ՀՀԿ կերակրատաշտից սնվող կայքին պատգամավորների ցուցակ է տրվել, որոնց պետք է ռասկրուտկա անել

Հայաստանում լրատվամիջոցները գործում են մենաշնորհային դաշտում եւ կարելի է ընդամենը մի քանի լրատվամիջոցներ առանձնացնել, որոնք չեն վերահսկվում իշխանության կողմից: Մասնավորապես, Բաղրամյան 26-ից:

Այս կերպ գործող իշխանությունը ցանկանում է հանրությանը մատուցել այն, ինչ իրեն է ձեռնտու: Բնական է, որ, եթե իշխանական հեռուստաալիքներով, էլեկտրոնային եւ տպագրի մամուլով իշխանամետ դիրքորշումն է «տիրաժավորվում», այն ինչ-որ չափով մտնում է լսարանի գիտակցության մեջ, դառնալով «ճշգրիտ» իրականություն:

Վերջին տարիներին էլ իշխանության կերակրատաշտակից օգտվում են «ըննդիմադիր» լրատվամիջոցները, որոնց խմբագիրները, մեկնաբաններն ու վերլուծաբանները «հակաիշխանանական» լալահառաչ հրապարակումներով են հանդես գալիս, բայց իրականում հրապարակման ենթատեքստը հենց իշխանության ջրաղացին ջուր լցնելն է:

Վերջերս էլ իշխանությանը եւ իշխանական լրատվամիջոցներին մոտ կանգնած՝ «Հայկական ժամանակի» տարբեր աղբյուրներ տեղեկություններ են փոխանցում այն մասին,  որ Հայաստանի իշխանությունը հասարակական կարծիք ձեւավորելու նոր մեխանիզմ է կիրառության մեջ դրել: Մասնավորապես տեղեկացանք, որ իշխանության կերակրատաշտակից օգտվող եւ իրեն առաջատար լրատվական գործակալություն համարող կայքերից մեկին հրահանգվել է «ռասկրուտկա» անել Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական» խմբակցության որոշ պատգամավորների:

Խոսքը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հրաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, արդարադատության նախկին նախարար, ԱԺ-ի պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի եւ  ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանի մասին է:  

Իշխանության գործիք այս լրատվամիջոցին, որի անունը չենք հրապարակում խմբագրակազմին անհարմար դրության մեջ չդնելու համար, վերջեւից հստակ ասվել է, որ պետք է նշյալ պատգամավորներից ամեն առիթով հարցազրույց վերցնել, նրանց կարծիքը «տիրաժավորել», հալել, ձուլել եւ լցնել ժողովրդի ականջները: Վերջնական նպատակն այն է, որ այս անձիք ընկալվեն որպես ոլորտի փորձագետներ, սպասարկեն նաեւ ամբողջ լրատվական դաշտին, տպավորություն ստեղծվի, որ նրանք իրավիճակը գնահատում եւ մեկնաբանում են ինչպես պրոֆեսիոնալներ, բայց իրականում պետք է ասեն այն, ինչ իշխանական օրակարգն է թելադրում: 

Թեեւ լրատվական անցուդարձին ակտիվ հետեւողների աչքից պետք է որ այս հանգամանքը վրիպած չլիներ:

Տպել
4427 դիտում

«Իսկանդեր» հրթիռներ. ՆԱՏՕ-ում անհանգստացած են Անդրկովկասում ՌԴ-ի ռազմական ներկայությամբ

Փոթորիկ, ջրհեղեղի վտանգ. Ֆրանսիայում հայտարարվել է վտանգի բարձր մակարադակ

Մկան ծակը փոխ են առել, վախեցած են. Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան ակցիայի արդյունքի մասին

ԵԼ 1/16 եզրափակչում «Բորուսիան» կպայքարի «Ատալանտայի դեմ. վիճակահանության արդյունքները

Ես Պուտինի եւ ուկրաինական օլիգարխիայի ռազմագերին եմ. Սահակաշվիլին խոսել է դատարանում

Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած 2 մտավորականի ցմահ ազատազրկում է սպառնում

Թուրքիան արդեն 8 տարի խոչընդոտում է հայ համայնքի պատրիարքի ընտրությանը. Կարո Փայլան

Հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են մեքենա ներկրել 3-րդ երկրից. ՊԵԿ փոխնախագահ

ՉԼ գործող չեմպիոն «Ռեալը»՝ ՊՍԺ-ի, «Չելսին»՝ «Բարսայի», ՄՅՈՒ-ն՝ «Սեւիլիայի» դեմ

Համբո ջան, խոպաններում ես, պատիդ պատմեմ. Արփի Ոսկանյան

Պուտինը հրամայել է սկսել Սիրիայից ռուսական զինված ուժերը դուրս բերելու գործընթացը

ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի հաշմանդամների լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար

Ռուսաստանում Հակոբյան եղբայրներն ամուսնացել են Ավետիսյան քույրերի հետ

Ֆրանսահայ տեխնոգործարարը սկսեց Nabaztag-ով եւ հիմա հեղափոխում է տեխնոլոգիական դարաշրջանը

Հայոց Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ

Պլանավորված է եղել. նոր մանրամասներ Երեւանում տեղի ունեցած սպանությանից

Առաջին ամերիկահայ սենատորը. Դենի Թարքանյանը կմասնակցի ԱՄՆ սենատի 2018-ի ընտրությանը

Պարոն նախագահի խոսքերը չեն նշանակում, որ պետական պաշտոնյաները գող, ավազակ են. Շարմազանով

Սահակաշվիին տեղափոխել են դատարան. պետք է որոշվի նրա նկատմամբ խափանման միջոցը