Հատուկ դպրոցները փակվեցին, իսկ հանրակրթականները դեռ պատրաստ չեն ընդունել այդ երեխաներին

Լոռու մարզում այս տարի վերակազմակերպված հատուկ դպրոցների աշակերտները արդեն հաճախում են հանրակրթական դպրոցներ, որոնք սակայն, բազմաթիվ խնդիրներ են ստեղծում ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող երեխաների, այլ նաեւ` դպրոցների ու աշակերտների ծնողների համար:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ մարզում այս պահի դրությամբ արդեն իսկ վերակազմակերպվել են Սպիտակի թիվ 1 հատուկ դպրոցը եւ Վանաձորի օժանդակ դպրոցը, դառնալով մանկավարժահոգեբանական գնահատման կենտրոն:

Վանաձորի օժանդակ դպրոց հաճախում էր հատուկ կարիքներ ունեցող 48 երեխա, իսկ Սպիտակի օժանդակ դպրոց 37, նրանք բոլորն այսօր հաճախում են հանրակրթական դպրոցներ, նպատակը` ներառական կրթության անցնելն է, վստահեցնում է աշխատակազմի ղեկավարը:

Երեխաներին հանրակրթական դպրոցներ տեղափոխելը արդարացի բողոքի ալիք բարձրացրեց ծնողների շրջանում, ինչը պայմանավորված էր նախ համապատասխան մանկավարժների պակասով, դպրոցների ու դասասենյակների՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին անհամապատասխան լինելով: Խնդիրներ կան դպրոցներում տեղաշարժման հետ կապված, զուգարանների ու թեքահարթակների բացակայության հետ կապված:

Աշխատակազմի ղեկավարը չի հերքում` հատուկ դպրոցներից հանրակրթական դպրոցներ անցման պրոցեսը բազմաթիվ դժգոհություններ է առաջացրել.«Միանշանակ, դժգոհությունները նաեւ օբյեկտիվ էին, այդ ծնողները ոչ թե դժգոհում էին, որ երեխաները գիշերը տուն են գնալու, այլ որ դպրոցներում պայմաններ չկան, այսինքն բոլոր այն ծառայություները, որ մատուցվում էին հատուկ դպրոցներում, հանրակրթականներում չկան, սկսած պայմաններից, վերջացրած ուսուցչական կոլեկտիվից…խնդիրներ կան այս երեխաներին ցերեկային խնամք մատուցելու հետ կապված, որովհետեւ դպրոցում միայն կրթական բաղադրիչ տալը բավարար չէ, որքան ցերեկային զբաղվածությունը, միանգամյա սնունդն ու մասնագիտական հատուկ մոտեցումը»:

Խնամքի կենտրոնը, Նարեկ Սարգսյանի վստահեցմամբ՝ կվերածվի Լոռու մարզի երեխաների եւ ընտանիքների աջակցության կենտրոն հիմնադրամի, որը ծառայություն կմատուցի 4-18 տարեկան երեխաներին, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցողներին.«Թերապիաներ կլինեն, դասերից հետո երեխաները, կախված իրենց կարիքներից, կգնան և մինչև ժամը 6-ը կլինեն այնտեղ»:

Սարգսյանը հերքում է, թե օժանդակ դպրոցներում միանշանակ ավելի լավ է եղել այդ երեխաների համար.«Միայն սնվելը դիտարկելով չի նշանակում, թե այնտեղ ավելի լավ է…այնտեղ ջերմ է եղել, բայց այս դպրոցները սպառել էին իրենց…երեխան ունենալով ընտանիք, 5 օր կտրվում էր ընտանիքից, այնտեղ կրթական բաղադրիչը 0 էր, 6-րդ դասարանի երեխա կա, որ մինչ օրս տառերն անգամ չգիտի»:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը վստահեցնում է, չնայած դժգոհություններին ու առկա խնդիրներին, արդյունքները շոշափելի կլինեն:

Ու մինչ պատկան մարմինները վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու, ծնողները շարունակում են դժգոհել ու բողոքել, որ հատուկ դպրոցներից երեխաներին հանրակրթական տեղափոխելուն որևէ մի կառույց դեռեւս պատրաստ չէր:

Տպել
4050 դիտում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը