Հաստատվել են Ռուսաստանի նախագահի` գիտության ոլորտում խորհրդականները. 3-ը հայ են

Ռուսաստանում հաստատվել է նախագահի` գիտության և կրթության ոլորտում խորհրդականների խորհրդի կազմը, որում ներառվել են նաև երեք հայեր, գրում է rusarminfo.ru-ն:

Նրանցից մեկը ՌԴ Գիտությունների ակադեմիայի Վ.Իվաննիկովի անվան համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Հարություն Ավետիսյանն է, մյուսը` Սկոլկովի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտյում Օհանովը, երրորդը` Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Պողոսյանը:

Մոտ երեք տասնյակ գիտնականներով այս խորհդրի նախկին կազմում միայն մեկ հայ կար` ակադեմիկոս Միխայիլ Պողոսյանը:

ՌԴ նախագահի խորհրդականների խորհրդի գործառույթը երկրի ղեկավարին ներկայացնելու համար պետական գիտատեխնիկական և ինովացիոն քաղաքականության առաջնահերթ ուղղությունները որոշակիացնող առաջարկները մշակելն է, ինչպես նաև՝ Ռուսաստանում և արտերկրում գիտական և տեխնոլոգիական զարգացումների մասին պարբերաբար նախագահին տեղեկացնելը: Խորհուրդը նաև առաջարկներ է մշակում ՌԴ ԳԱ և այլ գիտական կառույցների ու արտասահմանյան գիտակրթական հիմնարկների գործակցության վերաբերյալ:

 

Տպել
1706 դիտում

«Իսկանդեր» հրթիռներ. ՆԱՏՕ-ում անհանգստացած են Անդրկովկասում ՌԴ-ի ռազմական ներկայությամբ

Փոթորիկ, ջրհեղեղի վտանգ. Ֆրանսիայում հայտարարվել է վտանգի բարձր մակարադակ

Մկան ծակը փոխ են առել, վախեցած են. Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան ակցիայի արդյունքի մասին

ԵԼ 1/16 եզրափակչում «Բորուսիան» կպայքարի «Ատալանտայի դեմ. վիճակահանության արդյունքները

Ես Պուտինի եւ ուկրաինական օլիգարխիայի ռազմագերին եմ. Սահակաշվիլին խոսել է դատարանում

Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած 2 մտավորականի ցմահ ազատազրկում է սպառնում

Թուրքիան արդեն 8 տարի խոչընդոտում է հայ համայնքի պատրիարքի ընտրությանը. Կարո Փայլան

Հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են մեքենա ներկրել 3-րդ երկրից. ՊԵԿ փոխնախագահ

ՉԼ գործող չեմպիոն «Ռեալը»՝ ՊՍԺ-ի, «Չելսին»՝ «Բարսայի», ՄՅՈՒ-ն՝ «Սեւիլիայի» դեմ

Համբո ջան, խոպաններում ես, պատիդ պատմեմ. Արփի Ոսկանյան

Պուտինը հրամայել է սկսել Սիրիայից ռուսական զինված ուժերը դուրս բերելու գործընթացը

ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի հաշմանդամների լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար

Ռուսաստանում Հակոբյան եղբայրներն ամուսնացել են Ավետիսյան քույրերի հետ

Ֆրանսահայ տեխնոգործարարը սկսեց Nabaztag-ով եւ հիմա հեղափոխում է տեխնոլոգիական դարաշրջանը

Հայոց Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ

Պլանավորված է եղել. նոր մանրամասներ Երեւանում տեղի ունեցած սպանությանից

Առաջին ամերիկահայ սենատորը. Դենի Թարքանյանը կմասնակցի ԱՄՆ սենատի 2018-ի ընտրությանը

Պարոն նախագահի խոսքերը չեն նշանակում, որ պետական պաշտոնյաները գող, ավազակ են. Շարմազանով

Սահակաշվիին տեղափոխել են դատարան. պետք է որոշվի նրա նկատմամբ խափանման միջոցը