Լավրովը եկավ Երեւան, Սարգսյանը կգնա՞ Բրյուսել․ խմբագրական

Նոյեմբեր ամիսը հերթական անգամ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության առիթ է դառնում։ Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Խորը եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրում, եւ սա որոշակի գործընթացներ է հարուցել Ռուսաստանում։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հսկողության ներքո գտնվող «Զվեզդա» հեռուստատեսությունը շաբաթվա վերլուծական ծրագրի ընթացքում սկանդալային գնահատականներ է տվել Հայաստանին։

Վերլուծական «Կանխատեսումներ» հաղորդման վարողը հանդես է եկել հետեւյալ տեքստով․ «Մինչ այդ պատրաստվում է Եվրոպական միություն մտնել՝ ի՞նչ եք կարծում, ո՞վ։ Պատասխանը լրիվ անսպասելի է՝ Հայաստանը։ Այո, այո՝ այն, որ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, ՀԱՊԿ անդամ, մեր գլխավոր դաշնակիցը Անդրկովկասում։ Մի քանի օրից Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանը ԵՄ-ի հետ կստորագրի համաձայնագիր՝ Խորը եւ համապարփակ գործընկերության մասին։

Ինչպես եւ Ուկրաինան Հայաստանը ձգտում է քաղաքական երկխոսություն սկսել (այսպես է դա կոչվում նրանց մոտ), որը, մեջբերում եմ՝ «կմեծացնի համագործակցության արդյունավետությունը արտաքին քաղաքական եւ պաշտպանության ոլորտներում»։ Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, որ Հայաստանն անում է այնպես, ինչպես Ուկրաինան։ Դրան դժվար է հավատալ, բայց Երեւանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին։ 2016 թվականի մայիսին Երեւանում տեղադրվեց Գարեգին Նժդեհի հուշարձանը։ Նա այդպիսի հայկական Բանդերա է։ 1942 թվականին Նժդեհը դիմել է Երրորդ ռեյխին՝ Սովետական Հայաստանը գերմանական գաղութ դարձնելու խնդրանքով։ Հենց նա է ստեղծել էսէսի հայկական լեգեոնը եւ համոզում էր հայ գերիներին․ ով մեռնում է Գերմանիայի համար, մեռնում է Հայաստանի համար։ Այդ արձանը խորը վիրավորենք է ողջ հայ ժողովրդի հասցեին, մի ժողովուրդ, որն արիաբար կռվել է Մեծ Հայրենականի ռազմադաշտերում։ 106 հայ ԽՍՀՄ հերոս կա։ Բայց Նժդեհը հերոս է Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության համար, որը ազգային- պահպանողական գաղափարախոսություն ունի։ Ահա այսպիսի լոգոտիպ ունի կուսակցությունը (էկրանին երեւում է ՀՀԿ լոգոտիպը,-խմբ)։ Ոչ մի բան չի՞ հիշեցնում։ Ահա ինձ էլ այն հիշեցրեց Երրորդ ռեյխի խորհրդանշանը։ Վերջերս ինձ վիճակվեց հանդիպել Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ։ Լոգոտիպի մասին իմ հարցին, դուք չեք հավատա, կուսակցության ղեկավարներից մեկը հաստատեց․ այո, մենք արիացի ենք։ Երեւում է, մենք ինչ-որ բան չգիտենք Հայաստանի իշխող շրջանակների որոշ ներկայացուցիչների մասին։ Մի՞թե նրանք պատրաստվում են Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով»,- եզրափակում է հաղորդավարը։  

Երեկ այս հաղորդման տեսագրությունը մեծ աղմուկ առաջացրեց սոցիալական ցանցերի՝ հայ օգտատերերի շրջանում։ Օրվա կեսին, սակայն, «Զվեզդա» ալիքը նյութը հեռացրեց youtube-ից։ Բայց սա ոչ մի բան չի նշանակում, որովհետեւ հաղորդումը եթեր է հեռարձակվել, եւ այն այլեւս ետ չես հեռարձակի։

Երեկ տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն․ պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Ռուսաստանն ուրախ կլինի Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ կազմում։ ՌԴ ՊՆ-ի հեռուստատեսության եւ Լավրովի հայտարարությունների համադրումը ակնհայտ է դարձնում, որ Ռուսաստանը ուղղակիորեն սպառնում է Հայաստանին՝ չստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, հակառակ դեպքում հետեւանքները կլինեն այնպիսին, ինչպիսին Ուկրաինայի դեպքում՝ մասնավորապես՝ տարածքային կորուստներ։

Քառօրյա պատերազմի մասին խոսելիս շատերն էին կարծիք հայտնում, որ դա մտնում էր Ադրբեջանին ԵԱՏՄ անդամ դարձնելու սցենարի մեջ։ Ըստ այդ սցենարի, Բաքուն պետք է Ռուսաստանի հետ համաձայնեցված ձեւով գրավեր Ղարաբաղի ազատագրված տարածքները եւ էլի այլ տարածքներ, ապա հայկական կողմի խնդրանքով Ռուսաստանը պիտի զորք մտցներ Ղարաբաղ, ապա գրավյալ տարածքները ետ վերցրած Ադրբեջանին պիտի դարձներ ԵԱՏՄ անդամ։ Վերը նշված կոմբինացիան ունի հատուկ իմաստ․ խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի ԵԱՏՄ անդամ դառնալ, եթե Ռուսաստանը նրան չօգնի գրավել ազատագրված տարածքները, իսկ Հայաստանը երբեք չի համաձայնի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը, եթե նրա ողնաշարը ջարդված չլինի (հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով)։ Քառօրյա պատերազմն, ահա, պետք է գոհացներ Ադրբեջանին եւ ջարդեր Հայաստանի ողնաշարը, ինչը, բարեբախտաբար, չստացվեց։

Հիմա ռուսները փաստորեն հիշեցնում են, որ այդ սցենարը շարունակում է գոյություն ունենալ․ Ուկրաինայի մասին նախազգուշացումը եւ Լավրովի հայտարարությունը այլ բան չեն կարող նշանակել։ Հետաքրքիրն այն է, որ նոյեմբերի 14,15-ին Սերժ Սարգսյանը այցով գտնվում էր Մոսկվայում։ Նա հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փորձագետների կարծիքով այցը պետք է կապված լիներ Բրյուսելում ստորագրվող փաստաթղթի հետ, եւ Սերժ Սարգսյանը պետք է հասկանար՝ ՌԴ նախագահը ի՞նչ վերաբերմունք ունի ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը։ Դժվար է ասել, թե ի՞նչ է ասել Պուտինը Սարգսյանին։ Բայց նոր սեպտեմբերի 3 առայժմ տեղի չի ունեցել, այսինքն՝ Հայաստանը չի հայտարարել ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու մասին։ Բայց հիմա, Արեւելյան գործընկերության գագաթաժողովի մեկնարկից երեք օր առաջ՝ ԵՄ-ՀՀ համաձայնագրի նախատեսվող ստորագրման շուրջ լարվածությունն աճում է։ Երեկ ի դեպ, Բաքվից Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Տպել
5786 դիտում

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչու է Պուտինն իրեն վստահում

ՀՀ ՊՆ-ն ժամանակ է խնդրել. Հացպանյանին կհուղարկավորե՞ն Եռաբլուրում

ՀՀԿ-ն չի մասնակցի Մարտի 1-ի 10-րդ տարելիցի երթին, փոխարենը՝ ուշադիր կհետեւի

Եվրատեսիլյան Wiwibloggs կայքում «Դեպի եվրատեսիլ»-ի առաջատարը Թամար Կապրելյանն է

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում դատավորների նոր կազմ է նշանակվել

ԿԲ-ն հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ

25-ամյա Կամոյի եւ 20-ամյա Հռիփսիմեի ընտանիքում եռյակ է ծնվել՝ Գոհարը, Աշոտը եւ Ալենը

Facebook-ը ԵՄ-ի երկրներում 3 կենտրոն կբացի ու արհեստական ինտելեկտի մշակումներով կզբաղվի

Արմեն Սարգսյան մարդը, դիվանագետը բարձր տպավորություն է թողել մեզ վրա. Դավիթ Բաբայան

Կարտոֆիլը կառավարությունը չի թանկացրել, գյուղացին է թանկացրել. Աղվան Վարդանյան

ԵԼՔ-ը կհանդիպի ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ. Արարատ Միրզոյան

Մենք քեզ երբեք չենք մոռանա. ՄՅՈՒ-ի երկրպագուները շնորհավորել են Մխիթարյանի ծննդյան օրը

Քաղաքացուն «բոշա» ասելու համար Վիգեն Սարգսյանի դեմ բողոք կուղարկվի Էթիկայի հանձնաժողով

ՍԱՊԾ-ն թույլատրել է Շիրակում եւ Սյունիքում երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը

Չգիտեմ՝ առավելությու՞ն է, թե՞ թերություն, Արմեն Սարգսյանի Հայաստանում չապրելը. Վարդանյան

Ամուլսարի ոդիսականը. ովքե՞ր են Լիդիանի «անկախ» փորձագետները․ ՀԲՃ

Մխիթարյանն իր ծննդյան օրը եղել է Լոնդոնում. բարձր տրամադրություն է ունեցել. թարմացվող

Ինչպե՞ս կպատասխանի ՌԴ-ն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին. խոսել է Լավրովը

Իրանն ու Ադրբեջանը 500-ական միլիոն դոլար կներդնեն երկաթուղու կառուցման համար

Մխիթարյանն իր ծննդյան օրը եղել է Լոնդոնում. բարձր տրամադրություն է ունեցել (լուսանկարներ)