Ջրարբիի դպրոցում դասադուլն ավարտվել է. Արմավիրի մարզպետը ծնողներին խոստումներ է տվել

Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի միջնակարգ դպրոցում այսօր հայտարարված դասադուլն ավարտվել է, եւ ծնողները խոստացել են, որ վաղվանից երեխաներին նորից դպրոց են ուղարկելու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 260 աշակերտ ունեցող դպրոցում դասադուլ է  հայտարարվել: Դժգոհությունը կապվում էր շենքի անմխիթար վիճակի, վթարային լինելու, ջեռուցման խնդրի հետ: Ծնղները սպառնացել էի, որ եթե մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չայցելի իրենց, փակելու են Արմավիր-Երեւան ավտոճանապարհը:  

Համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն ասաց, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպել է բողոքող ծնողներին, եւ նրանք փոխհամաձայնության են եկել:

«Մարզպետը խոստացել է, որ ջեռուցման հարցը վաղվանից եւեթ կսկսի կարգավորվել, իսկ դպրոցի վերանորոգման հարցն էլ ծրագրի մեջ կընդգրկվի, եւ փուլ առ փուլ  շենքը կվերանարոգվի»,- ասաց Ղազար Ղազարյանը: Նա հավաստիացրեց, որ համայնքի դպրոցը վթարային չէ, պարզապես անմխիթար վիճակում է գտնվում:

Ինչ վերաբերում է ջեռուցմանը, համայնքի ղեկավարի խոսքով, դասասենյակներում վառարաններ են դրված, եւ ջեռուցումը դիզելային վառելիքով է: Այժմ մարզպետը խոստացել է, որ կենտրոնացված ջեռուցում կապահովվի:

«Որոշեցինք, որ ջեռուցման համակարգ պետք է անցկացվի: Հիմիկվանից արդեն աշխատանքները տարվում են, արդեն չափագրումներ են կատարվում»,- ասաց նա:

Ղազար Ղազարյանն, ի դեպ, ճիշտ չի համարում կատարվածը դասադուլ անվանելը: «Դասադուլ հասկացությունը մի քիչ ճիշտ չէ: Դասապրոցեսը մինչեւ վերջ ընթացել է: 260 երեխայից 60-ը եկել էին դպրոց, միայն 200-ն էին բացակա»,- նշեց նա:

Տպել
1642 դիտում

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը