Սովամահություն, բռնություն, աղքատություն, ահաբեկչություն. 180 մլն երեխա`ծայրահեղ պայմաններ

20/11/2017 schedule18:22

Չնայած գլոբալ առաջընթացին՝ ամբողջ աշխարհում ամեն 12 երեխայից մեկն ապրում է այնպիսի երկրներում, որտեղ այսօր նրանց հեռանկարներն ավելի մռայլ են, քան ժամանակին նրանց ծնողներինը՝ փաստում է Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրականացրած վերլուծությունը։
Համաձայն վերլուծության՝ 180 միլիոն երեխա ապրում է 37 երկրներում, որտեղ նրանց՝ ծայրահեղ աղքատության մեջ գտնվելու, դպրոց չհաճախելու կամ սպանվելու հավանականությունն ավելի մեծ է, քան այդ երկրներում 20 տարի առաջ ապրած երեխաներինը։ Որպես երեխաների համաշխարհային օրվա մի մաս` այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը:


«Թեպետ վերջին սերնդի օրոք մեծածավալ, աննախադեպ ձեռքբերումներ են արձանագրվել աշխարհի երեխաների մեծամասնության կենսամակարդակի բարելավման հարցում, սակայն այն փաստը, որ երեխաների մոռացված փոքրամասնությունը դուրս է մնացել սրանից՝ ոչ իր կամ իր ընտանիքի մեղքով, զավեշտ է», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Տվյալների, հետազոտության և քաղաքականությունների գծով տնօրեն Լոուրենս Չենդին (Laurence Chandy)։ 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձը նշանավորող Երեխաների համաշխարհային օրը նշում է ավելի քան 130 երկրում լայն արձագանք ապահովող միջոցառումների և այլ նախաձեռնությունների միջոցով, որոնք երեխաներին աշխարհը «գրավելու» հարթակ կտրամադրեն՝ օգնելու փրկել երեխաների կյանքեր, պայքարել իրենց իրավունքների համար և իրացնել իրենց ներուժը։
 
«Ամենուր բոլոր ծնողների ձգտումն է իրենց երեխաների համար ապահովել ավելի 
լավ հնարավորություններ, քան ունեցել են իրենք այդ տարիքում։ Երեխաների համաշխարհային այս օրը մենք պետք է ուշադրությունը սևեռենք այն հարցին, թե քանի երեխա դրա փոխարեն ունի ավելի սահմանափակ հնարավորություններ և ավելի անբարենպաստ հեռանկարներ», - ավելացրել է Չենդին։
 
Գնահատելով երեխաների հեռանկարները ծայրահեղ աղքատությունից դուրս գալու, հիմնական կրթություն ստանալու և բռնի մահից խուսափելու առումով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծությունը բացահայտում է հետևյալը.

.   14 երկրում, այդ թվում՝ Բենինում, Կամերունում, Մադագասկարում, Զամբիայում և Զիմբաբվեում, ավելացել է օրական 1.90 ԱՄՆ դոլարից պակաս գումարով ապրող մարդկանց մասնաբաժինը։ Այս աճի պատճառները մեծ մասամբ անհանգիստ իրավիճակը, հակամարտությունները և վատ կառավարումն են.

.   տարրական դպրոցում ներգրավվածությունը նվազել է 21 երկրում, այդ թվում՝ Սիրիայում և Տանզանիայում, այնպիսի պատճառներով, ինչպիսիք են ֆինանսական ճգնաժամերը, բնակչության արագընթաց աճը և հակամարտությունների ազդեցությունը.

.   բռնի մահվան դեպքերը 19-ից ցածր տարիքի երեխաների շրջանում աճել են յոթ երկրում, այդ թվում՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Իրաքում, Լիբիայում, Հարավային Սուդանում, Սիրիայում, Ուկրաինայում և Եմենում. բոլոր այս երկրները ներգրավված են խոշոր հակամարտություններում։

 
«Տեխնոլոգիական արագընթաց փոփոխությունների ժամանակներում, երբ դրանք բերում են կենսամակարդակի հսկայական առաջընթաց, արատավոր երևույթ է այն, որ հարյուր միլիոնավոր մարդկանց դեպքում կենսամակարդակը փաստացի վատթարանում է՝ նրանց համակելով անարդարության զգացումով, իսկ նրանց խնամատարներին՝ ձախողված լինելու զգացումով, - ասել է Չենդին։ - Զարմանալի չէ նրանց զգացումը, որ իրենց ձայնը տեղ չի հասնում, և որ իրենց ապագան անորոշ է»։
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեկ այլ հետազոտություն 14 երկրի 9-18 տարեկան երեխաների շրջանում՝ նույնպես թողարկված այսօր, ցույց է տալիս, որ երեխաները խորապես մտահոգ են իրենց հասակակիցների և հենց իրենց վրա ազդեցություն ունեցող գլոբալ խնդիրներով, որոնց թվում՝ բռնությունը, ահաբեկչությունը, հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը, փախստականների և միգրանտների նկատմամբ անարդար վերաբերմունքը և աղքատությունը։
 Երեխաների համաշխարհային օրը օր է «երեխաների կողմից, երեխաների համար», երբ երեխաները ողջ աշխարհում առանցքային դերեր են ստանձնում լրատվամիջոցներում, քաղաքական դաշտում, գործարար հատվածում, մարզաշխարհում եւ շոու-բիզնեսում՝ իրենց մտահոգություններն արտահայտելու այն հարցերի վերաբերյալ, որոնց վրա համաշխարհային առաջնորդները պետք է սևեռեն իրենց ուշադրությունը, և աջակցություն հայտնելու իրենց միլիոնավոր այն հասակակիցներին, որոնց սպառնում է պակաս հուսալի ապագա։
 
«Երեխաների համաշխարհային օրը մեզ տալիս է մեր ձայնը տեղ հասցնելու և մեր ապագայի վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն։ Եվ մեր ուղերձը հստակ է՝ մենք պետք է ինքներս խոսենք մեր խնդիրների մասին, և երբ դա անենք, աշխարհը պետք է լսի»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների շահերի պաշտպանությամբ զբաղվող 14-ամյա ակտիվիստ Ջեյդըն Մայքլը (Jaden Michael)։

Տպել
1352 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին