կառույցներին արված հատկացումները: Ուժային բոլոր կառույցների ղեկավարները, ինչպես եւ անցած բոլոր տարիներին, ըմբռնումով էին  մոտենում բյուջետային հատկացումներին, բայց եւ իրենց պարտքն էին համարում արձանագրել, որ համակարգը պահելու համար հատկացված գումարը քիչ է, ուստի ակնկալում են, որ հատկացումները կվերանայվեն: Ամեն ինչ ընթանում էր իր ծանծաղ հունով՝ մինչ այն պահը, երբ մենք ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, ինչպես ինքն արձանագրեց, օրակարգից դուրս հարց տվեցինք:

Իսկ մեր հարցը վերաբերում էր «Արդարություն» դաշինքի եւ մասնավորապես ՀԺԿ-ի՝ ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված եւ այդպես էլ չբավարարված դիմումին, որով այդ կուսակցությունը պահանջում էր պատասխանատվության ենթարկել ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ՀԺԿ գրասենյակը գրոհած Կենտրոնի ոստիկանության աշխատակիցներին եւ մասնավորապես՝ ոստիկանապետ Հովիկ Թամամյանին: Ի դեպ, մենք հանրապետության ոստիկանապետ Հայկ Հարությունյանին նաեւ հիշեցրինք, որ ըստ ՀԺԿ մի քանի անդամի, որոնք ապրիլի 12-ի գիշերը եղել են կուսակցության գրասենյակում՝ Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանն անձամբ է ներխուժել գրասենյակ, սկսել է հայհոյել, թռչկոտել կուսակցության պատերի վրայով՝ այնտեղ թողնելով իր կոշիկի հետքերը:

Մեզ հետաքրքրում էր մի հարց՝ ինչո՞ւ այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց կուսակցություն գրոհելու եւ կանանց մազերից քաշքշելու համար: Հայկ Հարությունյանը մեզ պատասխանեց. «Լա՜վ էլի, ինչ կոշիկ: Նման բան չկա: Ոչ մի նման բան չի եղել»: Բնականաբար, դրանից հետո մեզ մոտ հարց ծագեց՝ կարո՞ղ է ապրիլի 12-ի գիշերը նաեւ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույց անող ժողովրդին էլ չեն ծեծել: Եւ միգուցե Հայկ Հարությունյանը կփորձի արդարացնել նաեւ այն, ինչ տեղի է ունեցել ապրիլի 12-ի՞ն: «Իսկ ի՞նչ է տեղի ունեցել»,- մեզ հարցրեց Հայկ Հարությունյանը: Ու երբ մենք հիշեցրինք, որ այդ օրը իշխանությունների հրահանգով իրականացված «Կոլցո» օպերացիայի արդյունքում խաղաղ ժողովուրդ է ծեծվել, Հայկ Հարությունյանն ասաց. «Ի՞նչ ժողովուրդ, նորմալ ժողովուրդն այդ ժամին քնած էր»:

Այսինքն, ոստիկանապետն արդարացնո՞ւմ է այն, ինչ տեղի է ունեցել ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը: «Լիովին»,- պատասխանեց ոստիկանապետը: Եւ ոչ միայն: «Գիշերային ժամին եթե նրանք անկարգություններ են անում, բացականչություններ են անում, երգում, պարում են, մի մասը, եթե ոչ՝ մեծ մասը,  խմիչքի ազդեցության տակ ոստիկաններին է հայհոյում, քարեր է գցում ոստիկանների վրա, դա ի՞նչ է: Սպառնում են մետաղյա եւ երկաթյա ձողերով, թե՝ սպասեք, առավոտը լույսը բացվի, գլուխներդ կջարդենք: Իսկ նորմալ մարդիկ, որ ասում եք՝ նորմալ ժողովուրդ, այդ ժողովուրդն այդ ժամին իր տանը հանգիստ քնած էր»,- ապրիլի 12-ին տեղի ունեցածի վերաբերյալ իր խոսքը վերջապես ասաց Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը:

Ի դեպ, վերջինս նաեւ բացարձակ չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե պատկան մարմինների պաշտոնական պատճառաբանությունը, որ ընդդիմությունը գիշերը ժամը 2-ին խախտել է Բաղրամյան պողոտայի երթեւեկությունն, ու ոստիկաններն ընդամենը փողոցն են բացել, անլուրջ պատրվակ էր: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ ժամին 20 տոկոս երթեւեկություն է լինում այդ փողոցով, եւ այդ երթեւեկությունը խախտված էր: Չհաշված՝ որ, արդեն ասացի, նրանք անկարգություններ էին անում», - մեր զրույցը եզրափակեց Հայկ Հարությունյանը: 

Այսպիսով, հանրապետության ոստիկանապետը, որը կարծես թե առիթ չէր ունեցել ապրիլի 12-ի դեպքերից հետո, որպես ոստիկանական «Կոլցո» օպերացիան համակարգող, ասելու իր տեսակետը, երեկ ամենայն վճռականությամբ հաստատեց, որ ինքը լիովին արդարացնում է ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ոստիկանների բոլոր գործողությունները: Սակայն, երեկ գլխավոր ոստիկանապետի եւ լրագրողների հետ զրույցում Հայկ Հարությունյանի հայտնած մտքերն այսքանով չավարտվեցին: Երբ նա խորհուրդ տվեց ՀԺԿ-ին՝ կուսակցություն գրոհելու եւ գույքը փչացնելու առիթով կրկին դիմել դատախազություն, լրագրողներից մեկը  ՀՀ ոստիկանապետին հարցրեց. ««Հայկական Ժամանակը» դիմել է դատական մարմիններին՝ լրագրող Հայկ Գեւորգյանի նկատմամբ բռնություններ իրականացնելու մասով, որն իրականացվել է անձամբ ձեր տեղակալ Հովհաննես Վարյանի հրահանգով, սակայն դատախազությունը չի արձագանքել»: Այդ հարցադրմանն ահա թե ինչ պատասխանեց հանրապետության ոստիկանապետ Հայկ Հարությունյանը. «Թող նորմալ պահեր իրեն՝ բռնություն չօգտագործվեր»: Ահա այսպես: 

Նաիրա Զոհրաբյան 

Խմբ. կողմից - Մեր, որպես կանոն, զգուշավոր պաշտոնյաները խիստ մարտական կեցվածքով են խոսում ապրիլի լույս 12-ի իրադարձությունների մասին: Կարծում ենք՝ սրա պատճառը սարսափի հասնող վախն է, բայց՝ ոչ թե ժողովրդից կամ ընդդիմությունից, այլ Ռոբերտ Քոչարյանից: Բանն այն է, որ ապրիլի լույս 12-ի գիշերը Բաղրամյան պողոտայում գտնված բարձրաստիճան ոստիկաններից մեկը մեր թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանը Բաղրամյան պողոտայից ժամը մեկ, իսկ հետագայում՝ ավելի հաճախ բջջային հեռախոսով Ռոբերտ Քոչարյանին է զեկուցել պողոտայում առկա վիճակը:  Եւ գրոհի հրահանգը Քոչարյանը ուղիղ Վարյանին է տվել` դարձյալ բջջային հեռախոսով: Հայկ Հարությունյանը, փաստորեն, իր ենթականերից է իմացել գրոհի հրահանգի մասին: Ու հիմա նա մարտական հայտարարություններով մի հարց է լուծում՝ հանկարծ Ռոբերտ Քոչարյանը չմտածի, որ ինքն այդ իրադարձություններից ուզում է տարանջատվել: Եւ ուրեմն՝ Հայկ Հարությունյանն ասում է, որ «այդ ժամին» նորմալ մարդիկ քնած են եղել. երեւի՝ նաեւ իրեն նկատի ունի:

Տպել
3025 դիտում

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է