Դեռ ամեն ինչ կորած չէ. ՀՀ-ն ռիսկային է, բայց՝ ոչ այնքան

18/11/2017 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 19-ի համարում

Ռիսկային իրավիճակների վերահսկման խումբը, որ գործում է Լոնդոնում 1975 թվականից, տարեկան ուսումնասիրությունների արդյունքում յուրաքանչյուր տարեվերջին հրապարակում է  երկրագնդում քաղաքական եւ անվտանգության առումով ռիսկային երկրների ցանկը: Երեկ հրապարակվել է միջազգային բիզնես ռիսկերի խորհրդատվության «RiskMap2005» զեկույցը, որը սկսվում է նրանից, որ ԱՄՆ-ն այսօր անվտանգ է ավելի, քան երբեւէ, սակայն ամերիկյան բիզնեսը ԱՄՆ սահմաններից դուրս բազմաթիվ սպառնալիքների առաջ է կանգնած: Խմբի ուսումնասիրություններով՝ 2005 թվականին նույնպես աշխարհում առաջնային է լինելու ահաբեկչության դեմ պայքարը, որն այս ընթացքում ամենահաջողն ընթացել է ԱՄՆ-ում: Իսկ տարբեր երկրների քաղաքական եւ անվտանգության ռիսկայնությունը չափվում է երեք մակարդակներում՝ էքստրեմալ, բարձր եւ միջին:

Նշենք, որ տվյալ դեպքում քաղաքական եւ անվտանգության ռիսկայնությունները դիտվում են այս կամ այն երկրում բիզնես ներդնելու եւ զարգացնելու համատեքստում: Իհարկե, խոսքը ոչ միայն բիզնեսի, այլեւ՝ քաղաքական վիճակի մասին է: Ի դեպ, Ռիսկային իրավիճակների վերահսկման խումբը տրամադրում է  ռիսկայնության յուրաքանչյուր մակարդակի առանձին բացատրություն: Մասնավորապես նշվում է, որ անվտանգության առումով  Էքստրեմալ ռիսկային նշանակում է՝ երկրներում գոյություն չունեն օրենք եւ կարգ, այդ պետությունը գտնվում է պատերազմի կամ քաղաքացիական պատերազմի շեմին, եւ բոլոր ընկերությունները պետք է անհապաղ հեռանան այնտեղից: Ըստ ուսումնասիրությունների, այս երկրներն են՝ Իրաքը, Սոմալին եւ Տաջիկստանը:

Անվտանգության առումով բարձր ռիսկային նշանակում է, որ այդ երկրում գործելու հնարավորություն կա, սակայն ընկերություններն անվտանգության հետ կապված խնդիրներ կունենան եւ պետք է հատուկ միջոցառումներ ձեռնարկեն: Այդ երկրներում գտնվող ընկերություններին սպառնում է նաեւ պետության կամ ոչ պետական մարմինների կողմից բռնությունների եւ կողոպուտի ենթարկվելու վտանգը: Հենց այս խմբում էլ ընդգրկված են Հայաստանը եւ նրա երկու հարեւանները: Այս խմբում են նաեւ Աֆղանստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Մոլդովան,  Տաջիկստանը,  Ուզբեկստանը, Բանգլադեշը, Բուրունդին եւ մի շարք այլ երկրներ: Անվտանգության առումով միջին ռիսկային նշանակում է, որ տվյալ երկրում անվտանգության հետ կապված խնդիրների հավանականություն կա, սակայն օտարերկրա ընկերությունների համար հատուկ սպառնալիք՝ ոչ:

Հետաքրքիր է, որ այս երկրների շարքում է նաեւ Մեծ Բրիտանիան, որը միակ եվրոպական երկիրն է, որ հայտնվել է ռիսկային երկրների շարքում: Ռիսկային իրավիճակների վերահսկման խումբը նշում է, որ քաղաքականապես էքստրեմալ ռիսկային են այն երկրները, որտեղ պետական ինստիտուտները չեն գործում, չկան օրենք եւ կարգ, ներդրումների անվտանգությունը չի ապահովվում, եւ պետությունը թշնամական է տրամադրված օտարերկրյա բիզնեսի նկատմամբ: Այդ երկրները երկուսն են՝ Սոմալին եւ, ինչքան էլ տարօրինակ հնչի, Ռուսաստանը: Վերջինս նման կարգավիճակի արժանացել է հիմնականում չեչենական պրոբլեմի պատճառով: Քաղաքականապես բարձր ռիսկային նշանակում է, որ բիզնես հնարավոր է, սակայն պայմաններն անբարենպաստ  են, քաղաքական ինստիտուտները չեն գործում, տնտեսական եւ քաղաքական անկայունության վտանգ կա, նաեւ՝ չի բացառվում այդ երկրի նկատմամբ միջազգային սանկցիաների կիրառումը:

Նշենք, որ այս ցանկում է նաեւ Վրաստանը` Բելառուսի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Իրաքի  եւ մի շարք այլ երկրների կողքին: Իսկ ահա Հայաստանն ու Ադրբեջանը, պարզվում է, քաղաքականապես միջին ռիսկային երկրներ են, ինչը նշանակում է, որ այնտեղ կարելի է հանդիպել կոռուպցիայի, թշնամական լոբբիստական խմբավորումների, քաղաքական ինստիտուտները թույլ են, եւ օրենքի երաշխավորություն չկա, բայց այստեղ վիճակն ավելի լավ է, քան նախորդ խմբում: Նույն ենթախմբում են նաեւ Թուրքիան, Բանգլադեշը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Ուկրաինան, Ուզբեկստանը եւ այլն: Ի դեպ, մեր հարեւան Իրանը համարվում է բոլոր առումներով կրիտիկական ռիսկային պետություն, եւ նշվում է, որ 2005 թվականին նույնպես Իրանի արտաքին հարաբերությունների մեջ դոմինանտ կլինի միջուկային ծրագրի խնդիրը:

Աննա Հակոբյան

Տպել
2448 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին