Ավագանու արտահերթ նիստ. Փելեշյանին առաջին տեղակալ նշանակելու մասին

19/11/2017 schedule09:30

Վանաձորի քաղաքապետարանը նոյեմբերի 21-ին հրավիրել է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում դրված է Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը: Հայտարարությունը տեղադրված է Վանաձորի քաղաքապետարանի պաշտնական կայքում:

Քաղաքապետի շտապողականությունը հասկանալի է` Փելեշյանը համաձայնեց մասնակցել ավագանու առաջիկա նիստին ու սատար կանգնել փակուղու առաջ հայտնված  ՀՀԿ-ին, կամ ինչպես քաղաքապետն է այն կոչել` հուշագիր ստորագրվեց`«քաղաքի առջև ծառացած խնդիրները համատեղ հաղթահարելու, քաղաքի զարգացման բնականոն ընթացքն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու համար»:

Պետք է առավել քան շուտ Փելեշյանին տալ խոստացված պաշտոնը, հակառակ դեպքում, գուցե Արկադի Փելեշյանը փոշմանի ու Ասլանյանի ղեկավարած կառույցը շարունակի  անիրավազոր ճանաչաված ավագանու նիստեր անցկացնելը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արդեն իսկ երկու տեղակալ ունի: Ասլանյանի առաջին տեղակալը Արտյոմ Գրիգորյանն է, երկրորդ տեղակալը`Արման Բերնեցյանը: Այս դեպքում արդեն կադրային փոփոխություններ են սպասվում, կամ էլ` Ասլանյանը կւնենա երեք տեղակալ:

Մինչդեռ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը միայն մեկ տեղակալ ուներ:

Տպել
1323 դիտում

Ինտերպոլում լռություն է. Բաքուն միջազգային հետախուզո՞ւմ է հայտարարել Կասպար Կարամպետյանին

ՔԿՀ-ներին մատակարարվող պահածոյացված միսը սահմանված չափորոշիչներին չի համապատասխանում. ՀՔԱՎ

Երեւանի եւ Էլ-Քուվեյթի միջեւ բարեկամության համաձայնագիրը պետք է շուտ վավերացվի. դեսպան

Հայաստանում կարմրուկի մեկ դեպք է գրանցվել. վարակը կարող է ջնջել մարդու իմունհիշողությունը

Ինչո՞ւ ՀՀԿ-ն Արցախյան շարժման 30-ամյակի հետ կապված տոնակատարություն չկազմակերպեց

Հայաստանի ԱԺ-ն ու Իսրայելի Կնեսեթը քննարկում են համագործակցության զարգացման ուղիները

Արտակ Զաքարյանի գլխավորած ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմեկնի Բելառուս

Ես ամաչելու բան չունեմ, Մարտի 1-ը ձեր ամոթն է. Նիկոլ Փաշինյանը՝ Գեւորգ Կոստանյանին, ՀՀԿ-ին

23-ամյա աղջիկը մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունել. բժիշկները պայքարում են կյանքի համար

Բաքուն Ինտերպոլով հետախուզում է հայտարարել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարին. Թուրան

Խոշոր վթար Ապարանում. ութ հոսպիտալացվածներից մեկը մանկահասակ երեխա է (լուսանկարներ)

Էստոնայում հայ եւ վրացի դիվանագետները կռվե՞լ են. Sputnik-ը գրել է, դեսպանը՝ հերքել

Վթարի են ենթարկվել «Սասնա ծռերի» գործով հանրային պաշտպանները

Հավանության են արժանացել 220 մլրդ դրամի 27 ներդրումային ծրագրեր. Կարայանը՝ Սարգսյանին

Սերունդներին. մրցույթի իմիտացիա

Իսրայելական ընկերությունը Գյումրիում ազատ առեւտրի գոտի կստեղծի եւ դուրս կգա ԵԱՏՄ շուկա

Մեղմ ասած. իմ հրաժարականի մասին լուրերը չափազանցված են

Չի կարող պատահել. Նոբելի հավակնորդը վաշխառո՞ւ

Դրա անունը դուք դնում եք բյուջե լցնել, ես դնում եմ առողջության անվտանգություն․ Մ. Եսայան

Ինչպե՞ս բացել բրազիլական շուկան հայ արտադրողի համար․ դեսպանը՝ Բաբլոյանին